Ինքնուրույն աշխատանք

  1. 1.Ներկայացնել սպասարկման կամ ծառայությունների ոլորտը իր առանձին ենթաճյուղերով
  2. 2.Բնութագրել տրանսպորտը իր առանձին ենթաճյուղերով
  3. 3.Առանձնացնել հաղորդակցության գլխավոր միջոցները
  4. 4.Բերել մեկ օրինակ ,որտեղ արտացոլված կլինի սպասարկման ոլորտի տրանսպորտի և կապի փոխկապակցվածությունը ։

1․Ծառայությունները ներկայումս ընդգրկում են հասարակության բոլոր բնագավառները: Դրանց առավել հին ու ավանդական ձևերը բավարարում են մարդու պահանջմունքները, ուստի անվանվում են սպառողական ծառայություններ:Այդ ծառայությունների զարգացմամբ է պայմանավորված մարդկանց առողջական, հանգստի, կրթական, մշակութային և կենցաղային սպասարկման վիճակը:  

Մեծ է կրթության դերը։Նյութական արտադրության ճյուղերի համար կրթությունը պատրաստում է աշխատանքային կադրեր:

Առողջապահություն-Յուրաքանչյուր երկրի կառավարություն, իր հնարավորությունների սահմաններում, առողջապահությանը հատկացնում է պետական բյուջեի որոշ մասը: Օրինակ` ԱՄՆ­-ում այդ ցուցանիշը 16% է, Մեծ Բրիտանիայում` 14,0 %, Հայաստանում` 6,3 %,  Հնդկաստանում` 1,6 %, իսկ  Պակիստանում` էլ ավելի փոքր՝ 1 %:

Արագ զարգացող ճյուղ է մարդկանց հանգստի կազմակերպումը , հատկապես զբոսաշրջությունը:

2.Տրանսպորտի տեսակների թվում են օդային, ցամաքային, երկաթուղային, ջրային, ավտոմոբիլային, խողովակային փոխադրամիջոցները: Ցամաքային տրանսպորտը ներառում է մարդկանց, ապրանքների և ծառայությունների շարժն ապահովող ցամաքային բոլոր փոխադրական համակարգերը։ Ցամաքային տրանսպորտը մեծ դեր է խաղում համայնքները միմյանց հետ կապելու գործում։ Ցամաքային տրանսպորտը քաղաքների նախագծման հիմնական գործոնն է։ Այն բաժանվում է երկու խմբի՝ երկաթուղային և ճանապարհային։ Օդային տրանսպորտ անշարժ թևերով թռչող սարքերը, որոնք ավելի հայտնի են որպես ինքնաթիռներ: Երկաթուղային տրանսպորտը շարժվում է երկու զուգահեռ պողպատե ռելսերով, որոնք այլ կերպ կոչվում են երկաթուղի կամ երկաթգիծ։ Ռելսերի միջև տարածությունը պահպանելու համար դրանց միջև ուղղահայած խարսխված են փայտե, բետոնե կամ պողպատե կոճեր։ Ռելսերը և ուղղահայաց հեծանները տեղադրվում են բետոնե,  կամ հողային հիմքի վրա։ Երկաթուղիների այլընտրանքային տարբերակներից են միառելսեր ևմագլև գնացքներ։ Ջրային տրանսպորտը ծովերով,օվկիանոսներով,լճերով, ջրանցքներով կամ գետերով, ջրային փոխադրամիջոցներով՝բեռնանավերով,զբոսանավերով, նավակներով, լաստանավերով տեղաշարժն է

3. Հաղորդակցության միջոցները այն միջոցներն են, որոնք օգտագործվում են մի կետից մյուսը տեղափոխելու եւ իրեր ստանալու համար: Միջոցներ՝ ցամաքային, երկաթուղային, ավտոմոբիլային, էլեկտրական, խողովակային, ջրային, գետնային, օդային:

4.Առևտուր

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *