Աշխատանքային օրենսգիրք

Գործատուն աշխատանքային հարաբերության այն մասնակիցն է, որն աշխատանքային պայմանագրի հիման վրա և օրենքով սահմանված կարգով օգտագործում է քաղաքացիների աշխատանքը։

6.Որո՞նք են գործատուի իրավունքները:

Համաձայն ՀՀ աշխատանքային օրենսգրքի, գործատուն իրավունք ունի ՝

  1. Աշխատանքային օրենսդրությամբ նախատեսված կարգով և պայմաններով աշխատողների հետ կնքել, փոխել և լուծել աշխատանքային պայմանագիր,
  2. աշխատողներից պահանջել կատարելու իրենց աշխատանքային պարտականությունները և պահպանելու ներքին աշխատանքային կարգապահության կաննոները,
  3. խրախուսել աշխատողներին բարեխիղճ և արդյունավետ աշխատանքի համար,
  4. աշխատանքային օրենսդրությամբ սահմանված կարգով աշխատողների նկատմամբ կիրառել կարգապահական և նյութական պատասխանատվության միջոցներ,
  5. ընդունել ներքին և անհատական իրավական ակտեր,
  6. վարել կոլեկտիվ բանակցություններ և կնքել կոլեկտիվ պայմանագրեր,
  7. ստեղծել գործատուների շահերը պաշտպանող ներկայացուցչական մարմիններ կամ միավորվել դրանց մեջ,
  8. սահմանել աշխատողի աշխատանքային պայմանները և այլն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *