<> վերլուծություն

իմ կարծիքով մի կողմից սա ուղղակի պատմվածք էր մյուս կողմից ՝ կար ինչ որ մի գաղափար.. գուցեև նույնիսկ մի քանիսը.. հարցը միայն տղայի և աղջկա միասին լինելը չէր.. էստեղ, նախ և առաջ ցույց է տալիս գյուղական կյանքը, գեղեցկությունները անտառի բնության, որոնք ես շատ եմ սիրում Բակունցի նկարագրությունները,…
2րդ. սիրո մի ուրիշ դրսևորումները, բացահայտում է սերը..
իրար հետ երբեք չէին շփվել, բայց իրար հասկանում էին հեռվից կարոտում, ու նույնիսկ հայացքով խոսում
3. աղջկա հմար տեղի ունեցածը զարմանալի ու հեքիաթային էր, թեև մեր տեսանկյունից գուցեև Ոչինչ առանձնապես չէր էլ կատարվել.. բայց աղջկա համար այդ ամենը նոր ապրումներ էին…
ու իհարկե տխուր ավարտը.. ինչ էր արել այդ խեղճ աղջիկը։

<> վերլուծություն

Պատմությունը դասական խնդրով և բարդություններ նկարագրելով է սկսվում։Նկարագրվում է այն իրավիճակը, որի հետ բախվում են շատ շատերը։Սկզբի հատվածը շատ հուզիչ էր,հատկապես այն հատվածը երբ խոսվում է այն մասին , թե ինչպես էր Վիլյամ Սարոյանը քրտաջան աշխատում։Իմ կարծիքով այս պատմվածքը մեզ ուսուցանում է գնահատել հոգևոր արժեքները։Սովորեցնում է,որ նյութականը չի կարող երբեք փոխարինել հոգևորին,որը նաև հասկացել էր Վիլյամ Սարոյանի մայրը։

Կենսոլորտ

Ներկայացնել կենսոլորտի ընդհանուր բնութագիրը ։Կենսոլորտը Երկրի թաղանթն է, որը բնակեցված է կենդանի օրգանիզմներով և գտնվում է նրանց ազդեցության տակ, նրանց կենսագործունեության առարկաներով զբաղված։ Կենսոլորտը Երկիր մոլորակի երկրաբանական թաղանթների այն հատվածն է, որը բնակեցված է կամ նախորդ դարաշրջաններում բնակեցված է եղել կենդանի օրգանիզմներով։ 2․ Մարդու տնտեսական գործունեության հետևանքով առաջացած ինչպիսի բնապահպանական հիմնախնդիրներ գիտեք ։թափոններ, որը ախտոտում է միջավայրը և օդըհրավառություն, որը վնաս է օզոնային շերտինգործարանների քիմիական նյութեր, գործարաններ, կենդանիների վարժեցում և որս։3․ Բերել առօրյաում ձեզ հանդիպող մարդու տնտեսական գործունեության հետևանքով առաջացած բնապահպանական խնդիրներ օրինականեր , տալ դրանց լուծում ։Մարդու տնտեսական գործունեության և որսի հետևանքով հարստահարվել են բնական պաշարները, անվերադարձ ձևով ոչնչացել են խոշոր կենդանիները, ինչպիսիք են ռնգեղջյուրները, ձիերը, մամոնտները, զեբրերը, ցուլերը, բազմաթիվ բույսեր: Հողում,օդում, ջրում, բույսերի և կենդանիների օրգանիզմներում կուտակվել են չշրջանառվող թափոններ՝ ածխածնի օքսիդ,մեթան, ազոտի օքսիդ, ֆրեոն, այլ թունավոր և մուտագեննյութեր: Մարդու գործունեության ազդեցությունն այսօր ընդունել է մոլորակային և միջմոլորակային մակարդակ:Բնության պահպանության հիմնական ուղիներից մեկը բնական ռեսուրսների արդյունավետ օգտագործումն է: Այսօր առաջնահերթ խնդիր են արդյունաբերության զարգացման անթափոնտեխնոլոգիաների մշակումը, այնպիսի փակ համակարգերի ստեղծումը, ինչի շնորհիվ թունավոր թափոններ չեն արտանետվում ջրի մեջ և մթնոլորտ, կատարվում է թափոնների կրկնակի վերամշակում և օգտագործում: Անհրաժեշտ է կատարելագործել ավտոմոբիլաշինությունը, ստեղծել ավելի քիչ թունավոր նյութեր արտանետող ավտոմեքենաներ, փոխել դրանց վառելանյութի տեսակը: Մեր օրերում բնության նկատմամբ սպառողական քաղաքականությունն արդեն վերացել է: Բնության պահպանության և բնական ռեսուրսների արդյունավետ օգտագործման խնդրի լուծման նպատակով 1992 թ. Ռիո դե Ժանեյրոյում ընդունվեց երկու փաստաթուղթ.

Սելեկցիա

Ինչ է սելեկցիան: Selection բառը անգլերենից թարգմանաբար նշանակում է «ընտրություն», սելեկցիան ՝ ընտրասերում: Այն գիտություն է, որը  զբաղվում է տարբեր օրգանիզմների, բնության մեջ գոյություն ունեցող տեսակների բարելավմամբ, կենդանիների նոր ցեղատեսակների, բույսերի նոր սորտերի և բակտերիաների նոր շտամների ստեղծմամբ։

Սելեկցիան մշակում է բույսերի և կենդանիների ժառանգական հատկանիշների վրա ներգործելու եղանակներ՝ մարդու համար այն անհրաժեշտ ուղղությամբ փոփոխելու նպատակով։ Այլ կերպ ասած ՝ հենց սելեկցիայի շնորհիվ է, որ մարդիկ կարողացել են դարեր շարունակ ստանալ բույսերի նոր ՝ ավելի բերքատու տեսակներ եւ կենդանիների նոր ՝ ավելի մսատու, կաթնատու կամ այլ տեսակներ, որոնք մարդիկ ավելի նպատակահարմար են համարում իրենց  կենսագործունեության համար:

Ինչ կլիներ, եթե չլիներ սելեկցիան՝ կաղամբն այլ տեսք կունենար, եգիպացորենը՝ ոչ այնքան մեծ հատիկներով ու համեղ, կենդանիներից ու թչուններից շատերը՝ ոչ այնպիսին, ինչպիսին կան:

Եւ այսպես, բույսերի սելեկցիայի հիմնական նպատակն է ստանալ բարձր բերքատվության սորտեր։ Բույսերի սելեկցիայի մեթոդներն են՝  ընտրությունը, հիբրիդացումը,  և հետերոիզը:

նույն կերպ եւ կենդանիների պարագայում՝ տարբեր մեթոդներով մարդիկ փորձում են ստանալ նոր ցեղատեսակներ, որոնք ավելի արդյունավետ կլինեն:

Ստացվում է՝ սելեկցիան մեծ դեր ունի բնակչությանը պարենամթերքով ապահովելու գործում։

Հասարակ սելեկցիայի և ընտելացման միջոցով մարդկությունն արդեն նեոլիթի ժամանակաշրջանում ուներ գրեթե բոլոր ժամանակակից պարենային բույսերի մշակովի ձևերը և ընտանի կենդանիները։

Բույսերի և կենդանիների անհատական ընտրության հիմքում ընկած են  գենետիկական պատկերացումները։ Այդ հիմքով են արվում հիբրիդացումն ու խաչասերումը:  Գենետիկայի  զարգացման շնորհիվ են ստեղծվել եգիպտացորենի,  վարունգի, լոլիկի, ճակնդեղի, խոշոր եղջերավոր կենդանիների և թռչունների խառնացեղերի  հիբրիդներ ու արհեստական մուտացիաներ։

Իսկ ամենապարզ պատկերացումը սելեկցիայի առաձնահատկությունների մասին տալիս է «Ոսկե ցլիկ» ֆիլմը, որտեղ պայքար է գնում հատուկ ցեղատեսակի ցլիկի համար:

Ուռուցքներ

Ուռուցքը հյուսվածքի զանգված է, որը ձևավորվում է աննորմալ բջիջների կուտակումով: Ուռուցքային բջիջները աճում են, չնայած դրանք մարմնին պետք չեն, և ի տարբերություն նորմալ հին բջիջների, նրանք չեն մահանում: Ուռուցքը` որպես հիվանդություն, հայտնի է վաղուց, այնուամենայնիվ, նրա ծագման վերաբերյալ միասնական կարծիք չկա: Շատ հեղինակներ որպես ուռուցքի առաջացման պատճառ նշում են գործոններ, որոնք ունակ են նորմալ բջիջը ուռուցքայինի վերափոխելու: Դրանք կոչվում են կանցերոգեն կամ բլաստոմոգեն գործոններ և լինում են ֆիզիկական, քիմիական և կենսաբանական բնույթի:

Ուռուցքները լինում են բարորակ և չարորակ: Բարորակ ուռուցքներին բնորոշ է տարածուն (էքսպանսիվ) աճը, որի հետևանքով ճնշվում, երբեմն հետաճում են հարևան հյուսվածքները: Չարորակ ուռուցքները (քաղցկեղ) ներաճում են շրջապատող հյուսվածքների մեջ և քայքայում դրանք: Նման դեպքերում արյան անոթները վնասվում են, և նրանց մեջ կարող են թափանցել ուռուցքային բջիջներ, որոնք այնուհետև, արյան կամ ավշի հոսքով տարածվելով օրգանիզմում, կարող են տարբեր օրգաններում և հյուսվածքներում առաջացնել ճյուղավորումներ (մետաստազներ): 

Ուռուցքներ են նկարագրվել ոչ միայն կենդանիների բոլոր դասերի և տեսակների, այլև բույսերի մոտ՝ չնայած վերջիններիս ուռուցքներն իրենց կենսաբանական էությամբ տարբերվում են կենդանիների ուռուցքներից։

Պատճառներ

Տարբեր երկրներում քաղցկեղով հիվանդացությունը միատեսակ չէ. օրինակ՝ թոքերի քաղցկեղը բավականին հաճախ հանդիպում է Անգլիայում, բերանի խոռոչի, լեզվի և լնդերի քաղցկեղը՝ Հնդկաստանում, Պակիստանում և նրանց հարևան երկրներում, որը բացատրվում է այդ երկրներում պղպեղաբույս ծամելու վտանգավոր սովորույթով։ Այսպիսով, հիվանդացությունը որոշակիորեն կախված է շրջակա միջավայրի գործոնների ազդեցությունից։ Գործնականում բոլոր երկրներում, ըստ հաճախության, 1-ին տեղը գրավում Է ստամոքսի, այնուհետև թոքերի քաղցկեղը, որից հետո՝ արգանդի և կաթնագեղձի (կանանց մոտ), ապա կերակրափողի քաղցկեղը (տղամարդկանց մոտ)։ Վաղուց հաստատվել է, որ մի քանի մասնագիտությունների բնագավառում աշխատողների մոտ կարող Է առաջանալ

Մուտացիաներ

Մուտացիան գենոտիպի կայուն փոփոխությունն է որն իրականանում է արտաքին կամ ներքին միջավայրի ազդեցության տակ։ Մուտացիաները լինում են՝ ինքնաբուխ, առաջանում են ինքնաբերաբար օրգանիզմի ողջ կյանքի ընթացքում իր համար նորմալ շրջակա միջավայրի պայմանների դեպքում և աջակցված, գենոմի ժառանգվող փոփոխությունները, որոնք առաջանում են շրջակա միջավայրի ոչ բարենպաստ ազդեցության կամ արհեստական պայմաններում այս կամ այն մուտագեն ազդեցությունների արդյունում։ Մուտացիաների առաջացմանը հանգեցնող հիմնական պրոցեսներն են՝ ԴՆԹ-ների կրկնապատկումը, ԴՆԹ-ների վերականգնման խախտումները:Մուտացիաների դասակարգումԳոյություն ունեն մուտացիաների մի քանի դասակարգումներ՝ ըստ տարբեր չափանիշների։հիպոմորֆ (փոփոխված ալլելները գործում են նույն ուղղությամբ, ինչ որ վայրի տեսակի ալլելները՝ սինթեզելով միայն ավելի քիչ քանակի սպիտակուցային նյութ), ամորֆ (մուտացիան նման է գենի գործառնության լրիվ կորստին),հակաամորֆ (մուտացիոն հատկանիշը փոխվում է, օրինակ եգիպտացորենի սերմերի կարմիր գույնը փոխվում է մոխրագույնի),նեոամորֆ։Կարճ ասած՝գենոմային,քրոմոսոմային,գենայինԳենոմային պոլիպլոիդիզացումՕրգանիզմների կամ բջիջների առաջացում, որոնց գենոմը ներկայացված է քրոմոսոմների երկուսից ավել հավաքածուով և անեուպլոիդիացում` գապլոիդ հավաքածուին ոչ բազմապատիկ քրոմոսոմների թվի փոփոխություն։ Կախված քրոմոսոմային հավաքածուների ծագումից՝ պոլիպլոիդների մեջ տարբերում են՝ալլոպոլիպլոիդներ, որոնք ունեն տարբեր տեսակի՝ հիբրիդացումից ստացված քրոմոսոմների ավաքածուներ,աուտոպոլիպլոիդներ, որոնց մոտ տեղի է ունենում սեփական գենոմի քրոմոսոմների թվի ավելացում n անգամ։Քրոմոսոմային մուտացիա

Ապրիլ ամսվա ամփոփում

  1. Ներկայացնել մարդու տնտեսական գործունեության հետևանքով առաջացած բնապահպանական հիմնախնդիրները։ Աշխատանքի հղում
  2. Գաղափար կենսոլորտի մասին, կենսոլորտի բաղադրիչները և կենդանի նյութը։Աշխատանքի հղում
  3. Մուտացիաներ, դասակարգում, քրոմոսոմային և գենային մուտացիաներ։ Աշխատանքի հղում
  4. Ուռուցքներ և ուռուցքածին բջիջներ։Աշխատանքի հղում
  5. Բույսերի եւ կենդանիների սելեկցիա, դերը մարդու կյանքում և բնության մեջ։ Աշխատանքի հղում
  1. Մարդու ունեցած ազդեցությունը շատ մեծ է բնության վրա։ Հատկապես մարդկաց կողմից արտանետված աղբը։ Պլաստիկը, որի հետագա այպիսի քանակի օգտագործումը կարող է շատ շուտով ջրային կենդանիների կյանքի վերջը դառնալ, շարունակում ոչնչացնել ջրային կենդանիներին՝ կրիաներին, կետերին, դելֆիններին եւ այլն։ Գործարանների կողմից արտանետված թունավոր նյութերը, գազերը օզոնային շերտի քայքայման եւ վերացման պատճառ են հանդիսանում։
    Բացի այդ ծաջահատումը իրականացվում է շատ մեծ քանակով և դրա պատճառով մաքուր թթվածնի պակաս է նկատվում։

2. Երկիր մոլորակը բաժանված է համապատասխան բաժինների։ Դրանք են՝ Մթնոլորտ, Կենսլորորտ, Ջրոլորտ, Քարոլորտ։ Նրանց անվանումներից արդեն իսկ պարզ է դառնում, թե ինչ են իրենց մեջ ներառում այս բաժինները։
Մթնոլորտը իր մեջ ներառում է Երկրի ամբողջ օդային սահմանը, նաեւ օզոնային շերտը, որը մեզ պաշտպանում է արեւի վնասակար ուլտրամանուշակագույն ճառագայթներից։
Ջրոլորտը իր մեջ ներառում է Երկրագնդի բոլոր ջրային ավազանները։
Քարոլորտը՝ ամբողջ ցամաքը, լեռներ, հարթավայրեր, անապատներ եւ այլն։
Կենսոլորդը Երկրագնդի այն հատվածը, որի մասին եւ մենք այյսօր խոսելու ենք, կարծում եմ, որ Երկրի ամենահետաքրքիր բաժինն է, քանի որ իր մեջ ներառում է բոլոր կենդանի օրգանիզմներին՝ կաթնասուններ, սողուններ, թռչուններ, ձկներ,

բակտերիաներ եւ իհարկե մարդուն։ Կենսոլորը ունի իր սահմանները։ Այն մթնոլորտում հասնում է մինչեւ 15-20 կմ բարձր., մթնոլորտում նրա վերին սահմանը մինչեւ այս ցուցանիշն է, քանի որ դրանից վերեւ օդում թթվածնի պաշարները շատ քիչ են կենդանի օրգանիզմների համար։ Կենսոլորտը տարածվում է ամբողջ ջրոլորտում եւ քարոլորտի մինչեւ 5-7 կմ։

3.

Մուտացիան ժառամգությամբ փոխանցվող ԴՆԹ-ի փոփոխություն է, որը տեղի է ունենում արտաքին կամ ներքին փոփոխությունների ազդեցության տակ:

Առաջին հերթին, մուտացիաները բաժանվում են սոմատիկ – տեղի են ունենում մարմնի բջիջներում, և գեներացնող – հայտնվում են միայն գամետներում:
Սոմատիկ մուտացիաները դա այն մուտացիաներն են,որոնք ոչ միշտ են փոխանցվում սեռական բազմացման ժամանակ, նաև փոխանցվում է վեգետատիվ:
Գեներատիվ մուտացիան, դա այն մուտացիան է ,որը փոխանցվում է գեներով՝ ԴՆԹ-ով:
Գենային մուտացիաներն բաժանվում են ամորֆ, հիպոմորֆ, հիպերմոֆ, անտիմորֆ և նեոմորֆ տարատեսակների։
Ամորֆ մուտացիաներն ֆունկցիոնալ առումով ոչ ակտիվ մուտանտ գենի առաջացման արդյունք է։ Նման գեների գործունեության շնորհիվ սինթեզվում է ոչ ակտիվ միջանկյալ նյութեր, որի հետևանքով այն հատկանիշը, որը պետք է երևան գար այդ գենի նորմալ վիճակի ժամանակ, ամորֆ մուտացիայի պատճառով բոլորովին չի զարգանում։
Այսպիսի մուտացիաների արդյունք են ալբինիզմը (մազածածկույթում բացակայում է մելանին պիգմենտը, խոշոր եղջերավորների և շների մազածածկի ու ատամների բացակայությունը և այլն)։

Հիպոմորֆ մուտացիաների դեպքում, գենի անբավարար գործունեության հետևանքով, թուլանում է հատկանիշի զարգացումը (գաճաճություն, մազերի գունավորման թուլացում, օրգանների թերզարգացածություն և այլն)։
Հիպերմորֆ մուտացիաներն իրենց բնույթով հիպոմորֆ մուտացիաների հակապատկերն են և ուղեկցվում է գենի գործունեության ակտիվացմամբ, որն էլ իր արտահայտությունն է գտնում հատկանիշի դրսևորման մեջ։ Հիպերմորֆ մուտացիայի օրինակ է գիգնատիզմը (երկու և ավելի մետր հասակ ունեցող մարդիկ)։

Ուռուցքները, նորագոյացություններ են, բլաստոմաներ, որը շարունակվում է նույնիսկ ուռուցքածին պատճառի ազդեցության ընդհատումից հետո։ Ուռուցքը տիպիկ պաթոլոգիական պրոցես է։ Դա չկանոնավորվող անսահման հյուսվածքային աճ է։ Ուռուցքները կազմված են որակապես փոփոխված, տարբերակումը կորցրած բջիջներից, որոնց հատկությունները փոխանցվում են իրենց սերունդներին։

5. Սելեկցիա գիտություն է, որը զբաղվում է տարբեր օրգանիզմների, բնության մեջ գոյություն ունեցող տեսակների բարելավմամբ և կենդանիների նոր ցեղատեսակների, բույսերի նոր սորտերի և բակտերիաների նոր շտամների ստեղծմամբ։
Սելեկցիան մշակում է բույսերի և կենդանիների ժառանգական հատկանիշների վրա ներգործելու եղանակներ՝ մարդու համար այն անհրաժեշտ ուղղությամբ փոփոխելու նպատակով։
Սելեկցիայում կիրառվող հիմնական մեթոդներն են. ընտրությունը, խաչասերումը, մուտագենեզը և այլն։ Բուծվել են արժեքավոր բարձր մթերատու տավարի ցեղեր։ Թռչնաբուծությունում ստացվել են գծեր, որոնք օգտագործվում են մսատու և ձվատու վաղահաս հիբրիդների ստեղծման համար։ Բույսերի սելեկցիայի հիմնական մեթոդներն են ընտրությունը, հիբրիդացումը և հետերոզիսը։ Ընտրությունը լինում է զանգվածային և անհատական։

Բնապահպանական խնդիրներ

Մարդու տնտեսական գործունեության հետևանքով՝ առաջացել են մի շարք հիմնախնդիրներ, որոնց դեմ անհապաղ պետք է միջոցներ ձեռնարկել, քանզի հետևանքները արցունքալի կլինեն։

Թեպետ յուրաքանչյուր հիմնախնդիրն իր կարևորությունը ունի, սակայն կան մի քանիսը, որոնք մարդկության համար առավել հրատապ են՝ կապված բնապահպանության հետ։ Դրանք են՝ միջավայրի ախտոտումը,
համաշխարհային օվկիանոսի հիմնախնդիրը՝ առաջին հերթին կապված նրա կենսաբանական արդյունավետության և աղտոտման հետ, կլիմայի փոփոխությունը՝ գլոբային տաքացումները։

Տնտեսական զարգացման տարբեր մակարդակ ունեցող երկրներում խոշորամաշտաբ տնտեսական գործունեությունը և դրա դինամիզմն իրենց հետ բերում են ոչ միայն դրական, այլև բացասական հետևանքներ, այդ թվում՝

  • բնական ռեսուրսների կտրուկ և ոչ միշտ արդարացված սպառումը,
  • արտադրական գործունեության բացասական ազդեցություն շրջակա միջավայրի վրա և մարդկանց կյանքի էկոլոգիական պայմանների վատթարացումը:

Մարդկային արտադրական գործունեությունը լուրջ վտանգ կարող է հանդիսանալ շրջապատող միջավայրի համար, եթե այն իրականացվի առանց հաշվի առնելու շրջապատող միջավայրի պահպանության պայմանները։ Մասնավորապես վտանգավոր կարող են լինել էներգետիկայի և մշակող արդյունաբերության մի շարք ճյուղերի (նավթի վերամշակում, միջուկային էներգետիկա, քիմիական արդյունաբերություն, գունավոր մետալուրգիա) օբյեկտները, գյուղատնտեսության քիմիացումը, ավտոմոբիլային, ջրային և օդային տրանսպորտի աճը։ Միլիոնավոր հա արգավանդ հողեր օգտագործվել են շինությունների համար կամ, ենթարկվելով իռիգացիոն ու տեխնիկական էրոզիայի, դուրս մնացել գյուղատնտեսության օգտագործումից։ Մինչդեռ բնության մեջ 90սմ հաստությամբ հողաշերտ ստեղծվում է, միջին հաշվով, 16 հազար տարում։ Բազմաթիվ երկրներ, խմելու ջրի պակասի պատճառով, սառցալեռներ են տեղափոխում Գրենլանդիայից։ Միաժամանակ ջրային աղբյուրներն ու

Համաշխարհային օվկիանոսը աղտոտվում են արդյունաբերության, գյուղատնտեսության ու կոմունալ տնտեսության թափոններով։

Վառելիքի այրումից յուրաքանչյուր տարի մթնոլորտ են անցնում միլիարդավոր տոննաներով ածխաթթու գազ, 20 միլիարդ տոնաից ավելի արդյունաբերական և այլ թափոններ։ Մթնոլորտում ածխածնի երկօքսիդի ավելացումը ջերմոցային էֆեկտի շնորհիվ խորացնում է օդի և Երկրի մակերևույթի ջերմաստիճանի բարձրացման վտանգը։ Աշխարհի խոշոր շատ քաղաքներում օդը վտանգավոր է դարձել մարդու առողջության համար։ Օդի աղտոտվածության պատճառով իջնում է արտադրողականությունը, քայքայվում են մետաղական ու բետոնե կոնստրուկցիաները, շենքերը, շինություններն ու հուշարձանները։ Զգալի վնաս է հասցվել նաև բուսական ու կենդանական աշխարհին։ Անհետացել են բույսերի ու կենդանիների բազմաթիվ, հազվագյուտ և թանկարժեք տեսակներ։ Արժեքավոր կենդանիների շատ տեսակներ գտնվում են անհետացման շեմին և գրանցված են «Կարմիր գրքում»։
Վերջին հարյուրամյակի ընթացքում աշխարհի անտառների մակերեսը կրճատվել է ավելի քան 1,5 անգամ և շարունակվում է կրճատվել։
Շրջակա միջավայրի պահպանութան հիմնական խնդիրներն են շրջակա միջավայրի բնական վիճակի պահպանումը, վերականգնումը, վնասազերծումը, բնական պաշարների խելամիտ օգտագործումը, շրջակա միջավայրի վրա ֆիզիկաքիմիական, կենսաբանական և այլ վնասակար ազդեցությունների նվազեցումն ու կանխումը։

Մարդու կողմից առաջացած խնդիրների մասին կարելի է անվերջ խոսել, քանզի վնասները շատ-շատ են։ Բայց անհրաժեշտ է կանխարգելել դրանք, գործել, քան թե խոսել։ Մարդկությանը հարկավոր է անհապաղ խելքի բերել, որովհետև այդպիսի շարունակական գործողությունների պատճառով կկորչի այն ամենը, ինչի շնորհիվ ապրում է մարդը՝ բնությունը։

Կենսաբանության շուրջտարյա հաշվետվություն

Գոյության կռիվ։

փետրվար ամսվա ամփոփում

Թեմատիկ աշխատանք

Նոյեմբեր ամսվա ամփոփում

Վիրուս

ապրիլ ամսվա ամփոփում

բնապահպանական խնդիրներ

մուտացիաներ

Ուռուցքներ

Սելեկցիա

կոմսոլորտ