Նախագիծ

Փետրվար ամսվա նախագիծը նույնպես աչքեր նկարել էր, բայց արդեն ուղղելով սխալներս։ Խնդիր էի դրել գտնել կանաչ գույնի աչքերով մարդկանց, քանի որ կանչը բավականին ֆոտոգենիկ գույն է և հետաքրքիր է դիտվում լուսանկարներում։ Դա իհարկե դժվարացրեց իմ աշխատանքը, քանի որ գտնել կանաչ գույնի աչքերով մոդելներ ավելի դժվար էր։ Այս նախագծի ընթացքում նկարեցի 5 մոդել և աշխատանքիս որակը ինձ ավելի գոհացրեց քան նախորդ ամիս, քանի որ նախորդ աշխատանքներին մեջ ես ունեի հետևյալ սխալները՝ իմ անդրադարձը երևում էր աչքի մեջ, լույսը չէի կարողանում դնել ճիշտ տեղում, թարթիչների ստվերները ընկնում էր աչքի մեջ, չէի օգտագործում ճիշտ լույս։

այս անգամ աշխատեցի տաղավարային սոֆթ բոքսերով և արդյունքը ինձ ավելի դուր եկավ այս լուսավորությամբ, նաև տարբերվեց իմ անցած նախագծից օբյեկտիվով, անցածը նկարում էր 100mmֆիքսով իսկ այս անգամ 18-135mm-ով։

առաջին կուրսի ուսանող
առաջին կուրսի ուսանող
առաջին կուրսի ուսանող
Արման-երկրորդ կուրսի ուսանող
Դավիթ-երկրորդ կուրսի ուսանող

Այս նախագծից ես հասկացա, որ լուսավորություն որոշելը այդքան էլ հեշտ չէ։ Հասկացա, որ չեմ կարող նկարել այսպիսի բաներ առանց շտածիվի։ Մենք անցել ենք, որ 50mm օբյեկտիվը մակրո է, բայց ես հասկացա, որ հենց այս իրավիճակում 50ը չես կարող օգտագործել որպես մակրո։ Նախագծի սկզբում ես որոշել էի նկարեի գերխոշոր պլանով, սակայն նկարահանման ընթացքից պարզ դարձավ,որ դա այս նախագծի համար ճիշտ պլան չէ և որոշեցի նկարել խոշոր պլանով։

նախապատրաստական աշխատանքը լուսանկարահանման համար ամենակարևոր կետերից է, որպեսզի ստանանք այդյունավետ նկարահանում։

Նախագիծ աչքերի ֆոտոշարք

ՀՈՒՆՎԱՐ ԱՄՍՎԱ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ

📍Բովանդակություն-Հունավարյան նախագծի ընթացքում ես նկարելու եմ մարդկանց աչքերը, որոնք կտարբերվեն իրենց ձևով, չափով և գույնով։

📍նպատակ-նախագծիս նպատակն է ավելի լավ ուսումնասիրել մակրո նկարահանման առանձնահատկությունները։ Ավելի լավ տիրապետել լույսերի դասավորմանը և դրանց տիրապետելով ստեղծեմ լավ նախագիծ։

📍Տևողություն-հունվարի 9-ից հունվարի 27ը։

📍Արդյունք- տեղադրելու եմ բլոգումս և ցուցադրելու առցանց ցուցահանդեսի տեսքով։

📍Արդյունք-ես նկարել եմ մոտ 10 հոգու աչք և շատերի աչքերը մյուսի աչքից տարբերվում են չափով և գույնով։ Նկարահանման ժամանակ օգտագործել եմ հիմնական լույս և ամբողջը նկարել եմ մեդիայում։ Աչքերը նկարել եմ 100mm ֆիքս օբյեկտիվով։