Հունվարյան հաշվետվություն

Այս ամիս մեզ մոտ ստուգատեսյան ամիս էր, որը տարբերվում էր մնացած ամիսներից։Այս ամիսը մենք տրամադրեցինք՝ նոր բան սովորելուն, նոր վայրեր ուսումնասիրելուն և մի լավ լիցքաթափվեցինք ամենօրյա դասերից։Դասերն անցկացվում էին թեթև՝ միևնույն ժամանակ բովանդակալից, ունենում էինք սեմինարներ մեր իսկ ընտրած ուղղություններով։Փետրվար ամիսը կսկսենք նոր լիցքերով և հաճույքով կանցնենք մեր բնականոն դասերին։

Այս ամսվա ճամփորդություններն էլ ավելի հետաքրքիր էին և ադրենալինով լի։

Ճամփորդության հղումը։

Ունեցանք նաև բնագիտական ստուգատես, որը շատ հետաքրքիր էր և կարևոր, քանի որ սովորում էինք այնպիսի բաներ որոնք մեզ պետք էին գալու կյանքի ընթացքում։Ես և Էլենը որոշեցինք անել մի նախագիծ, որի ժամանակ պատրաստեցինք անուշաբույր մոմ։

Ստուգատեսի հղումը։

Մասնակցեցինք նաև սեմինարների, որը մեզ թույլ տվեց տեղեկացված լինել համացանցային վաճառքով,ինչպես նաև ունեցանք մասնագիտական կողմնորոշման թեմայով սեմինար։

Սեմինարի հղումը։

Ունեցանք նաև ազգագրական ստուգատեսներ,օրինակ Պատվելի Թամարի հետ կարդում էինք Մշո բարբառով գրված առակներ և հեքիաթներ և վերլուծում։Վերջում բոլորս հայտնում էինք մեր տպավորությունները Մշո բարբառի մասին,նաեւ Մշո բարբառով կարդալիս այն փոխադրում էին արխարհաբար՝ հղումը։

Ազգագրական ստուգատեսի մի մաս էր նաեւ հունվարի 28ի օրը՝ բանակի տոնը։Ափսոս ես հիվանդ էի և չկարողացա ներկա գտնվել,բայց վիդեոներով և լուսանկարներով փորձել եմ զգալ այն ինչ իրենք են զգացել այդ ժամանակ։Տղաները պարում էին Յարխուշտա և այլ պարար։

Տպավորություններ Մշո բարբառից

Մենք հունվար ամսին ուսումնասիրել ենք մշո բարբառը։

Մշո բարբառ՝ հայերենի կ ճյուղի խոշորագույն բարբառնրերից մեկը։

Խոսվել է պատմական Հայաստանի Վանա լճի հյուսիսային , արևմտյան և հարավային մասերում։ Այժմ խոսվում է Հայաստանի Թալինի, Ապարանի, Գավառի, Վարդենիսի, Արթիկի, և Էջմիածնի շրջաններում։ ինչպես նաև Վրաստանի մի շարք շրջաններում և այլուր։

Բարբառին ծանոթանալու համար մենք դասերի ժամանակ ընթերցեցիք Մշո բարբառով գրվածքներ՝ առակներ և հեքիաթներ։ Դասերի անցկացման ընթաքը ինձ շատ դուր եկավ, մենք կարդում էինք գրվածքները և ուսուցչի օգնությամբ փորձում էինք հասկանալ իմաստը, և մեր մոտ դա ստացվեց քանի-որ մենք դա անում էինք հաճույքով։

Փոխադրում

Դեպի ձախ գնա։

Քահանան գյուղացիների հետ նստած զրուցում է։

Հենց հարցը գալիս է ամուսնուն և կնոջը,զգում է,որ Շատ է երկարում և սկսում է կարճ խոսել։

Աստված Ադամին ստեղծեց հողից իսկ Եվային ձախ կողմից։

Գյուղացիները հարցրեցին։

Ինչի՞ համար ձախ կողմից քաշեց։

Օրհնյալ։Ասաց քահանան։

Որ կինը ամեն բանում գնա դեպի ձախ։

Բնագիտական նախագիծ

Մասնակիցներ` Էլեն Ավետյան,Տիգրան Գասպարյան

Օրը` Հունվարի 20

Նախագծի նպատակ`ինչպես պատրաստել մոմ տան պայմաններում:

Պատրաստում ենք մոմ տնային պայմաններում։

Գիտեմ,որ շատերն են սիրում անուշաբույր և գեղեցիկ մոմեր,դրանք ավելի են գեղեցկացնում տունը և տալիս են լավ տրամադրություն։Այժմ կտեղեկանանք թե ինչպես են պատրաստում մոմ տանը։

Օգտագործվող պարագաններ

.Պարաֆին

.Ֆիտիլ

.Անուշաբույր յուղ

.Ֆորմա

Պատրաստման համար մեզ անհրաժեշտ է

1.Մեզ անհրաժեշտ է հալացնել պարաֆինը կրակի վրա։

2.Ընտրում ենք ցանկացած անուշաբույր յուղ և ավելացնում մեր հալացրած պարաֆինին։

3.Ընտրում ենք մեր մոմի ֆորման։Օրինակ այսպես `

Պարաֆինին խառնած անուշաբույր յուղով լուծույթը լցնում ենք ֆորմայի մեջ,ինչպես նաև ֆորմայի մեջտեղի հատվածում տեղադրում ենք ֆիտիլը։Սպասում ենք որպեսզի լուծույթը սառի,դառնա պինդ զանգված և կարող ենք ֆորմայից հանել։

Ջրվեժի անտառապարկ։

Ճանապարհին այդքան էլ ուրախ չէինք տեսնելով ձյան բացակայությունը։Իսկ հետո տեսանք, որ անտառապարկում ձյունը կատարյալ է՝ սահելու և խաղալու համար։Ես առաջին անգամ օգտվեցի դահուկից և դեռ ոտքերիս չկապված արդեն ընկա։Մառախուղի պատճառով մեզ անընդհատ թվում էր,թե դա ճանապարհի վերջն էր, վերջապես հասանք այնտեղ, որտեղից սահում էին բոլորը։

Բոլորիս համար շատ հավես էր սահելը,բայց լինում էին շատ դեպքեր,որ ավարտվում էին ցավոտ,լինում էին դեպքեր,որ սահում էինք մի քանի հոգով միաժամանակ։

Ջրվեժի անտառապարկի հղումը