Երաշխավորական բնութագիր

Ես Տիգրան Գասպարյանն եմ՝ Եգանյան Վաչեի ընկերը ում ճանաչում եմ արդեն 15տարի է։ Վաչեն պատրաստվում է ընդունվել աշխատանքի ծրագրավորման x աշխատատեղիում։ Վաչեն վստահ եմ ունի գերազանց գիտելիքներ աշխատանքի ընդունվելու համար։ Վաչեն տիրապետում է 4լեզվի՝ հայերեն,անգլերեն,ռուսերեն և գերմաներեն։Վաչեն դպրոցն ավարտել է գերազանցությամբ, ընդունվել է ՀՊՄՀ վարժարան և սովորել է նույնպես գերազանց ֆիզմաթի հոսքում։ Վաչեի բնավորության գծերից մի քանիսը՝ Վաչեն, եթե շատ բաների հանդեպ անհավես է և չի տրամադրվում աշխատանքին,բայց երբ տրամադրվեց ուրեմն աշխատանքը կկատարի ամենաառաջինը և ամենալավը։

Փառանձեմ թագուհու կերպարի վերլուծություն

Փառանձեմը շատ հակասական կերպար է, որոշների համար շատ խոհեմ էր և քաջարի, ոմանց համար էլ՝ դևերին ծախված կախարդ։ Փառանձեմին շատերը նկարագրում էին չքնաղբառով ասում էին թե աննկարագրելի գեղեցկություն է ունեցել։ Վատն այնն էր, որ անհավատէր և իր մեջ շատ դևեր էին ապրում, բայց միևնույն ժամանակ շատ նվիրված էր իր երկրին։Ըստ իս՝ լավ մայր է եղել Պապի համար, իմանալով որ իր տղան շատ վատ կյանքով է ապրում, փորձում էր ամեն կերպ հետ պահել նրան։ Նվիրված կին է եղել և շատ է սիրել իր ամուսնուն, Գնելի մահից հետո չի կարողացել սիրել ուրիշ ոչ մեկին, սակայն թագին բազմելու նպատակովամուսնացել է Արշակ 2րդի հետ, բայց նրան այդպես էլ չի սիրել։ Չար կողմեր ևս ուներ, սակայնամեն բան անում էր իր և երկրի ապագայի համար։  Որպես թագուհի՝ ունեցել է պետականմտածողություն և արել ամեն ինչ, որպեսզի հայոց գահը հասնի արժանավոր հետնորդին՝ իրորդուն՝ Պապին։ Փավստոս Բյուզանդը շատ տպավորիչ է նկարագրում Արտագերս ամրոցիպաշարումը, որտեղ նա իր հավատարիմներով շուրջ տասներեք ամիս դիմակայում էՇապուհին զորքերին։ Երբ հասկանում է, որ Պապին քիչ է մնացել հայաստան հասնելու ևբազմելու իր օրինական գահին իր կյանքը հայրենասեր թագուհու համար այլևս արժեք չուներ։Իր տղան՝ Պապը ևս լավ է թագավորել և իր օրոք երկիրը հասել է որոշ բարձունքների։

Փառանձեմ թագուհուն շատ անվայել ձևով սպանեցին, սակայն նա շատ արժանապատիվմահացավ հանուն իր հայրենիքի։

Մոտիվացիոն նամակ

Հարգելի տնօրեն ես Գասպարյան Տիգրանն եմ, ուսումնասիրել եմ ձեր ընկերության աշխատանքային գործունեությունը, ինչպես նաև լսել եմ տար եր դրական արձագանքներ և ես կուզեմ աշխատեմ <<Շայնլաբում>> մի քանի կարևոր բանի համար։ Շայնլաբում տրամադրում են աշխատանք շատ հարմար ուսանողներին ժամային գրաֆիկի համար։ Իհարկե ցանկացած գործում շատ կարևոր է գումարի քանակը և Շայնլաբում համեմատաբար շատ լուսանկարչական աշխատանքի վայրերի գումարը համեմատաբար բարձր է։ Շայնլաբում պահանջվում է աշխատող որը պարտադիր չէ ունենա լուսանկարչական լավագույն գիտելիքները, կարող ես լինել ուսանող և միջին մակարդակին տիրապետելով ընդունվել աշխատանքի։ Շայնլաբի աշխատակիցներին ծանոթ չեմ բայց լավ կարծիք ունեմ ելնելով նրանից, որ ուսանողներ են մեծամասամբ և ես ինձ ավելի ազատ կզգամ իմ տարիքակիցների շրջապատում քան լինեմ մեծերի շրջապատում։

Մոտիվացիան խիստ կարևոր է արդյունավետ աշխատելու համար:  Մոտիվացիան մեզ ստիպում է գործեր ձեռնարկել: Այն ներքին ցանկություն է կատարելու այնպիսի բաններ, որոնք նպատակներին հասնելու համար կարևոր են։ Մոտիվացիան կարևոր ֆակտոր է թիմային աշխատանքում, ուսման, աշխատանքի մեջ հաջողության հասնելու համար։  Այն կամեցողություն է առաջացնում անելու այնպիսի բաներ, որոնք անկասկած կտանեն հաղթանակի։ Նպատակները, ցանկությունները նույնպես մոտիվացիայի կարիք կամ խթան կարող են հանդիսանալ։ Ինչպես նշել  է խոսնակ և գրող Լես Բրաունը․ «Ինչ-որ բան ցանկանալը բավական չէ։ Դու պետք է ձգտես դրան։ Քո մոտիվացիան պետք է այնքան հզոր լինի, որ կարողանաս հաղթահարել այն խոչընդոտները, որոնք անխուսափելիորեն կհայտնվեն ճանապարհիդ»։

Երբեմն այնպես է ստացվում, որ ցանկությունը անհետանում է։ Մնում է միայն ամբողջ օրը անկողկնում անցկացնելու, քնելու ցանկությունը։ Դրա հետ մեկտեղ կան լիքը գործեր, որոնք անավարտ են մնում և դա գիտակցելով դուք սկսում եք ձեզ վատ զգալ, բայց չգիտեք՝ ինչ անել։ Կան մի քանի քայլեր, որոնցից առաջինը հասկանալն է, թե որն է ձեր մոտիվացիայի անհետանալու պատճառը։

Հղում։

ինչպես մոտիվացվել՝

Ցանկացած նպատակին հասնելու ամենամեծ մարտահրավերներից մեկը՝ լինի դա աշխատասիրությունը, վաղ արթնանալը, սովորություն ձեռք բերելը կամ մարզվելը, այդ նպատակին հասնելու մոտիվացիա գտնելն է:

Մոտիվացիան բանալին է, բայց ամենևին էլ հեշտ չէ այն գտնել ամեն օր։

Ինչպես է աշխատում մոտիվացիան

Նախքան կոնկրետ մեթոդներին անցնելը, օգտակար է իմանալ, թե ինչ է մոտիվացիան և ինչպես է այն գործում:

Մոտիվացիան այն է, ինչը ձեզ մղում է դեպի նպատակը, խթանում է ձեր առաջ գնալուն, երբ ամեն ինչ սխալ է ընթանում, ինչի պատճաով էլ դուք վաղ արթնանում եք մարզվելու կամ նախագիծն ավարտելու համար:

Ավելի հաճախ, դրական մոտիվացիան ավելի լավ է աշխատում. եթե դուք իսկապես ինչ-որ բան եք ցանկանում, ապա շատ ավելի լավ աշխատանք կկատարեք, քան երբ փորձում եք խուսափել անցանկալի սցենարից:

Այսպիսով, մոտիվացիան ինչ-որ բանի հասնելու ցանկությունն է: Երբեմն դուք չեք ցանկանում վաղ արթնանալ և շատ քնկոտ եք, բայց եթե իսկապես վաղ արթնանալու պատճառ ունեք, անհամբեր վեր եք թռչում անկողնուց: Այս տեսակի մոտիվացիան ամենալավն է աշխատում։

Անգիտակից տուժած

Յուրաքանչյուր արտակարգ իրավիճակում տուժածին արդյունավետ օգնություն ցուցաբերելու համար անհրաժեշտ է պարզել, թե նա ինչ վնասվածքներ ունի եւ ինչ վիճակում է, այսինքն՝ անհրաժեշտ է կատարել տուժածի զննում: Այս համարում մենք կքննարկենք անգիտակից տուժածի զննումը եւ նրան օգնության ցուցաբերման քայլերը:
Տուժածին զննելիս առաջին հերթին պետք է ստուգել կենսական կարեւոր համակարգերի գործունեությունը: Այս զննումն անվանում ենք առաջնային, որի ժամանակ պարզվում են կյանքին անմիջական վտանգ սպառնացող իրավիճակները:


Մարդու մարմնի կենսագործունեության համար անհրաժեշտ է թթվածին: Թթվածնի անհրաժեշտ քանակի ապահովումն իրականացվում է նյարդային, շնչառական եւ սրտանոթային համակարգերի համատեղ գործունեության շնորհիվ: Եթե այս համակարգերի գործունեությունը լրջորեն խանգարվի, թթվածնի մատակարարումը կտրուկ կնվազի, իսկ դա կարճ ժամանակում կարող է հանգեցնել մահվան: Ելնելով սրանից՝ այս համակարգերն անվանում են կենսական կարեւոր:
Տուժածին զննելիս առաջին հերթին պետք է ստուգել կենսական կարեւոր համակարգերի գործունեությունը, այսինքն՝ գիտակցությունը, շնչուղիների անցանելիությունը եւ շնչառությունը, անոթազարկը եւ ուժեղ արյունահոսության առկայությունը:
Նախ անհրաժեշտ է հնարավորին չափ շուտ հայտնաբերել եւ դադարեցնել ուժեղ արյունահոսությունը: Ուժեղ արյունահոսության առկայությունը պարզելու համար ուշադիր զննեք տուժածին ոտքից գլուխ: Սովորաբար այն ակնհայտորեն երեւում է շիթով բխող արյան, գոյացած արյան լճակի տեսքով:
Այնուհետեւ ստուգեք տուժածի գիտակցությունը: Այդ նպատակով զգուշորեն բռնեք տուժածի ձեռքը, ցնցեք նրա ուսը: Խոսեք նրա հետ, տվեք պարզ հարցեր եւ հրահանգներ. «Դու ինձ լսո՞ւմ ես, եթե լսում ես, աչքերդ բացիր, ձեռքս սեղմիր, որեւէ նշան տուր»:
Եթե տուժածը ոչ մի կերպ չի արձագանքում, նշանակում է` նա գիտակցություն չունի:
Անգիտակից վիճակում տուժածի մկանները, այդ թվում նաեւ լեզուն, թուլանում են: Եթե տուժածը պառկած է մեջքի վրա, նրա լեզուն հետ է գնում դեպի ըմպան՝ փակելով շնչուղիները: Ժողովրդի մեջ ընդունված է այն կարծիքը, որ գիտակցությունը կորցրած տուժածի լեզուն կուլ է գնում: Եվ մարդիկ փորձում են տարբեր կերպ բացել տուժածի բերանը, լեզուն բռնել՝ վնասելով տուժածին: Մի՛ արեք նման բան: Կարելի ավելի հեշտ ու անվնաս օգնություն ցույց տալ:
Շնչուղիների բացում կատարելու համար ձեր մի ձեռքը դրեք տուժածի ճակատին, իսկ մյուս ձեռքով բռնելով կզակից՝ գլուխը զգուշությամբ հետ տարեք, կզակը բարձրացրեք: Այս գործողության շնորհիվ լեզուն ազատում է շնչուղիների մուտքը: Բութ մատը տեղադրեք ստորին շրթունքից ներքեւ եւ զգուշորեն բացեք տուժածի բերանը: Անհրաժեշտության դեպքում անձեռոցիկով կամ թաշկինակով մաքրեք տուժածի բերանում կուտակված լորձը, հեղուկները եւ այլն:
Անչափահասների դեպքում գլուխը պետք է ավելի քիչ հետ տանել, իսկ ծծկերների մոտ բարձրացնել միայն կզակը:
Շնչուղիները բացելուց հետո, առանց գլխի դիրքը փոխելու ստուգեք տուժածի շնչառությունը: Մոտեցրեք ձեր ականջը տուժածի բերանին, հայացքն ուղղեք նրա կրծքավանդակին եւ որովայնին: Փորձեք տեսնել, լսել եւ այտով զգալ շնչառությունը 5-10 վայրկյանի ընթացքում:
Տուժածի զննման մյուս քայլն անոթազարկի ստուգումն է: Անգիտակից տուժածի անոթազարկը նպատակահարմար է շոշափել քնային զարկերակի վրա: Անոթազարկը ստուգելու համար 2 կամ 3 մատները (բացի բութ մատից) պարանոցի ամենաբարձր կետից սահեցրեք կողք՝ պարանոցի կողմնային մասում գտնվող ակոսի մեջ:
Եթե մի կողմից անհնար է շոշափել անոթազարկը, փորձեք դա անել մյուս կողմից: Հիշե’ք, չի կարելի սեղմել 2 քնային զարկերակները միաժամանակ:
Ծծկեր երեխաների անոթազարկը ստուգում են գաղտունի վրա կամ բազկի միջին մասում, ներսի կողմից:

Рекламаblob:https://elenavetyan.edublogs.org/31ee3008-3996-4d0d-9850-e52b453b54e9ПОЖАЛОВАТЬСЯ НА ЭТО ОБЪЯВЛЕНИЕ

Եթե մարդ կորցրել է գիտակցությունը…

Գիտակցության կորուստը մարդու կյանքին սպառնացող վիճակ է: Դրա պատճառ կարող են լինել բազմաթիվ վնասվածքներ եւ հիվանդություններ, ինչպես օրինակ՝ սրտի աշխատանքի խանգարումները, գլխուղեղի վնասվածքները, հանկարծահաս հիվանդագին վիճակները:
Բացի այն, որ անգիտակից տուժածի բոլոր մկանները թուլանում են, եւ եթե նա մեջքի վրա է պառկած, լեզուն կարող է ետ գնալ ու փակել շնչուղիերը, նրա մոտ բացակայում են նաեւ կլլման ու հազի ռեֆլեքսները: Դրա հետեւանքով փսխման զանգվածները, արյունը կամ այլ հեղուկներ կարող են խցանել շնչուղիները, ինչը շնչառությունը դադարելու պատճառ կարող է լինել:
Գիտակցություն չունեցող, բայց շնչող տուժածին պետք է կողքի ապահովության դիրքի բերել: Պարզելով, որ մարդը չունի գիտակցություն, բայց շնչում է, առանց ժամանակ կորցնելու նրան շրջեք կողքի ապահովության դիրքի: Այն հնարավորություն է տալիս ապահովել շնչուղիների անցանելիությունը եւ բերանի խոռոչի պարունակության արտահոսքը: Այդ դիրքի բերելու համար տեղավորվեք տուժածի մարմնին մոտ, ձեր կողմի ձեռքը բացեք նրա մարմնի նկատմամբ մոտավորապես ուղիղ անկյան տակ եւ բռնելով նրա՝ ձեզնից հեռու կողմի ուսից ու կոնքից՝ տուժածին համաչափ շրջեք դեպի ձեզ՝ կողքի: Վերեւում հայտնված ոտքը ծալեք եւ դրեք մյուս ոտքին:
Տուժածի շնչուղիների անցանելիության ապահովման նպատակով՝ բռնեք նրա ճակատից եւ կզակից, հետո գլուխը զգուշությամբ հետ տարեք՝ միաժամանակ դեմքը շրջելով դեպի ներքեւ, եւ բացեք նրա բերանը: Շրջելուց հետո տուժածը պետք է հենված լինի ծալված ոտքի եւ ուսի վրա: Տարբերություն չկա, թե որ կողմի վրա դուք կշրջեք տուժածին: Սակայն, եթե տուժածը հղի կին է, ապա նրան պետք է շրջել ձախ կողմի վրա:
Տուժածի շնչուղիների անցանելիությունն ապահովելու համար գլուխը զգուշությամբ հետ տարեք՝ միաժամանակ դեմքը շրջելով դեպի ներքեւ: Բացեք նրա բերանը:
Կողքի ապահովության դիրքի բերելիս զգույշ եղեք, հատուկ ուշադրություն դարձրեք գլխին եւ պարանոցին: Հնարավորության դեպքում տուժածին շրջեք առնվազն 2 հոգով, որոնցից մեկը պետք է պահի գլուխը:
Կողքի ապահովության դիրքի բերելուց հետո՝ անհրաժեշտ է պահպանել տուժածի մարմնի նորմալ ջերմաստիճանը, որի համար կարելի է նրա վրա ծածկոց գցել։
Գիտակցության բացակայությունը լուրջ իրավիճակ է, եւ յուրաքանչյուր դեպքում պետք է ահազանգել շտապ օգնություն: Մինչեւ մասնագիտական օգնության ժամանումը վերահսկեք տուժածի վիճակը՝ պարբերաբար ստուգելով նրա անոթազարկը, շնչառությունը եւ գիտակցությունը:
Ինչպես արդեն ասվեց, անգիտակից տուժածի մոտ բացակայում են կլլման եւ հազի ռեֆլեքսները, այդ իսկ պատճառով չի կարելի անգիտակից տուժածին խմեցնել, կերակրել կամ նրա մոտ փսխում առաջացնել:
Անոթազարկը ստուգելով՝ դուք կարող եք գաղափար կազմել սրտի աշխատանքի մասին: Փորձեք հաշվել անոթազարկի հաճախականությունը: Նորմալ վիճակում անոթազարկի հաճախությունը րոպեում հետեւյալն է՝

Չափահաս՝ 60-85 զարկ
Անչափահաս՝ 80-110 զարկ
Ծծկեր՝ 120-140 զարկ

Շնչառությունը ստուգելու համար ձեռքը դրեք տուժածի որովայնին եւ հաշվեք շնչառական շարժումները: Նորմալ վիճակում անոթազարկի հաճախականությունը րոպեում հետեւյալն է՝

Չափահաս՝ 14-18 շնչառական շարժում
Անչափահաս՝ 20-25 շնչառական շարժում
Ծծկեր՝ 40-60 շնչառական շարժում

Շնչառության եւ սրտի աշխատանքի՝ նորմայից շեղումները խոսում են տուժածի վիճակի փոփոխության մասին: Եթե ժամանակի ընթացքում դրանք դանդաղում են կամ արագանում, դառնում անկանոն, ապա տուժածը կարճ ժամանակում կարող է ունենալ սրտի կամ շնչառության կանգ, եւ ընդհակառակը՝ վիճակը կարող է բարելավվել, անգամ գիտակցությունը վերականգնվել: Ուստի դրան պե՛տք է ուշադրություն դարձնել:
Վերահսկման տվյալները գրանցեք եւ առաջնային ու երկրորդային զննման տեղեկությունները հանձնեք ժամանող շտապ օգնության անձնակազմին:
Առաջնային զննում կատարելուց եւ անհրաժեշտության դեպքում համապատասխան անհապաղ օգնություն ցուցաբերելուց հետո պետք է կատարել երկրորդային զննում՝ հայտնաբերելու համար տուժածի կյանքին անմիջական չսպառնացող վնասվածքները եւ վիճակները: Երկրորդային զննման քայլերն ավելի մանրամասն կքննարկենք հաջորդ համարներում:
Այսպիսով, անգիտակից տուժածին օգնելու համար պետք է նրան շրջել կողքի դիրքի եւ անընդհատ վերահսկել նրա վիճակը, մինչեւ շտապ օգնության ժամանումը:

Դեպքի վայրի զննում

Անվտանգության ապահովում

Դեպքի վայրի զննում

Արդյունավետ առաջին օգնություն ցուցաբերելու համար դուք պետք է կարողանաք կողմնորոշվել տարբեր արտակարգ իրավիճակներում: Ժամանակին եւ ճիշտ ձեռնարկված առաջին օգնության քայլերը տուժածի կյանքի համար կարեւոր նշանակություն ունեն:
Ցանկացած արտակարգ իրավիճակում, մինչեւ որեւէ գործողության դիմելը, մի պահ կանգ առեք, սառնասրտորեն մտածեք կատարվածի մասին, գնահատեք իրավիճակը, ապա ծրագրեք ձեր հետագա գործողությունները՝ դրանք համապատասխանեցնելով առկա պայմաններին եւ հնարավորություններին:
Առաջին հերթին ուշադիրր զննեք դեպքի վայրը՝ դա կօգնի ձեզ գնահատելու իրավիճակը եւ հասկանալու, թե ինչ է պատահել: Փորձեք պարզել տվյալ դժբախտ պատահարի պատճառները: Փորձեք գտնել հետեւյալ հարցերի պատասխանները.
— Ի՞նչ է պատահել:
— Ի՞նչ վտանգ կա:
— Քանի՞ տուժած կա:
— Կարո՞ղ են դեպքի վայրում ներկա գտնվող մարդիկ օգտակար լինել:


Անվտանգության ապահովում տարբեր արտակարգ իրավիճակներում

Մոտենալով դեպքի վայրին՝ պետք է վստահ լինեք, որ այն անվտանգ է: Ուշադիր փնտրեք այն ամենն, ինչը կարող է վտանգավոր լինել ձեզ, տուժածի եւ ներկաների համար: Վտանգ են ներկայացնում ընկած հաղորդալարերը, փլուզման ենթակա շինությունները, երթեւեկող մեքենաները, հրդեհը, ծուխը, թունավոր նյութերը եւ գազերը, անբարենպաստ եղանակային պայմանները, արագ հոսող կամ խորը ջրերը եւ այլն:
Տարբեր պատահարների դեպքում անվտանգության ապահովումը տարբեր է լինում: Քննարկենք, թե ինչպես է պետք ապահովել անվտանգությունն ավելի հաճախ հանդիպող վտանգավոր իրավիճակներում:
Ավտովթար

Եթե մեքենայով եք, ապա կանգնեցրեք այն վթարից առնվազն 10 մետր հեռավորության վրա: Մեքենաների հետագա բախման վտանգը նվազեցնելու նպատակով վթարից որոշ հեռավորության վրա տեղադրեք նախազգուշացնող նշաններ կամ խնդրեք շրջապատող անձանց փակել կամ փոխել երթեւեկության ուղղությունը: Ավտովթարի ժամանակ կարող է պայթունավտանգ իրավիճակ ստեղծվել, պետք է առանց ժամանակ կորցնելու կողմնորոշվեք եւ տուժածներին շտապ տեղափոխեք դեպքի վայրից: Արգելեք ծխել կամ կրակ վառել դեպքի վայրում, քանի որ դրանք կարող են հրդեհի կամ պայթյունի պատճառ դառնալ:


Էլեկտրական հոսանքի հետ կապված դժբախտ պատահարներ

Մարդը կարող է հոսանքից հարված ստանալ՝ դիպչելով հոսանքի վնասված լարերին կամ անսարք էլեկտրասարքերին: Մինչեւ տուժածին մոտենալն անհրաժեշտ է անջատել հոսանքի աղբյուրը (հոսանքազրկեք էլեկտրասարքը, անջատեք հիմնական անջատիչը եւ այլն), իսկ եթե դա անհնար է, ապա կարող եք լարը կամ սարքը տուժածից հեռացնել որեւէ մեկուսիչ նյութից պատրաստված հարմարանքի օգնությամբ:
Բարձր լարման հոսանք: Եթե տեսնում եք կտրված, ընկած բարձր լարման հաղորդալարեր, ապա հեռացրեք շրջապատող մարդկանց ընկած հաղորդալարից առնվազն 6 մետր հեռավորության վրա, քանի որ բարձր լարման աղեղը կարող է ազդել մինչեւ այդ հեռավորությունը: Տուժածին կարող եք մոտենալ միայն այն դեպքում, երբ վստահ եք, որ վթարային ծառայությունները հոսանքազրկել են տվյալ հատվածը:
Եթե հաղորդալարն ընկած է մեքենայի վրա, ապա մեքենայում գտնվող անձանց խնդրեք դուրս չգալ, քանի որ նրանք մեքենայի անվադողերի շնորհիվ հուսալի մեկուսացված են: Մի՛ փորձեք մոտենալ կամ տուժածներին դուրս բերել մեքենայից: Մի՛ փորձեք հեռացնել հաղորդալարը, նույնիսկ մեկուսիչ նյութից պատրաստված հարմարանքի միջոցով, քանի որ առաձգականության պատճառով հոսանքալարը կարող է շպրտվել անցանկալի ուղղությամբ՝ առաջացնելով լրացուցիչ դժվարություններ:

Պատահարներ վտանգավոր նյութերից

Յուրաքանչյուր իրավիճակում դեպքի վայրի զննման ժամանակ ստուգեք վտանգավոր նյութերի առկայությունը: Ուշադրություն դարձրեք այդտեղ գոլորշու քուլաների, թափված հեղուկի կամ այլ նյութերի, շշերի ու գազի բալոնների եւ արտասովոր հոտերի վրա: Հնարավորության դեպքում հեռացրեք վտանգավոր նյութերը տուժածից, ինչպես նաեւ՝ շրջապատի հետաքրքրասերներից, հատկապես երեխաներից:
Վտանգավոր նյութեր տեղափոխող մեքենաների կամ բեռնարկղերի վրա փակցված են լինում նյութի թունավորության եւ վտանգավորության մասին տեղեկացնող վահանակներ: Նման մեքենաների վթարի դեպքում ահազանգեք եւ մանրամասն տեղեկացրեք վահանակի վրա գրված ցուցանշանների մասին:
Եթե ենթադրում եք, որ դեպքի վայրում առկա են թունավոր գոլորշիներ, ապա կանգնեք այնպես, որ քամին փչի ձեր կողմից: Եթե դեպքը տեղի է ունեցել շինությունում, եւ ենթադրում եք, որ այնտեղ կարող են լինել վտանգավոր գազեր, ապա խուսափեք ներս մտնելուց: Եթե ձեր այնտեղ մտնելը չափազանց անհրաժեշտ է, ապա հնարավորինս ապահովեք ձեր անվտանգությունը, որպեսզի ինքներդ էլ օգնության կարիք չունենաք՝ շտապ օդափոխեք տարածքը (օրինակ՝ բացեք դուռը կամ ավտոտնակի դարպասը) եւ փորձեք արագ դուրս բերել տուժածին դեպքի վայրից:


Հրդեհ

Հիշե՛ք, որ հրդեհի դեպքում անհրաժեշտ է անմիջապես ահազանգել հրշեջ ծառայություն: Հրդեհի ժամանակ վտանգավոր են եւ՛ բոցը, եւ՛ ծուխը, եւ՛ թունավոր գազերը:
Թե ենթադրում եք, որ շինությունում հրդեհ է, դուռը բացելուց առաջ ափով զգուշությամբ հպվեք դռանը եւ ստուգեք ջերմաստիճանը: Դուռը մի՛ բացեք, եթե այն տաք է: Անհրաժեշտության դեպքում դուռը բացելիս անմիջապես մի կողմ քաշվեք եւ շրջեք դեմքը, որպեսզի պաշտպանվեք ճնշման տակ դուրս եկող տաք օդի հարվածային ալիքից կամ բոցից: Եթե սենյակում ծուխ կա, ապա քթի եւ բերանի մոտ պահեք խոնավ գործվածք եւ աշխատեք հնարավորին չափ մոտ գտնվել հատակին, քանի որ տաք օդը եւ ծուխը թեթեւ են ու վեր են բարձրանում:


Ջրում տեղի ունեցող պատահարներ

Մի փորձեք ջրում տուժածին փրկել՝ վտանգի ենթարկելով ձեզ: Դուք կարող եք հանել տուժածին՝ ջրից նրան որեւէ իր նետելով կամ մեկնելով: Դա կարող է լինել ձող, կամ պարանին կապած փրկարար օղակ, պլաստիկ տարա եւ այլն:


Բռնության հետ կապված իրավիճակներ

Գտնվելով բռնության հետեւանքով ստեղծված արտակարգ իրավիճակում՝ պետք է գործեք այնպես, որ ապահովեք ձեր, տուժածի եւ մյուս անձանց անվտանգությունը: Մի՛ մոտեցեք, եթե դեպքի վայրը վտանգավոր է: Իսկ եթե այն անվտանգ է, ցուցաբերեք համապատասխան օգնություն, սակայն առանց անհրաժեշտության ձեռք մի՛ տվեք իրերին: Հետաքննության համար այդ իրերը կարեւոր նշանակություն ունեն:
Եթե դեպքի վայրում գտնվող անձը զինված է, մի՛ մոտեցեք նրան: Մնացեք հանգիստ, մի՛ վիճեք նրա հետ: Աշխատեք լսել, թե ինչ է ասում նա: Փորձեք հանգստացնել նրան: Մի՛ փորձեք ուժով խլել զենքը՝ դրանով կարող եք միայն վնաս հասցնել:
Եթե դուք չեք կարող ապահովել անվտանգությունը, մի՛ մտեք դեպքի վայր: Նման իրավիճակներում գործելը թողեք մասնագիտացված փրկարարներին, որոնք ունեն համապատասխան փորձ, գիտելիքներ, հմտություններ եւ սարքավորումներ՝ վտանգին դիմակայելու, այն վերացնելու եւ տուժածին փրկելու համար: Մինչեւ մասնագիտացված օգնության ժամանումը մնացեք անվտանգ հեռավորության վրա եւ մի՛ թողեք կողմնակի անձանց մոտենալ դեպքի վայրին: Եթե իրավիճակը փոխվի, եւ պայմանները դառնան անվտանգ, կարող եք գործել ըստ իրավիճակի:

Ահազանգում

Առաջին օգնություն ցուցաբերելու ժամանակ պետք է կարողանաք գնահատել իրավիճակը, ճիշտ կողմնորոշվել եւ անհրաժեշտության դեպքում անմիջապես ահազանգել:


Շտապ օգնության աշխատանքն ավելի արդյունավետ կլինի, եթե ահազանգման ժամանակ անհրաժեշտ եւ ստույգ տեղեկություններ հայտնեք տուժածի եւ պատահարի վերաբերյալ:
Ահազանգելու որոշումը կարող եք ընդունել ցանկացած պահի: Հնարավորության դեպքում խնդրեք ներկաներից որեւէ մեկին ահազանգել: Մի՜ թողեք տուժածին մենակ, մնացեք նրա կողքին եւ հսկեք նրա վիճակը: Ինքներդ գնացեք ահազանգելու միայն ծայրահեղ դեպքում, երբ ձեզանից բացի ոչ ոք չի կարող դա անել: Այդ դեպքում արագ գտեք մոտակա հեռախոսը, ահազանգեք եւ շտապ վերադարձեք տուժածի մոտ: Վերադառնալուն պես վերստուգեք նրա վիճակը եւ հարկ եղած դեպքում ցուցաբերեք անհրաժեշտ օգնություն:
Ահազանգելու ժամանակ սովորաբար հերթապահն ինքն է հարցեր տալիս: Պետք է նախապես իմանալ այն կարեւոր տեղեկությունները, որոնք պետք է հաղորդել շտապօգնության հերթապահին:

Այդ տեղեկություններն են.

— Դեպքի վայրի հասցեն (շենքի համարը, հարկը եւ բնակարանը) կամ, եթե դեպքը տեղի է ունեցել փողոցում, ապա մոտակա խաչվող փողոցները կամ նշանավոր եւ աչքի ընկնող շինությունները:
— Հեռախոսի համարը, որից հաղորդվում է ահազանգը:
— Ինչ է պատահել:
— Զանգահարողի անունը, ազգանունը:
— Տուժածների քանակը:
— Տուժածների վիճակը:
— Ցուցաբերված առաջին օգնությունը:

Մի՜ անջատեք հեռախոսն առանց հերթապահին զգուշացնելու: Հնարավոր է, որ շտապ օգնության հերթապահը թելադրի տուժածին օգնություն ցուցաբերելու ձեր հետագա քայլերը` մինչեւ մասնագիտական օգնության խմբի ժամանումը:
Եթե որեւէ մեկին խնդրում եք ահազանգել, ապա խնդրեք, որ ահազանգելուց հետո վերադառնա եւ ձեզ տեղյակ պահի շտապօգնության հերթապահի հետ ունեցած խոսակցության մասին:
Եթե մենակ եք եւ չեք կարող հեռանալ տուժածի մոտից, ապա բարձրաձայն օգնություն կանչեք:
Երբեմն դժվար է կողմնորոշվել` կարիք կա, արդյոք, ահազանգելու շտապօգնություն, թե` ոչ: Օրինակ` երբ տուժածն անհարմար է զգում ստեղծված իրավիճակում եւ ինքն է խնդրում չահազանգել: Մեկ այլ դեպքում դժվար է կողմնորոշվել` արդյոք տուժածի վիճակն այնքան ծանր է, որ անհրաժեշտ է մասնագիտական օգնություն: Հետագա գլուխներում դուք կծանոթանաք, թե որ դեպքերում է պետք ահազանգել շտապօգնություն:
Կան հատուկ իրավիճակներ, երբ անհրաժեշտ է զանգահարել հատուկ վթարային ծառայություններ. դրանք են

— հրշեջ-փրկարար ծառայություն 1-01, 1-12
— ոստիկանություն 1-02.
— շտապօգնություն 1-03.
— գազի վթարային ծառայություն 1-04

Նախօրոք իմացեք նաեւ ձեր տարածաշրջանում գտնվող փրկարար ծառայությունների հեռախոսահամարները: Գրառեք բոլոր թվարկված մասնագիտական ծառայությունների համարները եւ պահեք որեւէ երեւացող տեղում, օրինակ` հեռախոսի կողքին: Եթե տանը կան երեխաներ, ապա ցանկալի է սովորեցնել նրանց, թե տարբեր իրավիճակներում ուր եւ ինչպես է պետք ահազանգել:

Կուլտուրական լանդշաֆտ

Կուլտուրական է կոչվում այն լանդշաֆտը, որտեղ մարդու միջամտությամբ տեղի է ունեցել բնական լանդշաֆտի օպտիմացում և մեծացել է այդ լանդշաֆտի արդյունավետությունը:Մշակվող հողատարածքները,այգիները,բնակավայրերը,նավահանգիստները,օդանավակայանները.բոլոր տիպի կառույցները կուլտուրական լանդշաֆտի շարքին պետք է դասել:

.Կան նաև այնպիսի օբյեկտներ,որոնք շրջապատի վրա բացասական ներգործություն են ունենում, օր.՝ ջերմակայնները,թափոններ արձակող արդյունաբերական ձեռնարկություններ և այլն,սակայն դրանք մարդուն խիստ անհրաժեշտ են:

.Լանդշաֆտները ունեն և սեզոնային և տարեկան ու բազմամյա ռիթմ,նրանցում անընդհատ փոփոխություններ են կատարվում, մանավանդ մարդու ներգործությամբ:

Ժամանակակից լանդշաֆտները բաժանվում են հետևյալ կատեգորիաների՝

1.Չփոխված կամ նախասկզբնական լանդշաֆտներ, որտեղ մարդն այցելություն չի կատարել:

2.Թույլ փոփոխված լանդշաֆտներ, որտեղ մարդն աննշան փոփոխություններ է կատարել. որս է բռնել, ձուկ է որսացել:

3.Խախտված,ուժգին փոփոխված լանդշաֆտներ, երբ մի քանի բաղադրիչ են փոխվել: Օր.՝ տափաստանը վարել և ցանել են:

4.Ձևափոխված լանդշաֆտներ կամ իսկական կուլտուրական լանդշաֆտներ,որտեղ բնական կապերը նպատակասլաց կերպով փոխված են: Օր.՝ անապատը դարձել է այգի:

Կուլտուրական լանդշաֆտի կարգավորման համար գիտությունը մշակել է մի շարք մեթոդներ՝ տեխնոլոգիական, տարածքային-պլանավորման, ագրոտեխնիկական, ֆիտոմելիորատիվ և այլն:

Տեխնոլոգիական մեթոդ– արտադրության ցիկլում կիրառվում են մաքրիչ ու մեկուսացուցիչ սարքեր թափոնների վնասազերծման համար:

Տարածքային-պլանավորման-տարածքի ամենառացիոնալ կազմակերպման միջոց է, որտեղ ինչ կառուցել, որտեղ հողն օգտագործել բերք ու բարիք ստանալու համար,որտեղ անտառահատում կատարել, ճահիճը չորացնելու և այլն:

Ագրոտեխնիկական-գիտականորեն մշակել հողը առավելագույն բերք ստանալու համար.ինչպես պարարտացնել, ինչ մշակաբույսեր աճեցնել:

Ֆիտոմելիորատիվ-ստեղծել անտառային նոր զանգվածներ,ցանել այնպիսի բույսեր, որոնք կմեծացնեն հողի ծծունակությունը կամ կպահպանեն հողմային էրոզիայից և այլն:

Киев – столица Украины

Киев – это большой современный город, один из самых красивых и самых зелёных городов мира.
Этот прекрасный город – столица Украины.
Французский писатель Оноре де Бальзак писал: “Петербург – юный город, Москва – древний, а Киев – Вечный
город, это Северный Рим”. Киев – один из самых старых городов нашей страны. Ему более чем 1500 лет. Город основали в V веке. В ІХ-ХІІ веках Киев был столицей государства, которое называлось Киевская Русь. В 1934 году Киев стал столицей Украины. Об основании Киева рассказывает самая древняя и известная летопись “Повесть временных лет”. По народной легенде три брата – Кий, Щек, Хорив – и их сестра Лыбедь основали на этой земле город и назвали его в честь старшего брата – Киев. Киев всегда был центром культуры, образования и искусства.
Поэтому даже тысячу лет назад здесь было много школ, где учили писать, читать, считать. Киевские грамотные люди писали книги, которые сейчас можно увидеть в украинских музеях. Школы находились в церквях. Их тогда было очень много. Например, во времена Ярослава Мудрого, самого известного и образованного правителя Киевской Руси, в Киеве было более 400 церквей. Сейчас население города составляет более чем 4 млн. человек.
Киев занимает большую площадь и удобное географическое положение. Город расположен на берегу реки Днепр. Днепр – это самая большая река в Украине. Река соединяет южную часть города с северной. Киев – это политический центр Украины. Здесь работает правительство Украины, Верховная Рада, Президент страны – Виктор Ющенко. Наша столица – это научный центр Украины. В Киеве работают Академия наук, научные институты, лаборатории. Во всём мире знают имена известных учёных Украины. Украинские учёные принимают участие в международных научных конгрессах и конференциях. Самый большой университет – это университет имени Тараса Шевченко. КГУ основали в 1834 году. На его факультетах учится более чем 20 тысяч студентов. В
университете много научных лабораторий, учебных аудиторий, большая библиотека. В библиотеке университета можно взять книги на разных языка. В 1960 году в Киевском университете открыли первый
подготовительный факультет для иностранных студентов. Сейчас в КГУ, а также во многих университетах, академиях Киева учатся студенты со всех континентов земного шара. Киев – культурный центр страны. Здесь много театров, где можно посмотреть балеты, драматические спектакли, послушать оперу. В киевских музеях можно познакомиться с историей города, историей украинского народа, его национальной культурой. В городе много памятников, которые рассказывают об известных людях: учёных, писателях, художниках, композиторах, певцах. А ещё в городе очень много красивых мест, куда можно пойти погулять, полюбоваться природой: это парки, скверы, берег Днепра, пешеходные мосты. На Андреевском спуске – старой улице – можно купить интересные сувениры: украинские вышиванки, деревянные предметы для дома, старинные вещи, музыкальные инструменты. Но самое любимое место для всех киевлян и гостей – это центральная улица, сердце Киева – Крещатик. “Кто не видел Крещатика, тот не видел Киева”, – говорят киевляне. Этот город невозможно не любить, невозможно не запомнить. Кто хотя бы раз побывает в Киеве, тот навсегда запомнит этот город и обязательно захочет приехать сюда ещё раз.

Կիևը մեծ ժամանակակից քաղաք է, աշխարհի ամենագեղեցիկ և կանաչ քաղաքներից մեկը:
Այս գեղեցիկ քաղաքը Ուկրաինայի մայրաքաղաքն է։ Ֆրանսիացի գրող Օնորե դը Բալզակը գրել է. «Պետերբուրգը երիտասարդ քաղաք է, Մոսկվան՝ հնագույն, իսկ Կիևը՝ հավերժական։
քաղաք, սա Հյուսիսային Հռոմն է»։ Կիևը մեր երկրի ամենահին քաղաքներից է։ Նա ավելի քան 1500 տարեկան է։ Քաղաքը հիմնադրվել է 5-րդ դարում։ IX–XII դարերում Կիևը պետության մայրաքաղաքն էր, որը կոչվում էր Կիևյան Ռուս։ 1934 թվականին Կիևը դարձավ Ուկրաինայի մայրաքաղաքը։ Ամենահին և ամենահայտնի տարեգրությունը՝ «Անցած տարիների հեքիաթը» պատմում է Կիևի հիմնադրման մասին։ Ժողովրդական լեգենդի համաձայն՝ երեք եղբայրներ՝ Կի, Շչեկ, Խորիվ, և նրանց քույր Լիբիդը այս հողի վրա հիմնել են քաղաք և այն անվանել ի պատիվ իրենց ավագ եղբոր՝ Կիև։ Կիևը միշտ եղել է մշակույթի, կրթության և արվեստի կենտրոն։ Հետեւաբար, նույնիսկ հազար տարի առաջ կային բազմաթիվ դպրոցներ, որտեղ սովորեցնում էին գրել, կարդալ, հաշվել։ Կիևի գրագետ մարդիկ գրքեր են գրել, որոնք այժմ կարելի է տեսնել ուկրաինական թանգարաններում: Դպրոցները եկեղեցիներում էին։ Այն ժամանակ դրանք շատ էին։ Օրինակ, Կիևյան Ռուսիայի ամենահայտնի և կրթված տիրակալ Յարոսլավ Իմաստունի օրոք Կիևում կար 400-ից ավելի եկեղեցի։ Այժմ քաղաքի բնակչությունը կազմում է ավելի քան 4 միլիոն մարդ։ Կիևը զբաղեցնում է մեծ տարածք և հարմար աշխարհագրական դիրք։ Քաղաքը գտնվում է Դնեպր գետի ափին։ Դնեպրը Ուկրաինայի ամենամեծ գետն է։ Գետը միացնում է քաղաքի հարավային մասը հյուսիսայինի հետ։ Կիևը Ուկրաինայի քաղաքական կենտրոնն է։ Այստեղ աշխատում են Ուկրաինայի կառավարությունը, Գերագույն Ռադան, երկրի նախագահ Վիկտոր Յուշչենկոն։ Մեր մայրաքաղաքը Ուկրաինայի գիտական ​​կենտրոնն է։ Կիևում աշխատում են Գիտությունների ակադեմիան, գիտական ​​ինստիտուտները, լաբորատորիաները։ Ողջ աշխարհում հայտնի են Ուկրաինայի հայտնի գիտնականների անունները։ Ուկրաինացի գիտնականները մասնակցում են միջազգային գիտական ​​կոնգրեսների և գիտաժողովների։ Ամենամեծ համալսարանը Տարաս Շևչենկոյի համալսարանն է։ KSU-ն հիմնադրվել է 1834 թվականին։ Նրա ֆակուլտետներում սովորում է ավելի քան 20 հազար ուսանող։ AT համալսարանն ունի բազմաթիվ գիտական ​​լաբորատորիաներ, դասասենյակներ, մեծ գրադարան։ Համալսարանի գրադարանում կարող եք տարբեր լեզուներով գրքեր վերցնել։ 1960-ին առաջին
նախապատրաստական ​​ֆակուլտետ օտարերկրյա ուսանողների համար. Այժմ ուսանողներ աշխարհի բոլոր մայրցամաքներից սովորում են KSU-ում, ինչպես նաև Կիևի բազմաթիվ համալսարաններում և ակադեմիաներում: Կիևը երկրի մշակութային կենտրոնն է։ Այստեղ կան բազմաթիվ թատրոններ, որտեղ կարելի է դիտել բալետներ, դրամատիկական ներկայացումներ և լսել օպերա։ Կիևի թանգարաններում դուք կարող եք ծանոթանալ քաղաքի պատմությանը, ուկրաինացի ժողովրդի պատմությանը, նրա ազգային մշակույթին։ Քաղաքում կան բազմաթիվ հուշարձաններ, որոնք պատմում են հայտնի մարդկանց մասին՝ գիտնականներ, գրողներ, արվեստագետներ, կոմպոզիտորներ, երգիչներ։ Իսկ քաղաքում կան շատ գեղեցիկ վայրեր, որտեղ կարելի է զբոսնել, հիանալ բնությամբ. դրանք այգիներ, հրապարակներ, Դնեպրի ափեր, հետիոտնային կամուրջներ են: Անդրեևսկի Սպուսկի վրա՝ հին փողոցում, կարող եք գնել հետաքրքիր հուշանվերներ՝ ուկրաինական ասեղնագործ վերնաշապիկներ, տան համար փայտե իրեր, հնաոճ իրեր, երաժշտական ​​գործիքներ: Բայց բոլոր Կիևանցիների և հյուրերի համար ամենասիրված վայրը կենտրոնական փողոցն է՝ Կիևի սիրտը` Խրեշչատիկը: «Նա, ով չի տեսել Խրեշչատիկը, չի տեսել Կիևը»,- ասում են կիևցիները։ Այս քաղաքը անհնար է չսիրել, անհնար է չհիշել։ Ով գոնե մեկ անգամ այցելի Կիև, հավերժ կհիշի այս քաղաքը և անպայման կցանկանա նորից գալ այստեղ։

Բնության վերափոխումը

Բնությունը-լանդշաֆտները բնական վիճակում ունեն իրենց զարգացման ընթացքը և որոշակի արդյունավետությունը։ Վերջինս մարդուն չի բավարարում և մարդը կատարում է լանդշաֆի վերափոխում։

1․Թույլ վերափոխված լանդշաֆտը – այստեղ մարդը առանձին տարրեր է փոխել․ լանդշաֆտը պահպանել է իր ամողջականությունը, բնական վիճակում։

2․Վերափոխված լանդշաֆտններ– երբ փոխվել են բաղադրիչներ։

3․Արմատապես վերափոխված լանդշաֆտ – այստեղ լանդշաֆտը ոչ մի նմանություն չունի բնականին։

Լանդշաֆտի վերափոխումը պետք է կատարվի միայն տեղանքի բազմակողմանի ուսումնասիրությունից հետո, որպեսզի պատահական ու չնախատեսված երևույթներ չհայտնվեն։ Վերակառուցված լանդշաֆտը պետք է լինի ավելի արդյունավետ , քան բնականը։ Լանդշաֆտը փոխելիս պետք է հնարավորին չափ պահպանել միջավայրի անաղարտությունը կենսաբազմազանությունը։ Միշտ պետք է հիշել, որ վերակառուցված լանդշաֆտը պետք է լինի ավելի արդյունավետ, քան բնականը։ Լանդշաֆտը փոխելիս պետք է հնարավորին չափ պահպանել միջավայրի անադարտությունը և կենսաբազմազանությունը։

Much / many

1 I don’t have much time.

2. Do you have many friends?

3. Are there many people in the theatre?

4. How much petrol is in the car?

5. Did many students understand the lesson?

6. There are not much dishes left to wash.

7. We don’t see many birds in the winter.

8. Does this Tv use many electricity?

9. Is our teacher going to give us many homework?

10. Is there much information on this website?

11. How much flour do you need for a cake?

12. How much hours do you study every day?

13. Did Sonya get many medals at the competition?

14. I didn’t send much postcards.

15. There isn’t much furniture in the room.

16. Did you plant much trees?

17. How much money did you spend?

18. There isn’t much milk in the fridge.

19. Do you have much toys at home?

20. Did he have many work to do?

21. There aren’t much tomatoes in the salad.

22. Did Sam run many kilometres?

23. I don’t put much butter on my bread.

24. How much bottles of milk are there?

25. Did you have much lessons yesterday?

26. Is there much honey in a jar?

27. Should we buy much cheese?

28. We don’t need much bread.

29. How many jucie is there in your glass?

30. How much televisions are there in your house?

31. Should you use much oil?

32. How many sugar would you like for your tea?

33. Does she have much T-shirts in her wardrobe?