Հայաստանը Ռուս-Թուրքական հարաբերություններում

Հայ-ռուսական հարաբերությունները
Հայաստանի անկախության հռչակումից հետո բավականին բարդ հարաբերություններ ստեղծվեցին Ռուսաստանի հետ։ Բանն այն է, որ 1917թ. Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո Ռուսաստանում փաստորեն առաջացել էին երկու հակադիր ուժեր, որոնք քաղաքացիական կռիվներ էին մղում իրար դեմ։ Դրանցից մեկը Խորհրդային Ռուսաստանն էր (ՌԽՖՍՀ)։ Նա պայքարում էր խորհրդային կարգերը ամբողջ Ռուսաստանում հաստատելու համար։ Այլ կերպ Խորհրդային Ռուսաստանին կոչում էին «կարմիրներ»։ Մյուս կողմը հին կարգերի պահպանման կողմնակից ուժերն էին, որոնք չէին ընդունում բոլշևիկյան կարգերը։ Սրանց էլ կոչում էին «սպիտակներ»։ Ռուսաստանի հարավային և արևելյան շրջաններում ստեղծվեցին մի շարք ոչ խորհրդային պետական կազմավորումներ՝ Կուբանի, Թերեքի, Դոնի, Ղրիմի. Սիբիրի և այլն։ Սրանց ղեկավարում էին նախկին ցարական գեներալներ։
Հարկ է նշել, որ նորանկախ Հայաստանի կառավարությունը ի սկզբանե չկարողացավ նորմալ հարաբերություններ հաստատել Խորհրդային Ռուսաստանի հետ, թեև այդ ուղղությամբ որոշ փորձեր արվեցին։ Դրա հիմնական պատճառն այն էր, որ Հայաստանի իշխանությունները չէին ընդունում խորհրդային վարչաձևը։ Իր հերթին խորհրդային կառավարությունն էլ ցանկություն չուներ ճանաչելու Հայաստանի անկախությունը։
Դրան հակառակ բավականին սերտ հարաբերություններ հաստատվեցին Ռուսաստանի հարավի և Սիբիրի ոչ խորհրդային պետական կազմավորումների հետ։ Հայաստանն այնտեղ դիվանագիտական ներկայացուցչություններ բացեց։ Հայաստանը նյութական որոշակի օգնություն ստացավ ոչ խորհրդային պետական կազմավորումների ու հատկապես գեներալ Ա. Դենիկինի գլխավորած Հյուսիսային Կովկասի կառավարությունից։ Լավ կապեր էին հաստատվել նաև Ուկրաինայի, Սիբիրում՝ ծովակալ Կոլչակի կառավարության հետ և այլն։ Հայ-ռուսական հարաբերությունների այս վիճակը շարունակվեց մինչև 1920թ. սկզբները։

1920թվականի քարտեզը

Հայ-Ռուսական բանակցությունները Մոսկվայում և դրանց ձախողումը։
1920թ․ Ադրբեջանը խորհրդայնացվեց։
Հայաստանը որոշեց բանակցել կարմիր բանակի հետ բարեկամական պայմանագիր կնքերու և Հայաստանը անկախ ճանաչելու համար։
1920թ․Մոսկվա մեկնեց ՀՀի պատվիրականությունը Լևոն Շանթի գլխավորությամբ։
Հայ-ռուսական բանակցությունները արդյունք չտվեցին ամեն մի կողմը հակառակ կողմին այնպիսի պայմաններ ներկայացրեց, որոնք իրենց համար ձեռնատու չէին։

Մոսկվայի պայմանագիր

1921 թվականն ամբողջացնում է ռուս-թուրքական հարաբերությունների ողջ համապատկերը, որն ինչպես Առաջին համաշխարհային պատերազմի, այնպես էլ 1918-1920 թթ. աշխարհաքաղաքական իրադարձությունների հետևանք էր։ Ռուսաստանում և Թուրքիայում տեղի ունեցած հեղափոխությունները թեև գաղափարական առումով զգալի տարբերություններ ունեին, սակայն երկու երկրների աշխարհաքաղաքական շահերը համընկնում էին, ինչն էլ արտացոլվում էր 1920-1921 թթ. ռազմաքաղաքական իրադարձություններում։
1921 թ. մարտին Խորհրդային Ռուսաստանը և Քեմալական Թուրքիան Մոսկվայում բարեկամության պայմանագիր ստորագրեցին, որով, փաստացիորեն, հստակեցնում էին սահմանները Կովկասում։ Հիշեցնենք, որ Մոսկվայի պայմանագիրը հաստատում էր Թուրքիայի հետ արդեն եղած սահմանը, որը ձևավորվել էր 1920թ. սեպտեմբեր-նոյեմբերի թուրք-հայկական պատերազմում հայերի պարտության հետևանքով։ Այդ պայմանագրով Հայաստանը կորցնում էր շուրջ 20 հազար կմ2 տարածք։ Թե՛ Թուրքիան, և թե՛ Խորհրդային Ռուսաստանը հասկանում էին, որ Անդրկովկասի հանրապետությունների հետ նույնպես անհրաժեշտ է համաձայնություն կնքել, հակառակ դեպքում պայմանագիրն ինչ-որ պահի կարող էր կորցնել իրավական ուժը։ Եվ պատահական չէր, որ Մոսկվայի պայմանագրի 15-րդ հոդվածը Խորհրդային Ռուսաստանին պարտավորեցնում էր այս ուղղությամբ որոշակի քայլեր ձեռնարկել։

Պայմագրի կետերի վերաբերյալ վիդեո

Առաջին աշխարհամարտ. Հայոց ցեղասպանություն

1915-1916թթ․ եղերական իրադարձությունների նկարագրությանը, որոնք հայտնի են իբրև հայերի զանգվածային ցեղասպանության տարիներ, անկասկած ցեղասպանությանը ակտեր էին և հայերի ջարդերը Թուրքիայում1890-ական թվականներին, և Կիլիկիայի հայերի կոտորածը 1909 թվականին։

Ցեխասպանության սահմանումը տրվել է Նյուրնբերգի միջազգային զինվորական ատյանի խարտիայում։ Նյուրնբերգում 1945-1946թթ․ տեղի էր ունենում նացիստական գլխավոր ռազմական հանցագործների դատավարությունը։

Ի՞նչ է Հայոց ցեղասպանությունը

Օսմանյան կայսրությունում Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին իրագործված հայ բնակչության կոտորածներն անվանում են Հայոց ցեղասպանություն:

Այդ կոտորածներն իրագործվեցին երիտթուրքական կառավարության կողմից Օսմանյան կայսրության տարբեր շրջաններում:

Միջազգային առաջին արձագանքն այս իրադարձություններին 1915թ. մայիսի 24-ի Ֆրանսիայի, Ռուսաստանի եւ Մեծ Բրիտանիայի համատեղ հայտարարությունն էր, որտեղ հայ ժողովրդի նկատմամբ կատարված բռնությունները բնորոշվեցին որպես «հանցագործություն մարդկության եւ քաղաքակրթության դեմ»: Կողմերը կատարված հանցագործության համար պատասխանատու էին համարում թուրքական կառավարությանը:

Ինչու՞ իրագործվեց Հայոց ցեղասպանությունը

Երբ սկսվեց Առաջին համաշխարհային պատերազմը, երիտթուրքական կառավարությունը, ջանալով պահպանել թուլացած Օսմանյան կայսրության մնացորդները, որդեգրեց պանթուրքիզմի քաղաքականությունը, այն է, հսկայածավալ Թուրքական կայսրության ստեղծումը, որը պետք է տարածվեր մինչեւ Չինաստան, իր մեջ ներառելով Կովկասի, Միջին Ասիայի բոլոր թյուրքալեզու ժողովուրդներին: Ծրագիրը նախատեսում էր բոլոր ազգային փոքրամասնությունների թյուրքացում: Հայ բնակչությունը դիտվում էր որպես գլխավոր խոչընդոտ այս ծրագրի իրականացման ճանապարհին:

Թերեւս Հայոց ցեղասպանությունը ծրագրաված էր դեռ 1911-12 թթ., սակայն երիտթուրքերը որպես հարմար առիթ օգտագործեցին Առաջին համաշխարհային պատերազմի սկիզբը` այն իրագործելու համար:

Որքա՞ն է Հայոց ցեղասպանության զոհերի թիվը

Առաջին համաշխարհային պատերազմի նախօրեին Օսմանյան կայսրությունում ապրում էին երկու միլիոնից ավել հայեր: Շուրջ մեկուկես միլիոն հայ սպանվեց 1915-1923թթ. ժամանակահատվածում, իսկ մնացածները` կամ բռնի մահմեդականացվեցին, կամ էլ ապաստանեցին աշխարհի տարբեր երկրներում:

Ցեղասպանության իրագործման մեխանիզմը

Ցեղասպանությունը մարդկանց որեւէ խմբի կազմակերպված բնաջնջումն է` նրանց հավաքական գոյությանը վերջ դնելու հիմնանպատակով: Հետեւաբար, ցեղասպանության իրագործման համար անհրաժեշտ է կենտրոնացված ծրագրավորում եւ իրագործման ներքին մեխանիզմներ, ինչն էլ ցեղասպանությունը դարձնում է պետական հանցագործություն, քանի որ միայն պետությունն է օժտված այն բոլոր ռեսուրսներով, որոնք կարելի է օգտագործել այս քաղաքականությունն իրականացնելու համար:

1915թ. ապրիլի 24-ին սկիզբ առած ձերբակալություններով (հիմնականում Օսմանյան կայսրության մայրաքաղաք Կոստանդնուպոլսում) եւ դրան հետեւած հարյուրավոր հայ մտավորականների ոչնչացումով, սկսվեց հայ բնակչության բնաջնջման առաջին փուլը: Հետագայում աշխարհասփյուռ հայերը ապրիլի 24-ը սկսեցին նշել որպես Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր:

Հայոց ցեղասպանության իրագործման երկրորդ փուլը` մոտ 60.000 հայ տղամարդկանց զորակոչն էր թուրքական բանակ, որոնք հետագայում զինաթափվեցին ու սպանվեցին իրենց թուրք զինակիցների կողմից:

Ցեղասպանության երրորդ փուլը նշանավորվեց կանանց, երեխաների, ծերերի ջարդով ու տեղահանությամբ դեպի Սիրիական անապատ: Տեղահանության ընթացքում հարյուր հազարավոր մարդիկ սպանվեցին թուրք զինվորների, ոստիկանների, քրդական ու չերքեզական ավազակախմբերի կողմից: Շատերը մահացան սովից ու համաճարակային հիվանդություններից: Հազարավոր կանայք ու երեխաներ ենթարկվեցին բռնության: Տասնյակ հազարավոր հայեր բռնի մահմեդականացվեցին:

Վերջապես, Հայոց ցեղասպանության վերջին փուլը` մասսայական տեղահանությունների եւ հայ ազգի դեմ իր իսկ հայրենիքում իրագործած զանգվածային բնաջնջումների բացարձակ ժխտումն է թուրքական կառավարության կողմից: Չնայած Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման շարունակական գործընթացին` Թուրքիան ամեն կերպ պայքարում է Հայոց ցեղասպանության ճանաչման դեմ, այդ թվում օգտագործելով պատմության նենգափոխումներ, քարոզչական տարբեր միջոցներ, լոբբինգ եւ այլն:

Ռուս-թուրքական պատերազմ

Ղրիմի պատերազմում թուրքերից ու նրա եվրոպական դաշնակիցներից կրած ծանր պարտությունը խաթարել էր Ռուսաստանի միջազգային վարկը։ Կորցրած հեղինակությունը վերականգնելու և Բալկաններին ու Արևմտյան Հայաստանին տիրելու նպատակով 1877թվականին ապրիլին Ռուսաստանը պատերազմ սկսեց Օսմանյան կայսրության հետ։ Մասնաճյուղի հրամանատարն էր հայազգի նշանավոր զորավար Միխայիլ Լոռիս-Մելիքովը (Լոռու Մելիքյանը)։ Պատերազմին մասնակցում էին հայազգի այլ զորավարներ։ Ճակատի ձախ թևում կռվող Երևանյան ջոկատի հրամանատարը գեներալ Արշակ Տեր-Ղոկասովն էր։ Նրա զորաջոկատը անցնելով Արարատ լեռը Հայկական պարից բաժանող լեռնանցքով պատերազմի առաջին մասին գրավեց Բայազետի և Ալաշկերտի գավառները։ 1877թ. հունիսին մոտ 10-հազարանոց թուրքական զորքը պաշարեց Բայազետը։ Հայ պամտպաններից Սամսոն Տեր-Պողոսյանին հաջողվեց քրդական տարազով ծպտված անցնել շրջապատման օղակը և լուր հասցնել Տեր-Ղուկասովին։ 1877թ. աշնանը ռուսական զորքերը պաշարեցին Կարսը, որի գրավումը հանձնարարվեց հայազգի մեկ այլ գեներալի՝ Հովհաննես Լազարյանին։ Նոյեմբերի 6-ին հայ կամավորների առաջապահ ջոկատից ուղեկցությամբ ընթացող վճռական գրոհն ավարտվեց փայլուն հաղթանակով։ 1878թ. փետրվարին թուրքերն առանց լուրջ դիմադրության հանձնեցին նաև Արևմտյան Հայաստանի ռազմավարական մյուս կենտրոնը՝ Կարինը, ինչպես նաև Սև ծովի մի շարք շրջանները։

1908-1912թթ․ Ռուսաստանում ճիշտ է հակահայկական կուսակցությունը մի քիչ մարում է,․ սակայն Հայկական քաղաքական կուսակցությունները շարնակում են ոչ միայն արգելքի տակ լինեն, այլև ջախջախված լինել, շատերը նստած էին բանտում, հայ մամուլը խիստ վերաքնության տակ է և այլն։ Ճիշտ է եկեղեցու նկատմամբ հալածանքները մի քիչ թեթևանում են, բայց հայկական դպրոցները շարունակում են փակ մնալ։ Սակայն Օսմանյան կայսրությունում հայկական քաղաքական կուսակցությունները և հայկական մամուլը ազատ գործում էին։ Վերաքնությունը համեմատաբար թուլանում է։ Հայկական մշակույթը նոր վերելք է ապրում։ Նույնիսկ արևելյան Հայաստանից շատ գործիչներ ռուսական ծանր մթնոլորտից փախնում են Օսմանյան կայսրություն։ Այդ ժամանակահատվածումյ քննարկվում էր բարեփոխել Օսմանյան կայսրությունը դարձնել թուրքահայկական, քննարկվում էր նաև դաշնակցությունը վերածել ազգային կուսակցությունից վերազգային կուսակցության, որը կներկայացներ ոչ միայն հայերի, այլևԱրևելքի ճնշված ժողովուրդների դասակարգերի շահերը։

Տեսանյութը՝ այստեղ

Գիրքը՝ այստեղ

Ռուս-թուրքական 1877-78թթ. պատերազմ

Ռուս-թուրքական հաջորդ պատերազմը սկսվեց 1878թ. . ապրիլի 12-ին: Պարսից լծից Արևելյան Հայաստանի ազատագրումից շուրջ հինգ տասնամյակ անց ռազմաքաղաքական բարենպաստ իրավիճակ էր ստեղծվել մեր հայրենիքի նաև արևմտյան հատվածը թուրքական բռնակալությունից ազատագրելու և Արևելյան ու Արևմտյան Հայաստանը վերամիավորելու համար։ Նվիրական նպատակը համախմբել էր բոլորին:

Երևանի նահանգի սահմանամերձ գավառների հայ ազգաբնակչությունը նյութական և բարոյական մեծ աջակցություն էր ցուցաբերում ռուսական զորքերին, ապահովում կացարաններով, տրամադրում վառելիք, պարեն, ձիեր, սայլեր և այլ անհրաժեշտ պարագաներ։ Զգալի էր նաև հայերի գործուն աջակցությունը ռուսական զորքերին բուն ռազմական գործողությունների ընթացքում: Այդ նպատակով, նախքան պատերազմը, նաև անմիջապես պատերազմի ընթացքում կազմավորվեցին հայկական կամավորական ոկատներ կամ, ինչպես այն ժամանակ կոչում էին «ժողով ժամանակավոր զորաց» (միլիցիա): Հազարավոր հայ ռազմիկներ այդ ջոկատների կազմում մասնակցեցին ռուսական զորքնրի հարձակողական մարտերին, սահմանի պաշտպանությանը քրդերի և բաշիբոզուկների ներխուժումներից ամենուրեք աչքի ընկնելով քաջությամբ և անձնվիրությամբ:

Իսկ բուն ռուսական բանակում հայ զինվորների թվաքանակը հասնում էր մի քանի տասնյակ հազարի, այդ թվում՝ ավելի քան 500 բարձրաստիճան սպաներ, որոնց թվում այնպիսի նշանավոր զորավարներ, ինչպիսիք էին Մ.Լոռիս Մելիքովը, Ս.Տեր-Ղուկասովը, Լազարևը, Ալխազովը, Շելկովնիկովը և ուրիշներ: Պատերազմի ընթացքում հազարավոր հայ ռազմիկներ հերոսաբար ընկան ծանր մարտերում, շատերն իրենց սխրագործությունների համար արժանացան շքանշանների և մեդալների։

Պատերազմական գործողությունների սկիզբը

Ռազմական գործողությունները սկսվեցին ռուսական զորքերի վստահ հաղթարշավով: Անցնելով սահմանը և արագ առաջանալով նրանք գրավեցին ջանալով` Արդահանը և ապա պաշարեցին Կարսի բերդը։ Փայլուն հաջողությունների հասավ գեներալ Տեր Ղուկասովի Երևանյան 13 հազարանոց զորախումբը, որն իր կազմում ուներ նաև հայերից կազմված աշխարհազորային հեծյալ խմբեր:

1877թ. ապրիլի 15-ին Տեր-Ղուկասովի զորախումբն արշավեց Բայազետի վրա։ Լսելով հարձակման մասին Բայազետի գավառի կառավարիչ Ալի Քեմալ փաշան, չնայած իր տրամադրության տակ եղած զորքերը թվաքանակով չէին զիջում Երևանյան զորաջոկատին, այդուհանդերձ, հապշտապ նահանջեց։ Տեր-Ղուկասովի զորաջոկատն անարգել մտավ Բայազետ, Այնտեղ թողնելով շուրջ 1500 զինվորներից կազմված կայազոր գեներալն իր հիմնական ուժերով շարունակեց առաջխաղացումը և շուտով գրավեց Դիադինը, ապա Ղարաքիլի սան (ներկայիս Վանաձոր) ու Վաղարշակերտը (Ալաշկերտ)։ Հունիսի սկզբին Տեր-Ղուկասովը Դրամդաղի, ապա Դադարի ճակատամարտերում ջախջախեց հակառակորդի՝ թվաքանակով մի քանի անգամ գերազանցող գորքերը: Տեր Ղուկասովի ջոկատի հաղթական առաջխաղացմանը մեծապես նպաստում էր հայ ազգաբնակչությունը, որն ամենուրեք ցնծությամբ էր ընդունում զորավարի զորքերին, պատսպարում է նրանց, օգնում պարենամթերքում, ստույգ տեղեկություններ հաղորդում թուրքերի տեղաբաշխման և թվաքանակի մասին։

Զևինի մոտ ռուսական զորքերի անհաջող գործողությունների հետևանքով հունիսի 15-ին Տեր-Ղուկասովը գլխավոր հրամանատարությունից նահանջելու կարգադրություն ստացավ: Նա հարկադրված էր նահանջել՝ շրջապատման օղակում չհայտնվելու համար։ Թուրքական բազմահազարանոց բանակի, քրդական ավազակային ջոկատների միջով նահանջը նույնպես սխրանք էր։ Տեր-Ղուկասովի առջև ծառացած խնդիրն ավելի էր բարդանում այն պատճառով, որ Ալաշկերտի հովտի տասնյակ հազարավոր հայեր, տեղեկանալով նա հանջի մասին, ցանկություն հայտնեցին անցնել սահմանը թուրք ջարդարարների հաշվեհարդարից խուսափելու համար: Գրեթե անհնարին էր թվում մի փոքր զորաջոկատով հազարավոր անզեն մարդկանց, այդ թվում կանանց, երեխաների, ծերերի, ապահով դուրս բերել թշնամու շրջապատումից: Սակայն զորավարը չէր կարող բախտի քմահաճույքին թողնել իր հայրենակիցներին Նահանջի համար Տեր-Ղուկասովի ընտրած մարտավարությունը, որն ի վեր ջո լիովին արդարացրեց իրեն, ըստ էության հանգում էր հետևյալին, նախ՝ նա հեծելազորի միջոցով առավելագույնս տարածում էր իր երկու թևերը և ընդգրկում լայնարձակ տարածություն հակառակորդին արգելելով մոտենալ իր զորաջոկատի կենտրոնին, իսկ երբ կենտրոնը թևերի պաշտպանության ներքո_նահանջում էր և նոր դիրքեր գրավում, թևերը հմտորեն սեղմվում էին ու հետ քաշվում և ապա վերստին տարածվում էին՝ կենտրոնին հնարա վորություն տալով դարձյալ անարգել ու անկորուստ նահանջելու:

Շուրջ 10 օր ու գիշեր ձգվեց Երևանյան ջոկատի ոդիսականը։ Տեր-Ղուկասովի զորաջոկատը (այդ թվում` 600 հիվանդ ու վիրավոր) հազարավոր հայ ընտանիքների հետ, առանց կորստի անցնելով ավելի քան 200 կմ, հատեց ռուսական սահմանը:

Աղբյուր՝

ՄԵԾ ՀԱՂԹԱՆԱԿՆԵՐԸ, ՀԱՏՈՐ Դ էջ՝ 94

1828-1829 Ռուս-թուրքական պատերազմ

հաշտության պայմանագիր:

Այդ պայմանագրով են ծովի Կովկասյան ափերը` Կուբանից մինչե Փոթի ներառյալ, Ախալցխան ու Ախալքալաքը անցնում են Ռուսաստանին։ թուրքիւսյի տիրապետության տակ մնացած հայերին իրավունք է տրվում գաղթել և բնակություն հաստատել ռուսաստանին անցած տարածքներում վերականգնվում են դիվանագիտական և առևտրական կապերը և այլն:

Ադրիանապոլսի պայմանագիրն ամրապնդում էր Ռուսաստանի տնտեսական և քաղաքական դիրքերը Սև ծովու նեղուցների Արա Բալկաններում և Անդրկովկասում: Թուրքական լծի տակ գտնվող ժողովուրդների համար, ընդհանուր առմամը, դա նպաստավոր պայմանագիր էր։ Բայց այն չարդարացրեց արևմտահայերի հույսերը, որոնք ձգտում էին, արևելահայերի նման, միանալ Ռուսաստանին: Սակայն, արևմտաեվրոպական մեծ տերությունների ճնշման տակ, Ռուսաստանը հարկադրված Թուրքիային է վերադարձնում Կարսը, Արդահանը, Կարինը, Մուշը, Բայազետը, Ալաշկերտը և գրաված մյուս շրջանները։

Ադրիանապոլսի պայմանագիրն արևմտահայերի համար ծանր կացություն էր ստեղծում: Պասկևիչը նույնպես դժգոհ էր պայմանագրից։ Նա առաջարկում էր գոնե Կարսն ու Բայազետը, որպես ռազմավարական կենտրոններ, չվերադարձնել Թուրքիային: Բայց դա էլ չի հաջողվում:

1829-1830թթ. Կարինի, Կարսի, Բայազետի շրջաններից գաղթում և Ռուսաստանի տիրապետության տակ են անցնում շուրջ 80 հազ. հայեր:

Ներգաղթողները վեց տարով ազատվում էին հարկերից, տուրքերից, կարիքավորներին տրվում էր դրամական օգնություն։ Ցարիզմի ցույց տված օգնությունը չնչին էր, ուստի երկար ժամանակ հայ գաղթականները մեծ զրկանքներ կրեցին և նույնիսկ նրանց մի մասը նորից վեռադարձավ Արևմտյան Հայաստան։

Մարդ-բնություն փոխհարաբերությունը

Մինչև այժմ աստղագետների հայտնի տիեզերքում միլիարդավոր տիեզերական մարմինների շարքում միակը, որի վրա կյանք գոյություն ունի, Երկրագունդն է։ Միլիարդավոր տարիների էվոլյուցիոն զարգացման շնորհիվ մեր մոլորակի առաջացել են բազմաթիվ բուսական և կենդանական օրգանիզմներ և վերջապես՝ բանական մարդը։ Բնությունն ունի ինքնակարգավորման, ինքնավերականգնամ մի հիանալի ունակություն։ Եղել են բնության կանոնավոր զարգացման խախտումներ, սակայն բնությունը ժամանակին կարգավորել վերականգնել է խախտվածը։ 20-րդ դարի սկզբին երկրագնդի բնակչության թիվը եղել է 1,5մլրդ, իսկ նույն դարի վերջին 6-մլրդ։ Բոլորը ձգտում են բարեկեցիկ կյանք վարել,հարստանալ, իսկ դա կարելի է վերցնել բնությունից։ Եվ մարդը սկսեց վերափոխել բնեւթյունը։ Այստեղից էլ առաջացավ մարդ-բնություն հակասությունը։

Ներկայումս մարդ-բնություն հակասությունն այնքան է սրվել, որ երկու հակադիր միտում է ձևավորել՝

Պահպանել բնությունը, նրա կենսաբազմազանությունը։

Վերափոխել բնությունը համար հարմար հարմար տարբերակով։

Եթե մարդկային հասարակությունը մտադիր է հարատևել ւ առաջադիմել, ապա բնությունից պետք է վերցնի իրեն անհրաժեշտ բոլոր պարագաները, ուստի պետք արմատապես վերափոխի բնությունը։

Ներկայումս ամենավտանգավոր և բնության խախտման ամենացայտուն երևույթը համամոլորակային բնույթի ջերմոցային էֆեկտի ազդեցությունն է։

Բոլորը գիտակցում են, որ վառելանյութի օգտագործումը կործանարար է, թվում է, թե դրանից փրկություն չկա։ Գիտնականները խոստացել են միջուկային սինթեզի գյուտը։ 20-րդ դարի վերջում գտել են աղբը չեզոքացնելու մեթոդը։ Այն տաքացնում են 485աստիճան, առանց Օ2-ի նրանից ստանում են տարբեր վառելանյութեր։

Անհրաժեշտ է սահմանափակել բնակչության բուռն աճը։ Երկրի վրա ունենալ այնքան բնակչություն, որքան արտադրվում են սննդամթերք ու ապրուստի բավարար միջոցներ։

Ղրիմի կամ արևելյան պատերազմ 1853-1856 թթ.

Պատերազմի պատճառները՝

  • Ղրիմի պատերազմի (1853-1856թթ․) պատճառը միջազգային խորը հակասություններն էին, որոնք առաջացել էին Բալկաններում, Փոքր Ասիայում և Կովկասում Ռուսական կայսրության ազդեցության մեծացման հետևանքով։ 
  • Ռուսաստանը ցանկանում էր վերահսկողություն ունենալ Սևծովյան նեղուցներում, ինչպես նաև մեծացնել ազդեցությունը Բալկաններում։ Այս ցանկությունը հանդիպում էր Անգլիայի և Ֆրանսիայի դիմադրությանը, որոնք իրենք էին ուզում ազդեցիկ լինել նշված տարածքներում։ 
  • Ռուսաստանի, Թուրքիայի և Անգլիայի շահերը բախվում էին նաև Կովկասյան լեռնաշղթայի հյուսիս-արևմտյան հատվածում գտնվող Չերքեզիայում (Ադիգեա, Կաբարդա)։ Չերքեզիայով էր ձգվում Սև, Ազովի և Կասպից ծովերը միավորող հաղորդակցությունը, որը կապում էր նաև Հարավային Կովկասը։
  •  XVI-XIX դարերում Թուրքիայի և Ռուսաստանի միջև համառ պայքար էր ընթանում ադիգեյական ժողովուրդների շրջանում քաղաքական և տնտեսական ազդեցության համար։ «Չերքեզների հարցը» դարձել էր դիվանագիտական և ռազմական մրցակցության կարևոր թնջուկ։
  • Անգլիայի քաղաքական և տնտեսական շրջանակները գտնում էին, որ պատերազմի նպատակներից մեկը պետք է լիներ ռուսներին Կովկասից դուրս մղելը, որը դառնալու էր անգլիական ազդեցության գոտի։Անգլիան Կովկասի նկատմամբ մեծ հետաքրքրություն ուներ, քանի որ բրիտանական կապիտալն արագորեն ներթափանցում էր Սև ծովի ավազան։ 
  • Նվաճելով Փոքր Ասիան, Կովկասը և Բալկանյան թերակղզին՝ Ռուսաստանը հեշտությամբ կարող էր դուրս մղել բրիտանացիներին Մերձավոր Արևելքից։ 
  • 1829-ին կնքված Ադրիանապոլսի պայմանագրից դժգոհ էին ոչ միայն Թուրքիայում, այլև՝ Եվրոպական մի շարք երկրներում։ Անգլիան և Ֆրանսիան համոզված էին, որ այդ պայմանագիրը չափից ավելի է մեծացնում Ռուսաստանի ազդեցությունը Օսմանյան կայսրությունում՝ հատկապես նեղուցների հարցում։ 

Պատերազմի նախապատրաստական փուլ՝

  • Ղրիմի պատերազմի ժամանակ Եվրոպական մի շարք երկրները և Թուրքիան փորձում էին տեղային ապստամբություններ հրահրել Չերքեզիայում։ Անգլո-ֆրանսիական և թուրքական հրամանատարությունը մեծ դեր էր հատկացնում այս շրջանների ժողովուրդներին։ Նախքան պատերազմը, մշակելով ռազմական գործողությունները, դաշնակիցները (Ֆրանսիա, Անգլիա և Օսմանյան կայսրություն) հաշվարկում էին, որ Չերքեզիայի առափնյա շրջանում իրենց նավատորմի երևալուն պես Ադիգեյայում հակառուսական շարժումներ էին սկսվելու, և ծովից ու թիկունքից ստացած հարվածներով Ռուսաստանը կորցնելու էր իր դիրքերը Հյուսիսային Կովկասում։
  • Մինչև պատերազմը դաշնակիցները դեռ վերջնականապես չէին կողմնորոշվել, թե որ ուղղությամբ էին վարելու հիմնական ռազմական գործողությունները՝ Ղրիմո՞ւմ, թե՞ Կովկասում։ Թուրքական անատոլիական բանակի հրամանատարները արտասահմանցի սպաներ էին՝ հիմնականում անգլիացիներ ու ֆրանսիացիներ, որոնք երկու տարբերակներն էլ հավասարապես մշակում էին։ Երկար քննարկումներից հետո որոշվում է, որ հարվածի հիմնական ուղղությունը պետք է լինի Ղրիմը։ Այս հարցում վճռորոշ է լինում ֆրանսիացիների ձայնը, քանի որ Կովկասում նրանք մեծ հետաքրքրություններ չունեին։
  • Նիկոլայ I-ը ցանկանում էր Թուրքիայի կործանման պահին դաշնակցել Անգլիայի հետ և ամեն գնով փորձում էր խափանել անգլո-ֆրանսիական դաշինքը։ Կայսրը նշում էր, որ Ֆրանսիան չափից ավելի մեծ հավակնություններ ունի. տարածքներ է ուզում Աֆրիկայում, Միջերկրական ծովի ավազանում և Արևելքում։ 
  • Մեկ տարի անց՝ 1845-ի վերջին Ռուսաստանի կայսրը Ավստրիայի արտաքին գործերի նախարար Կլեմենս ֆոն Մետերնիխին է ներկայացնում Թուրքիայի ապագայի մասին իր պատկերացումները։ Նա հայտնում է, որ Թուրքիայի կործանման դեպքում Կ. Պոլիսն ինքը ոչ մեկին չի հանձնի։ Եթե որևէ մեկը փորձի զորք ուղարկել այնտեղ, ապա կայսրն ավելի շուտ կհասնի։ Իսկ եթե որևէ մեկը մտնի քաղաք, ապա՝ այնտեղ էլ կմնա։
  • Հակառակորդ կողմերը սկսեցին նախապատրաստվել առաջիկա պատերազմին: Կովկասյան ճակատում Թուրքիան կենտրոնացրել էր մոտ 100 հազարանոց բանակ՝ Աբդի փաշայի հրամանատարությամբ, որը ծրագրել էր երեք` Ախալցխայի, Ալեքսանդրապոլի ու Երևանի ուղղություններով ներխուժել Անդրկովկաս, գրավել Թիֆլիսը և ապա զավթել ողջ Կովկասը։ Հյուսիսից նրան պետք է օժանդակեին ապստամբ լեռնականների ջոկատները:

Հայ կամավորական ջոկատների կազմավորումը

Պատերազմի նախօրեին և ընթացքում լայն թափ ստացավ տեղի ազգաբնակչությունից, առավելապես հայերից աշխարհազորային ջոկատների կազմավորումը։ Հայ կամավորներ էին հավաքագրվում Վաղարշապատում, Սարդարապատում, Ալեքսանդրապոլում: 1853թ. օգոստոսին Շուշիում գնդապետ Աղայանի գլխավորությամբ ձևավորվեց կամավորականների երեք հարյուրյակ, սեպտեմբերին՝ ևս երկու հարյուրյակ: Կամավորական ուժերի կազմավորման գործում զգալի ներդրում ունեցավ հայազգի երիտասարդ գնդապետ, նշանավոր զորավար և պետտական խոշոր գործիչ Միքայել Լոռիս-Մելիքովը: Հենց նա ստանձնեց կամավորականների մի խոշոր խմբավորման հրամանատարությունը, որոնք այդպես էլ կոչվում էին «Լոռիս-Մելիքովի կամավորներ»։ Լոռիս-Մելիքովի գործունեությունը, սակայն չէր սահմանափակվում միայն զուտ ռազմական գործողություններին մասնակցելով․ նա նաև ղեկավարում էր հետտտախույզների և թիկունքում գործող գործակալների աշխատանքը, ճշգրիտ տեղեկություններ հայթհայթում հակառակորդի թվաքանակի ու սպառազինոււթյան, զորքերի տեղակայման և առաջիկա ծրագրերի մասին։ Բացի այդ, նա եռանդուն բանակցություններ էր վարում քրդական ցեղերի առաջնորդների հետ՝ փորձելով նրանց բարյացակամորեն տրամադրել ռուսական զորքի նկատմամբ։ Նրա քայլերի շնորհիվ շուրջ 2000 քրդեր միացան ռուսական բանակին։ Դրանցից հարյուր հոգի մտան հենց իր՝ Լոռիս-Մելիքովի աշխարհազոր, որում, բացի հայերից, կային նաև ռուսներ, հույներ, պարսիկներ, վրացիներ և այլն:

Ռազմական գործողությունների սկիզբը

1853թ. հոկտեմբերի վերջին թուրքական 40 հազարանոց զորաբանակը Աբդի փաշայի գլխավորությամբ Կարսից շարժվեց դեպի Ալեքսանդրապոլ՝ ասպատակելով ճանապարհին հանդիպող հայկական բնակավայրերը։ Թշնամին անցավ Ախուրյան գետի աջ ափը և բանակեց Ալեքսանդրապոլից 15 կմ հեռու գտնվող Շիրակավան գյուղում` պատրաստվելով հարձակվելու Ալեքսանդրապոլի վրա: Թուրքերի առաջխաղացումը կասեցնելու համար գեներալ Բեհբութովը նոյեմբերի 2-ին նրան ընդառաջ ուղարկեց գեներալ-մայոր, իշխան Օրբելիանու գլխավորած 7 հազարանոց առաջապահ զորախումբը՝ սպառազինված 28 հրանոթով, հրամայելով՝ հնարավորության դեպքում հարձակում գործել, իսկ գերակշռող ուժերի հանդիպելով՝ կանգ առնել և դիմակայել՝ սպասելով օժանդակ ուժերի, սակայն ոչ մի դեպքում չնահանջել և թույլ չտալ հակառակորդին առաջանալ դեպի Ալեքսանդրապոլ:

Բայանդուրի ճակատամարտը

Ռուսական զորախմբի մոտենալուն պես թուրքերի առաջապահ ջոկատը մարտի չբռնվեց, այլ նահանջեց դեպի Բայանդուր: Իշխան Օրբելիանին անզգուշաբար, առանց նախազգուշական միջոցներ ձեռք առնելու, նետվեց հետապնդելու հակառակորդին: Բայանդուրի մերձակայքում ռուսական զորախումբն անսպասելիորեն ընկավ գյուղի շրջակա բարձունքների վրա դիրքավորված՝ հակառակորդի հրետանային ուժգին կրակի տակ, որին հաջորդեց թուրքական մեծաքանակ ուժերի հարձակումը։ Սակայն Օրբելիանու զորքերը կարողացան դիմակայել թվաքանակով շուրջ վեց անգամ գերակշռող թշնամու հզոր ճնշմանը։ Հետ մղելով թշնամու անընդմեջ գրոհները՝ իշխան Օրբելիանին միաժամանակ շտապեց տեղեկացնել գեներալ Բեհբութովին իր զոր քերի ծանր կացության մասին: Շուտով օգնական ուժերով Բայանդուր հասավ գեներալ Բեհբութովը և, ծանոթանալով իրավիճակին, անմիջապես մղվեց դեպի թշնամու ձախ թևը, որպեսզի թևանցում կատարի և կտրի թշնամու նահանջի ճանապարհը

Բեհբութովի այս վճռական քայլը թշնամուն հարկադրեց անցնել Ախուրյան գետը և նահանջել իր ելման դիրքերը։ Մայրամուտին մարտն իսպառ դադարեց, իսկ առավոտյան չվերսկսվեց, քանզի թուրքական զորախումբը գիշերը նահանջել էր դեպի Կարս:

Գրականություն՝

ՄԵԾ ՀԱՂԹԱՆԱԿՆԵՐԸ, ՀԱՏՈՐ Դ

Մելքոնյան Աշոտ- Հայոց պատմություն։

Մելքոնյան Ա․- Հայոց պատմության ակնարկներ : (հնագույն ժամանակներից մինչև XX դ. վերջը

Սարգսյան Ա., Հակոբյան Ա.- Հայոց պատմություն։

Հայոց թագուհիներ ուսումնական հետազոտություն

Հայոց թագուհիներ․ ուսումնական հետազոտություն

Նախագիծ՝ Փավստոս Բուզանդ, Հայոց պատմություն, Ե., 1987— Գլուխ ԺԵ— էջ 183195

Կերպարների վերլուծություն

Ողջ պատմությունը սկսվեց նրանից, երբ Տիրիթը աչք դրեց իր եղբոր կնոջ՝ Փառանձեմի վրա:Նրա լավ կողմն այն էր, որ ձգտում էր հասնել իր առջև դրած նպատակին, սակայն սխալ է աչք դնել ուրիշի ունեցածի վրա:

Փառանձեմը գրավել էր շատերի սիրտը իր գեղեցկությամբ, պարկեշտությամբ և ողջախոհությամբ:Իր ամուսնու մահից հետո ուրիշ ոչ մեկին չկարողացավ սիրել այնպես ինչպես Գնելին, շատ ծանր տանելով Գնելի մահը և չհամակերպվելով Արշակի հետ համատեղ կյանքի հետ ամուսնալուծվեց,սակայն թշնամանքով լցվեց Արշակի կնոջ՝ երեցի հանդեպ:Ցանկանում էր սպանել նրան,բայց ոչ մի կերպ չստացվեց,որովհետև Երեցը շատ ուշադիր էր իր անձի նկատմամբ:

Արշակը նույնպես սիրված էր ժողովրդի կողմից, սակայն լսում է Տիրիթի պատմածները և համաձայնում է սպանել Գնելին: Թաղման արարողության ժամանակ հասկանում է թե ինչի համար է Տիրիթը գնացել այդ քայլին և շատ է զղջում իր արածի համար: Իմանալով, որ Տիրիթը սիրահարված է Փառանձեմին, նրան նույնպես հրամայում է սպանել:Արշակը պետք է լսեր Ներսես եպիսկոպոսին, որպեսզի մեղքի տակ չընկներ:

Ներկայացնե՛լ ինչպիսի շարժառիթներ կարող էր ունենալ Մեսրոպ Մաշտոցը հայոց գրերի ստեղծումն իրականություն դարձնելու հարցում։ Ներկայացնե՛լ ինչպիսի շարժառիթներ կարող էր ունենալ Սահակ Պարթեւը հայոց գրերի ստեղծումն իրականություն դարձնելու հարցում։ Ներկայացնե՛լ ինչպիսի շարժառիթներ կարող էր ունենալ Վռանշապուհ արքան հայոց գրերի ստեղծումն իրականություն դարձնելու հարցում։

Հայաստանում ծանր իրավիճակ էր։Հայերը բաժանվել էին Բյուզանդիայի և Պարսկաստանի միջև։Բյուզանդական մասում վերացվել էր հայկական պետականությունը,իսկ Պարսկաստանում թեև գահակալում էին Արշակունիները,սակայն գտնվում էին օտար լծի տակ։Հոգեւոր վիճակը նույնպես շատ ծանր էր։Հայերը չունեին սեփական գիր և գրում էին արամերենով,հունարեն ով և պարսկերեն ով։Այս վիճակը ազդում էր հայ ժողովրդի հետագայի վրա։ԵՒ այդ ծանր ժամանակներում Մեսրոպ Մաշտոցը՝ ով Գողթան գավառում քարոզում էր քրիստոնեություն, տեսնելով հայ ժողովրդի հոգեւոր աղքատությունը, որոշեց, որ քրիստոնեությունը միայն քարոզելով չի արմատավորվի ժողովրդի մեջ։Նա հասկացավ, որ ժողովրդին պետք է սեփական գիրը։ Մեսրոպ Մաշտոցը իր այս մտադրությանն մասին պատմում է կաթողիկոս Սահակ Պարթևին,որն էլ իր հերթին այս ամենի մասին պատմում է թագավորին։Վռամշապուհի Սահակ Պարթեւ և Մեսրոպ Մաշտոցին հայտնում է այն մասին,որ Դանիել անունով մի տղայի մոտ տեսել է գրեր,որոնք կարող են օգտագործվել։Սակայն այդ գրերը շատ պարզունակ են լինում և նրանք հասկանում են , որ դա չի համապատասխանում հայոց լեզվի հնչյունային համակարգին։Գրեր ստեղծելու համար Մաշտոցը ուղարկվում է Ամիդ, ապա ՝ Եդեսիա։ Այնտեղ խորհրդակցում է շատ գիտնականների հետ։Խորհրդակցություններից հետ 405 թվականին Եդեսիայում Մաշտոցը ստեղծում է հայոց այբուբենը։ 406 իմ Մաշտոցը վերադառնում է և նրան մեծ շուքով դիմավորում են։ Բացվում են առաջին հայկական դպրոցները։ Նրանցից մեկն էլ բացվում է Արցախում ՝ Ամարասի հայտնի վանքում ։

1.Ներկայացնել Դվին մայրաքաղաքը

Միջնադարյան Հայաստանի մայրաքաղաք Դվինի ավերակները գտնվում են Արարատի մարզի Արտաշատ քաղաքի հարևանու­թյամբ: Քաղաքն ընդգրկել է մոտ 400 հա տարածք: Ամենածաղկուն շրջանում բնակ­չությունը կազմել է 100.000-150.000:

Հնավայրի կենտրոնական հատվածում բարձրանում է մի բլուր՝ Դուին, Դվին, Դաբիլ (արաբերեն) անվանումով, որի գագաթին հիմնարկվել է քաղաքի միջնաբերդը, հզոր պարիսպներով, 40-ից ավելի կիսաբոլոր աշտարակներով: Միջնաբերդը բոլոր կողմերից գոտևորել են քաղաքային ընդարձակ թաղամա­սերը: Քաղաքային թաղա­մասերը ևս պարսպված են եղել հզոր պարիսպներով, որոնց մասին տեղեկացնում է արաբ պատմիչ և աշխարհագիր Մուկադասին:

470-ական թվականներից սկսած քաղաքը համարվում էր և հայոց հոգևոր կենտ­րոնը՝ (կաթողիկոսությունը Վաղարշապատից Դվին տե­ղափոխ­վեց Գյուտ կաթողի­կոսի օրոք) ուր շուրջ 400 տարի նստել են Հայոց հայրա­պետները:

Աստիճանաբար Դվինը վերածվեց հասարակական-տնտեսական, առևտրական, մշակութային խոշոր կենտրոնի` իր ուրույն տեղն ապահովելով Մեր­ձավոր արևելյան քաղաքների շարքում: Այն իրավամբ եղել է դասական քաղաք իր բոլոր ատրիբուտներով, ժամանակի խոշոր քաղաքին բնորոշ ներքին կուռ կառուց­վածքով գործող հասարակական որոշակի ինստիտուտներով ու օրենքներով, տնտե­սական-վարչական բաժանումներով, կառուցողական սկզբունքներով, առևտրական ամենալայն կապերով, դրամական շրջանառությամբ, շուկայական ընդգրկուն հարա­բերություններով, կրթական-մանկավարժական հաստատություններով, ուր սովորել են ժամանակի շատ փայլուն մտածողներ՝ Հովհան Մայրագոմեցի, Վրթանես Քերթող, Ստեփանոս Սյունեցի, երաժիշտ Գրիգոր Գռզիկ և ուրիշներ:

Դվինի կաթողիկե Ս.Գրիգոր եկեղեցի – (IV դ. II կես-V դ. Սկզբներ): 610-ական թվականներին հիմնովին վերակառուցվելով` փոխարկվել է խաչաձև հատակագծով կառույցի: 894 թ. երկրաշարժից ավերվել է և այլևս չի վերականգնվել:

Միանավ բազիլիկ եկեղեցի – (հավանաբար V դ. Վերջեր): Հաս­տահեղյուս պատերով, թաղակապ ծածկով և ծածկը պահող երեք թաղակիր կա­

կա­մարներով շինություն է: Գտնվում է Ս. Գրիգոր եկեղեցու հյուսիսային կողմում: Ավեր­ակվել է երկրաշարժերից:

Արշակունյաց գահանիստ դահլիճ – Տեղադրված է միջնաբերդի բարձրադիր արևելյան հատվածում: Հիմ­նադրվել է Խոսրով Բ Արշակունի թագավորի կողմից IV դ. 30-ական թվականներին: Հետագայում պալատի մի հարկաբաժինը վերածվել է արքունի դիվանի, որի մասին վկայում է Սեբեոս պատմիչը (VII դ.):

դվին մայրաքաղաք

Դվինի տարածքում մարդիկ բնակվում էին հնագույն ժամանակներից: Այն հանդիսանում է Հայկական լեռնաշխարհի հնագույն բնակավայրերից մեկը: Դվին մայրաքաղաքը կառուցվել է այդ հին բնակավայրի տեղում Խոսրով Կոտակ թագավորի օրոք (330-338) 335 թվականին: Այն դարձավ Արշակունյաց Հայաստանի նոր մայրաքաղաքը: Կարճ ժամանակահատվածում Դվին մայրաքաղաքի բնակչությունը հասավ 100 հազարի: Քաղաքը ուներ երկու շերտ պաշտպանական պարիսպներ, խրամ, աշտարակներ: Քաղաքը գտնվում էր բլրի վրա, որի գագաթին գտնվում էր միջնաբերդը` հարակից շինություններով: Կարճ ժամանակահատվածում Դվինը վերածվում տարածաշրջանի խոշոր առեւտրական կենտրոնի, որտեղ խաչասերվում էին բազմաթիվ առեւտրական ճանապարհներ: Արշակունյաց Հայաստանի անկումից հետո Դվինը շարունակում է մնալ Հայաստանի խոշորագույն քաղաքներից մեկը: Քաղաքը հանդիսանում էր Սասանյան եւ Բյուզանդական կառավարիչների նստավայր: 7-րդ դարում Ռուբեն իշխանը այն դարձեց իր իշխանության նստավայր: