Պատում

<<Զինակից քույրեր>> ֆիլմը դիտելուց միայն դիտում էի նրա համար քանի որ պարտադիր է։ Մոտ 20 րոպե նայելուց հետո կարելի ա ասել լիարժեք հասկանում էի պահը,թե ինչ են անում ինչի համար է այդքան կարևոր, քանի որ ես հիմա ապրում եմ գիտավանում, որը ցանկանում են սարքել ակադեմիական քաղաք և պետք է հատվեն մի տարածքի բոլոր ծառերը և առանց էդ ծառերի բնակիչները չեն պատկերացնում գիտավանը։ Շատ կցանկանայի Ջուլիանյի նման մեկը լիներ ով պատրաստ կլիներ առաջինը կանգնել ոտքի և դուրս գալ պայքարի բնակիչների և ծառերի կողմից։ Կուբայի կյանքը փրկվեց, բայց շատ վատ է, որ այդ մեկով չապահովագրվեցին մյուս ծառերը և անտառները։ Անտառների հրդեհը աղետ է։ Մարդիկ գիտակցում են այդ, բայց չենք գիտակցում որ նույնպես հրդեհ է, երբ այդ ծառերը կտրում ենք հատ հատ և օգտագործում որպես վառելիք։ Ուղղակի այս ֆիլմը նայելուց հասկացա ինձ համար ամենակարևորը, որ կամ կհատվեն բոլոր ծառերը իմ տան շրջակայքի կամ էլ պետք է ոտքի կանգնի ամեն մի բնակիչ և փրկենք և՛ մեզ, և՛ ծառերին։

<>փառատոն

Այսօր դիտեցինք մի ֆիլմ,որը Թաիլանդում բնակվող փղերի մասին էր,թե նրանց ինչպես են դաստիարակում,որպեսզի նրանք ենթարկվեն և կարատե հրամանները։Այդ նյութը ինձ համար կռիվ նոր էր և ես առհասարակ տեղեկություն չունեի ենթարկացնելու գործընթացին։ֆիլմում կար 2 վայր՝ առաջինում նրանց հետ վարվում էին շատ վատ և նրանք ապրում էին վատ պայմաններում,իսկ երկրորդում նրանք ապրում էին լավ կյանքով,չունեին սննդի պակաս և նրանց հանդեպ ուժ էր գործադրվում այն ժամանակ,երբ չկար ուրիշ ելք(դա էլ անում էին չուզելով)։Եվ ես վստահ եմ,որ այս ֆիլմը դիտած մարդը Երբեք չի օգտվի փղերի այդ ծառայությունից տեսնելով նրանց վարժեցնելու ոճը։

Արևորդի փառատոն։

Այսօր կիրակի է,և մենք գնացինք դպրոց դիտելու <<Արևորդի>>փառատոնից 1ֆիլմ։Մեզ հետ դիտում էին՝ ընկեր Մարիամը և ընկեր Սուդանը,ժամը 11ին սկսեցինք դիտել ֆիլմը։Ֆիլմը մոլորակի կործանման մասին էր և այն համեմատվում էր հալչող սառույցի հետ։ֆիլմը դիտելուց հետո ամեն մեկը խոսեց ֆիլմի իրեն դուր եկած մասի մասին և այն,թե ինչ է հասկացել այդ ֆիլմից։Վստահ եմ այս ֆիլմը դիտած ցանկացած մարդ որքան կարողանա չի նպաստի կործանմանը և,եթե բոլորը տեսնեն այս ֆիլմը վստահ եմ այդ կործանման օրը չի գա կամ կգա 3-4 անգամ ուշ։Ինձ ֆիլմը շատ դուր եկավ և երբ լինի հնարավորություն տեսնել նման ֆիլմ և նույնիսկ լինի հնարավորություն տեսնել այս ֆիլմը ևս մեկ անգամ,անկասկած կդիտեմ։