Շուկայի ուսումնասիրություն

Հոլ։ Նավո։ Աշ. ձորի Ռեստ. ծիծեռնակ
Որակ-5։ 4։ 5։ 4
Գին- 3։ 4։ 2։ 5
Կայքի ճանաչելիություն-3։ 2։ 4։ 2
Սպասարկում-4։ 5։ 5։ 3
Տեսականի-4։ 4։ 5։ 4

Հոլ-գինը դրված է համապատասխան որակի, սպասարկման և տեսականու։ Այստեղ գինը թանկ չէ, բայց սննդի որակը լավ է։(Աշխատում է ավելի ֆինանսապես բարձր մարդկանց հետ)

Նավո-Այստեղ գինը համեմատած սննդի որակի, սպասարկման և տեսականու շատ հարմար է, և մնացած 3ից տարբերվում է ամենաշատը իր գնի մատչելիությամբ։(Աշխատում է ֆինանսապես միջին խավի հետ)

Աշտ. ձոր. ռես- Այստեղ գինը համեմատած բոլորի թանկ է, բայց մնացած ամեն ինչով արդարացնում է իրեն, թե՛ սննդի որակի, թե՛ ներքին հարդարանքով։(Աշխատում է ֆինանսապես ավելի բարձր մարդկանց հետ)

Ծիծեռնակ-Սա ավելի հարմար է իր գնով, սպասարկումը և սննդի տեսականին այդքան էլ լավը չէ, բայց իր գնի մատչելիության շնորհիվ ունի շատ հաճախորդներ։(Ծիծեռնակը աշխատում է ֆինանսապես ավելի ցածր մարդկանց հետ)

Կուլտուրական լանդշաֆտ

Կուլտուրական է կոչվում այն լանդշաֆտը, որտեղ մարդու միջամտությամբ տեղի է ունեցել բնական լանդշաֆտի օպտիմացում և մեծացել է այդ լանդշաֆտի արդյունավետությունը:Մշակվող հողատարածքները,այգիները,բնակավայրերը,նավահանգիստները,օդանավակայանները.բոլոր տիպի կառույցները կուլտուրական լանդշաֆտի շարքին պետք է դասել:

.Կան նաև այնպիսի օբյեկտներ,որոնք շրջապատի վրա բացասական ներգործություն են ունենում, օր.՝ ջերմակայնները,թափոններ արձակող արդյունաբերական ձեռնարկություններ և այլն,սակայն դրանք մարդուն խիստ անհրաժեշտ են:

.Լանդշաֆտները ունեն և սեզոնային և տարեկան ու բազմամյա ռիթմ,նրանցում անընդհատ փոփոխություններ են կատարվում, մանավանդ մարդու ներգործությամբ:

Ժամանակակից լանդշաֆտները բաժանվում են հետևյալ կատեգորիաների՝

1.Չփոխված կամ նախասկզբնական լանդշաֆտներ, որտեղ մարդն այցելություն չի կատարել:

2.Թույլ փոփոխված լանդշաֆտներ, որտեղ մարդն աննշան փոփոխություններ է կատարել. որս է բռնել, ձուկ է որսացել:

3.Խախտված,ուժգին փոփոխված լանդշաֆտներ, երբ մի քանի բաղադրիչ են փոխվել: Օր.՝ տափաստանը վարել և ցանել են:

4.Ձևափոխված լանդշաֆտներ կամ իսկական կուլտուրական լանդշաֆտներ,որտեղ բնական կապերը նպատակասլաց կերպով փոխված են: Օր.՝ անապատը դարձել է այգի:

Կուլտուրական լանդշաֆտի կարգավորման համար գիտությունը մշակել է մի շարք մեթոդներ՝ տեխնոլոգիական, տարածքային-պլանավորման, ագրոտեխնիկական, ֆիտոմելիորատիվ և այլն:

Տեխնոլոգիական մեթոդ– արտադրության ցիկլում կիրառվում են մաքրիչ ու մեկուսացուցիչ սարքեր թափոնների վնասազերծման համար:

Տարածքային-պլանավորման-տարածքի ամենառացիոնալ կազմակերպման միջոց է, որտեղ ինչ կառուցել, որտեղ հողն օգտագործել բերք ու բարիք ստանալու համար,որտեղ անտառահատում կատարել, ճահիճը չորացնելու և այլն:

Ագրոտեխնիկական-գիտականորեն մշակել հողը առավելագույն բերք ստանալու համար.ինչպես պարարտացնել, ինչ մշակաբույսեր աճեցնել:

Ֆիտոմելիորատիվ-ստեղծել անտառային նոր զանգվածներ,ցանել այնպիսի բույսեր, որոնք կմեծացնեն հողի ծծունակությունը կամ կպահպանեն հողմային էրոզիայից և այլն:

Բնության վերափոխումը

Բնությունը-լանդշաֆտները բնական վիճակում ունեն իրենց զարգացման ընթացքը և որոշակի արդյունավետությունը։ Վերջինս մարդուն չի բավարարում և մարդը կատարում է լանդշաֆի վերափոխում։

1․Թույլ վերափոխված լանդշաֆտը – այստեղ մարդը առանձին տարրեր է փոխել․ լանդշաֆտը պահպանել է իր ամողջականությունը, բնական վիճակում։

2․Վերափոխված լանդշաֆտններ– երբ փոխվել են բաղադրիչներ։

3․Արմատապես վերափոխված լանդշաֆտ – այստեղ լանդշաֆտը ոչ մի նմանություն չունի բնականին։

Լանդշաֆտի վերափոխումը պետք է կատարվի միայն տեղանքի բազմակողմանի ուսումնասիրությունից հետո, որպեսզի պատահական ու չնախատեսված երևույթներ չհայտնվեն։ Վերակառուցված լանդշաֆտը պետք է լինի ավելի արդյունավետ , քան բնականը։ Լանդշաֆտը փոխելիս պետք է հնարավորին չափ պահպանել միջավայրի անաղարտությունը կենսաբազմազանությունը։ Միշտ պետք է հիշել, որ վերակառուցված լանդշաֆտը պետք է լինի ավելի արդյունավետ, քան բնականը։ Լանդշաֆտը փոխելիս պետք է հնարավորին չափ պահպանել միջավայրի անադարտությունը և կենսաբազմազանությունը։

Լանդշաֆտների Սոցիալ-Տնտեսական ֆունկցիան

Գյուղատնտեսական– Սա մարդածին կուլտուրական լանդշաֆտի մի տեսակ է, որի ֆունկցիան է գյուղական մթերքների արտադրությունը։Ենթ. ունենք ցածր արդյունավետությամբ մարգագետին։ Այն հերկում ենք, ցանում բարձր բերքատվության ցանովի խոտ, անց ենքկացնում ջրանցք և ստանում ենք բարձր բերք։

Անտառատնտեսական– հիմնվում են փայտամշակման ձեռնարկություն, որը կատարում է սանիտարական ծառահատում,փայտանյութը մի հատավածում բնակավայր են հիմնում, գետափին ՝ նավահանգիստ, իսկ բնակիչները գբաղվում են որսորդությամբ և փայտամշակությամբ։

Լեռնարդյունաբերական– հայտնաբերվում է գունավոր մետաղների մի  հարուստ հանքավայր, այստեղ հիմնադրվում է բանվորական ավան, կառուցվում են բնակելի շենքեր ու լեռնամետալուրգիական կոմբինատ։

Ռեկրեցիոն– Եթե լանդշաֆտը ունի առողջարար կլիմա, հանքային ջրեր, գեղեցիկ բնություն, ուրեմն ունի ռեկրեացիոն ֆունկցիա։ Կառուցվելու են առողջարաններ, հանգստյան տներ, զբոսայգիներ, որոնք կապահովեն մարդկանց հանգիստն ու առողջությունը։

Տրանսպորտային– Այս լանդշաֆտում խաչմերուկ է ստեղծվում, կառուցվում են պահեստարաններ, հյուրանոցներ, օդանավակայան։

Ռազմաստրատեգիական-Լանդշաֆտը վերափոխում է պաշտպանական հզորությունը դեպի ուժեղացում, կառուցվում են զորանոցներ, ճանապարհներ ռազմական նշանակության օբյեկտներ։

Ուսումնական– Կան համալսարաններ, բարձրագույն դպրոցներ ունեցող քաղաքներ։ Սրան զուգահեռ անպայման պետք է լինեն սպասարկման ոլորտի ծառայություններ, խանութներ հյուրանոցներ և այլն։

Արդյունաբերական– կան շատ ճյուղեր, որոնց ձեռնարկությունները թափոններն են արտանետում։ Նման օբյեկտները պետք է կառուցվեն քաղաքներից հեռու, ապահով վայրում։

Մարդածին-լանդշաֆտները կարող են լինել բազմաֆունկցիոնալ։ Բոլոր դեպքերում մարդը պետք է հանգամանորեն ուսումնասիրի լանդշաֆտը, իմանա նրա առանձնահատկությունները և կարգավորի դրանց բաղադրիչների հակադրություններն և անցանկալի գործոնները։

Մարդ-բնություն փոխհարաբերությունները

1.Արդյոք բնությանը վտանգ է սպառնում և այն կարող է ինքնուրույն վերականգնվել թե ոչ:

Շատ դեպքեր են եղել երբ մարդը ներգործել է բնության վրա, ավերել է և դարձրել իր համար ոչ պիտանի,բնությունն ունի ինքնակարգավորման, ինքնավերականգման մի հիանալի ունակություն,եղել են բնության կանոնավոր զարգացման խախտումներ, սակայն բնությունը ժամանակին կարգավորել և վերականգնել է խախտվածը:Այդ ինքնավերականգնման ունակությունը անսահման չէ,հաճախ մարդը այնքան է խախտում բնությունը,որ ինքնավերականգնումը անհնար է դառնում:

2.Որոնք ենն մարդ-բնություն հակասության 2հակադիր միտումները:

1.Պահպանել բնությունը, նրա կենսաբազմազանությունը.

2.Վերափոխել բնությունը մարդու համար հարմար տարբերակով.

3.Որն է ներկայումս ամենավտանգավոր և ամենացայտուն խախտումը:

Համամոլորակային բնույթի ջերմոցային էֆեկտի ազդեցությունն է:

4.Ինչ հայտնագործություններ են եղել բնության բարելավմամ համար։

Միջուկային սինթեզի գյուտը, աղբը չեզոքացնելու մեթոդը, որը տաքացնելու արդյունքումկստանանք վառելանյութեր։

5.Ի՞նչի համար է անհրաժեշտ սահմանափակել բնակչության աճը։

Անհրաժեշտ է երկրի վրա ունենալ այնքան բնակչություն, որքան արտադրվում ենսննդամթերք ու ապրուստի բավարար միջոցներ։ Ուրեմն այդ երկրները պետք է զարգացնելայն աստիճան, որ հասնեն զարգացած երկրների մակարդակին, այս դեպքում բնակչությանաճը կնորմալան։

Միջուկային սինթեզի գյուտը, աղբը չեզոքացնելու մեթոդը, որը տաքացնելու արդյունքումկստանանք վառելանյութեր։

5.Ի՞նչի համար է անհրաժեշտ սահմանափակել բնակչության աճը։

Անհրաժեշտ է երկրի վրա ունենալ այնքան բնակչություն, որքան արտադրվում ենսննդամթերք ու ապրուստի բավարար միջոցներ։ Ուրեմն այդ երկրները պետք է զարգացնելայն աստիճան, որ հասնեն զարգացած երկրների մակարդակին, այս դեպքում բնակչությանաճը կնորմալան։

Նյութերի շրջապտույտը լանդշաֆտային թաղանթում

Նյութերի շրջապտույտը ուղեկցվում է էներգիայի շրջապտույտով ՝ 

Քարոլորտային շրջանառություն– 20-րդ դարում պարզվեց քարոլորտի վերին մասի քիմիական կազմը և ամերիկյան գինական Դ․Քլարկի անունով քիմիական անունով տարրերի քանակական բաղադրության արտահայտման միավոր համարվեց քլարկը,այսինքն տոկոսային պարունակությունը որևէ ոլորտում։

Քարոլորտային շրջանառությունը 4 օղակ ունի ՝ հողմահարում-տեղատարում,օվկիանոսային կեղևի ձևավորում և սուզման-թաղման պրոցես դեպի միջնապատյան։

Ջրոլորտի շրջանառություն-Երկրի վրա նյութերի շարժման արագությամբ երկրորդը ջուրն է։ Ջրի համաշխարհային շրջանառությունը 2 կերպ է արտահայտվում․

1․Շրջանառություն օդի միջով դեպի ցամաաք և ցամաքից դեպի օվկիանոս

2․Օվկիանոսային ջրի շրջանառություն հոսանքների միջոցով

Մթնոլորտի շրջանառություն-Օդը մեր մոլորակի ամենաշարժուն նյութն է։Երկրի մակերևույթին մոտ շարժման արագությունը կարող է հասնել 100կմ/ժ,իսկ 10-12կմ բարձրության վրա ՝ ազատ մթնոլորտում մի քանի 100կմ/ժ։Օդի նման շարժման շնորհիվ ամենուրեք նրա բաղադրությունը նույնն է։

Կենսաբանական շրջանառություն-Ամենից բարդը և մարդու համար կեսականը կենսոլորտի նյութերի և էներգիայի շրջանառությունն է։Կենսոլորտի շրջանառության էնէերգիան արեգակնայինն է,և յուրաքանչյուր օրգանիզմ ունի զարգացման մի ցիկը։

Ջերմային էֆեկտ, ազոտային թաղանթ

Ջերմոցային էֆեկտ, մարդու տնտեսական գործունեությամբ պայմանավորված՝ մթնոլորտում ջերմոցային գազերի խառնուրդների (ածխածնի երկօքսիդ, մեթան, օզոն, ազոտի երկօքսիդ, ֆրեոններ) կոնցենտրացիայի աճի հետևանքով երկրի կլիմայի աստիճան, տաքացում։ Այդ գազերը բաց են թողնում արեգակնային ճառագայթումը և խոչընդոտում Երկրի մակերևույթից ջերմային երկարալիք ճառագայթումը։ Կլանվելով մթնոլորտում՝ վերջինիս մի մասը նորից անդրադառնում է հետ՝ Երկրի մակերևույթ, և առաջացնում ջերմոցային էֆեկտ։ Ջերմոցային գազերով հագեցած մթնոլորտը ծառայում է որպես ջերմոցի տանիք։ Ջերմոցային գազերի հիմնական աղբյուրը այրվող հանածո վառելանյութեր են՝ ածուխը, նավթը, բնական գազը (որոնց տարեկան ծախսը ներկայումս կազմում է ավելի քան 9 միլիարդ տոննա), այրվող կենսազանգվածը, ստորերկրյա հանքարդյունաբերության արտանետած գազերը։

Ջերմոցային էֆեկտի ազդեցությունը Երկրի կլիմայի վրա

Մթնոլորտում ածխածնի օքսիդների քանակի հոսքի ավելացումը կապված է քարածխի, նավթի, գազի և այլ վառելիքների այրման հետ, որը հանգեցնում է կլիմայի համերկրային փոփոխության։ Մթնոլորտում ջերմոցային գազերի կոնցենտրացիայի աճը հանգեցրել է կլիմայի համընդհանուր տաքացման, նախաարդյունաբերական ժամանակաշրջանի (19-դարի վերջի) համեմատությամբ Երկրի միջին ջերմաստիճանը աճել է 0, 3-0, 6 °C-ով և 2020 թվականին կարող է կազմել 2, 2-2, 5 °C։ Դա մեր մոլորակի մակերևույթի վրա կառաջացնի խոնավության վերաբաշխում, կուժեղացնի սեզոնային, տարեկան և միջտարեկան անոմալիաները և կհանգեցնի համընդհանուր էկոլոգիական (բնապահպանական) ճգնաժամի (օվկիանոսների մակարդակի բարձրացում, հավերժական ձյան գոտիների խախտում և այլն)։ Ջերմոցային գազերի արտանետումը և կլիմայի համընդհանուր տաքացումը կարելի է նվազեցնել էներգիայի այլընտրանքային աղբյուրների (ջրի, քամու, արևային էներգիայի) օգտագործմամբ, մարդու տնտեսական գործունեության ընդհանուր հզորության նվազեցմամբ, անտառպահպանությամբ ու անտառների վերականգնմամբ և այլն։ Ահա այսքանից կարելի է ենթադրել, որ կլիմայական փոփոխությունները կապված են ջերմոցային գազերի աշխատանքով։

ուլտրամանուշակագույն ճառագայթների մի մասը, տեսանելի ինֆրակարմիր ճառագայթնորը ազատ անցնում են օզոնի շերտով և հասնում մինչև մեր մոլորակի մակերևույթ, ինչն անհրաժեշտ է կյանքի գոյության բոլոր ձևերի համար: Միաժամանակ օզոնյին շերտը արդյունավետ կլանում է բոլոր կենդանի օրգանիզմների համար մահացու իոնացնող, ռենտգենյան և ուլտրամանուշակագույն ճառագայթների կարճալիք մասը` թույլ չտալով, որ դրանք հասնեն երկրի մակերևույթ: Օզոնի շերտի հաստության նվազումը կվտանգի բոլոր կենդանի օրգանիզմների, այդ թվում նաև` մարդու կյանքը: Հաստատված է, որ օզոնային շերտի հաստության փոքրացման հետ մեծանում է մաշկի քաղցկեղով և կատարակտով հիվանդ մարդկանց թիվը:

Բացի վերը նշված բացասական հետևանքներից օզոնի շերտի քայքայումը կբերի ջերմոցային էֆեկտի ուժեղացման, գյուղատնտեսական մշակաբույսերի բերքատվության նվազման և հողերի քայքայման:

Միաժամանակ անհրաժեշտ է նշել, որ մթնոլորտի ստորին շերտում օզոնը հանդես է գալիս որպես շատ վտանգավոր աղտոտիչ: Այն առաջացնում է բույսերի քլորոֆիլների քայքայում, իսկ մարդկանց մոտ դժվարացնում է շնչառությունը և վնասում աչքերը: Ներքնոլորտի շերտում օզոնի կուտակումը չի բերում դրա քանակի ավելացման օզոնային շերտում, քանի որ ներքնոլորտի ու վերնոլորտի միջև գազափոխանակություն տեղի չի ունենում: Հետևաբար, անհրաժեշտ է պայքարել ստորին շերտում  օզոնով օդի աղտոտման դեմ:  

Լանդշաֆտագիտություն

Ինչ է ուսումնասիրում լանդշաֆտագիտությունը:

Լանդշաֆտագիտությունը ֆիզիկական աշխարհագրության մի բաժին է, որն ուսումնասիրել է աշխարհագրական լանդշաֆտը,նրա ուսումնասիրման օբյեկտն է բնական տարածքային համալիրը իր բոլոր բաղադրչներով:

Լանդշաֆտ՝ բառը գերմաներեն է, որ նշանակում է տեղամաս, բնապատկեր երկրի վրա՝ մեր շրջապատում:

Որոնք են լանդշաֆտագիտության խնդիրները:

 Լանդշաֆտագիտության խնդիրն է երկիրը դիտել որպես մի բարդ, բազմաթիվ գործոններով հյուսված համակարգ, այն ճանաչել բազմակողմանիորեն, որպեսզի ոչ մի բաց տեղ չմնա, հնարավոր լինի լանդշաֆտը օպտիմացնել և այն դարձնել առավելագույնս արդյունավետ:

Ինչ է լանդշաֆտը;

լանդշաֆտը բնապատմական մի այնպիսի տարածքային համալիր է, որտեղ երկրաբանական կառուցվածքը, ռելիեֆը, կլիման, ջրերը,հողաբուսական ծածկը, կենդանական աշխարհը և մարդու գործունեությունը փոխկապակցված մի ինքնատիպ միասնություն են ներկայացնում,որով և տարբերվում է հարնան լանդշաֆտներից: