Վիլյամ Սարոյան <>

Դուք ուզում եք, որ ես ծիծաղե՞մ: Նա իրեն միայնակ և անզոր էր զգում դատարկ դասարանում, բոլոր տղաները տուն էին գնում՝ Դեն Սիդը, Ջեյմս Միսիպպոն, Դիկ Կորկորանը, նրանք բոլորը քայլում էին Հարավային Խաղաղականի երկաթգծի երկայնքով՝ ծիծաղելով, խաղալով, իսկ Միսս Ուիսիգի այս խելացնոր միտքը տանջում էր իրեն:- Այո:Անժպիտ շուրթեր, դողոցք, աչքեր, այդքան սրտառուչ մելամաղձություն:- Բայց ես չեմ ուզում ծիծաղել:Տարօրինակ էր: Ամբողջ աշխարհը, իրադարձությունները, դրանց առաջացման ուղիները:- Ծիծաղի՛ր:Աճող էլեկտրական լարվածությունը,ուսուցչուհու համառությունը, մարմնի ու ձեռքերի ջղային շարժումները, նրանից եկող սառնությունը և տղայի ատելի վիճակը:- Ախր ինչու՞:Ինչու: Ամեն ինչ կապանքների մեջ, ամեն ինչ անհրապույր ու տգեղ, բռնադատված մտածողություն, մի տեղ էլ՝ թակարդն ընկած, ո՛չ զգացում, ո՛չ իմաստ:- Որպես պատիժ: Դու ծիծաղեցիր դասարանում: Այժմ որպես պատիժ պետք է ծիծաղես, մեկ ժամ, մեն-մենակ, ինքդ քեզ: Շտապիր, արդեն անտեղի կորցրել ես չորս րոպե:Զզվելի էր և բոլորովին էլ զվարճալի չէր, որ քեզ պահեին դասերից հետո և խնդրեին, որ ծիծաղես: Այդ գաղափարի մեջ չկար ոչ մի իմաստ: Ինչի՞ վրա ծիծաղեր: Մարդ չէր կարող հենց այնպես ծիծաղել: Դրա նման մի բան պիտի լիներ, զվարճալի կամ փքուն, ծիծաղաշարժ բան: Այդպես տարօրինակ էր, ուսուցչուհու քայլվածքը, տղային նայելու նրա ձևը, մանրախնդրությունը՝ ամեն ինչ վախեցնող էր: Ի՞նչ էր ուզում իրենից: Եվ դպրոցի հոտը, հատակի մեջ ներծծված մածուկը, կավճի փոշին, այդ մտքի հոտը, երեխաների գնալը՝ միայնություն, տխրություն:- Ներեցեք, որ ծիծաղեցի:Ծաղկի պես կքված, ամոթահար էր: Նա զղջում էր, ոչ թե պարզապես կեղծում: Նա ցավում էր ոչ թե իր՝ այլ ուսուցչուհու համար: Ջահել աղջիկ էր, ուրիշին փոխարինող, ժամանակավոր ուսուցչուհի: Եվ նրա մեջ կար այդ տխրությունը, այնպե՜ս հեռավոր, այնպե՜ս դժվար հասկանալի: Այդ տխրությունը գալիս էր աղջկա հետ ամեն առավոտ: Եվ տղան ծիծաղել էր դրա վրա: Ծիծաղաշարժ էր այն, ինչ աղջիկն ասում էր, ինչպես էր աչքերը հառած ամեն մեկին նայում և ինչպես էր շարժվում: Տղան ամենևին էլ ծիծաղելու տրամադրություն չէր ունեցել, բայց հանկարծ ծիծաղել էր, և ուսուցչուհին նայել էր նրան, իսկ տղան՝ նրա դեմքին: Եվ մի պահ՝ այդ տարտամ հարաբերումը: Դրանից հետո՝ զայրույթը, ատելությունը ուսուցչուհու աչքերում – «Դու կմնաս դասերից հետո»:Նա չէր ցանկացել ծիծաղել, դա պարզապես պատահել էր և նա զղջում էր, նա ամաչում էր, ուսուցչուհին պետք է հասկանար, չէ՞ որ ինքը նրան ասում էր, ա՜յ քեզ բան:- Ժամանակ ես վատնում, ծիծաղելը սկսիր:Նա մեջքով էր կանգնած և ջնջում էր գրատախտակի վրա գրված բառերը՝ Աֆրիկա, Կահիրե, բուրգեր, սֆինքս, Նեղոս և 1865, 1914 թվերը:Լարված էր, թեև նա մեջքով էր կանգնած: Դասարանում լռություն էր՝ շեշտված ու չափազանցված նրա դատարկությամբ, որ ստույգ էր դարձնում տղայի միտքը, աղջկա միտքը, նրանց վիշտը՝ կողք-կողքի, իրար բախվելիս: Ինչու՞: Տղան ուզում էր բարեկամ լինել: Այդ առավոտ, երբ ուսուցչուհին մտել էր դասարան, տղան ցանկացել էր հետը բարեկամանալ: Նա անմիջապես զգաց ուսուցչուհու տարօրինակությունը, արտասովորությունը, ուրեմն՝ ինչու՞ էր ծիծաղել: Ինչու՞ էր ամեն ինչ կեղծորեն պատահել, ինչու՞ ինքը պիտի լիներ ուսուցչուհուն վիրավորողը, երբ սկզբից ևեթ ցանկացել էր բարեկամ լինել:- Չեմ ուզում ծիծաղել:Հակառակություն և միևնույն ժամանակ լաց, ամոթալի լաց կար նրա ձայնի մեջ: Ի՞նչ իրավունքով են ստիպում իրեն աղճատելու իր ներսում անարատ մի բան: Դաժան լինելու միտք չի ունեցել, ինչու՞ ուսուցչուհին չպետք է ի վիճակի լինի հասկանալու իրեն: Տղան սկսեց ատելություն զգալ նրա ապուշության, նրա կամքի համառության հանդեպ:«Ես չեմ ծիծաղի», – մտածում էր նա: – «Թող կանչի Միստր Քեյզվիլին և ինձ մտրակել տա, մեկ է՝ չեմ ծիծաղի: Սխալմունք էր: Մտքումս կար լաց լինել, գուցե ուրիշ մի բան: Ծիծաղելու միտք չունեի: Ես կդիմանամ ծեծին, մե՜ծ բան, դա ցավոտ է, բայց ո՛չ սրա պես: Ես զգացել եմ, որ մտրակել են հետույքիս: Ես գիտեմ տարբերությունը»:Լավ, թող իրեն ծեծեն, ի՜նչ հոգ դրանից: Մտրակը կծում է, և ինքը կարող է մի քանի օր սուր ցավ զգալ այդ մասին մտածելով: Թեկուզ այդպես թող շարունակեն և ստիպեն ծռել մեջքը, միևնույն է, չի՛ ծիծաղելու:Տղան տեսավ, թե ինչպես ուսուցչուհին նստեց իր աթոռին ու աչքերը հառեց իր վրա և որ բղավելուց նա հիվանդ և ապշած տեսք ուներ: Եվ դարձյալ տղայի կոկորդով դեպի բերանը բարձրացավ կարեկցանքը՝ սիրտ խառնող կարեկցանքը նրա հանդեպ: Եվ ինչու՞ էր ինքն այսքան անհանգստություն պատճառում մի խեղճ, փոխարինող ուսուցչուհու, որ իրեն իրոք դուր էր գալիս: Ոչ թե ծեր և տգեղ ուսուցչուհի. այլ սիրունիկ, փոքրիկ մի աղջիկ, որ հենց սկզբից վախեցած էր:- Խնդրեմ, ծիծաղի՛ր:Եվ ինչպիսի՜ հեզություն. ոչ թե իրեն կարգադրելով, այլ հիմա՝ խնդրելով, խնդրելով ծիծաղել, երբ ինքը չի ուզում ծիծաղել: Ի՞նչ պետք է մարդ աներ ազնվորեն, ի՞նչ պետք է աներ, որ արդար լիներ, իր սեփական կամքով, ոչ պատահաբար՝ սխալ արարքների պես: Իսկ ի՞նչ էր մտածում ուսուցչուհին: Ի՞նչ հաճույք կարող էր ստանալ՝ լսելով իրեն ծիծաղելիս:Ի՜նչ ապուշ աշխարհ է, մարդկային տարօրինակ զգացումներ, գաղտնապահություն, ամեն մեկը պարփակված ինքն իր մեջ, ուզելով մի բան և միշտ ստանալով ուրիշը, ցանկանալով տալ մի բան և միշտ տալով այլ բան:Լավ: Կծիծաղի: Հիմա կծիծաղի, ոչ թե իր, այլ նրա համար, նույնիսկ եթե դա իրեն զզվեցնում է, կծիծաղի: Ուզում էր իմանալ ճշմարտությունը, ինչպիսի՞ն էր այդ ճշմարտությունը: Ուսուցչուհին նրան չէր ստիպում, այլ խնդրում էր, աղերսում էր ծիծաղել: Տղան չգիտեր, թե ինչու՞ է դա այդպես, բայց ուզում էր իմանալ: Նա մտածեց՝ «Գուցե կարողանա՞մ մտածել մի ծիծաղելի պատմության մասին»: Եվ փորձել սկսեց վերհիշելու այն բոլոր ծիծաղաշարժ պատմությունները, որ երբևէ լսել էր: Բայց շատ տարօրինակ էր, չէր կարողանում վերհիշել մի հատիկ անգամ: Իսկ այն զվարճալի բաները՝ թե ինչպես էր Էննի Գրենը քայլում, դեհ, դա երբեք էլ զվարճալի չէր: Իսկ Հենրի Մայուն, որ ծիծաղեցնում էր «Հայավաթի» տողերը սխալ արտասանելով: Ոչ մեկն էլ ծիծաղելի չէր: Սովորաբար դա իրեն ստիպում էր ծիծաղել այնքան ժամանակ, մինչև որ դեմքը կարմրում էր և շունչը կտրվում: Իսկ այժմ սառած և աննպատակ բան էր թվում: Դեհ, դա ծիծաղելի չէր, ինքը չէր կարողանում ծիծաղել դրա վրա, այ քեզ բան:Լավ, ինքը հենց այնպես կծիծաղի, այնպիսի ազդեցիկ ծիծաղով, ինչպես դերասանը՝ հա՛, հա՛, հա՛: Աստված իմ, ինչ դժվար է: Իրեն համար աշխարհի ամենահեշտ բանը, իսկ հիմա չի կարողանում մի փոքր քրքջալ:Մի կերպ նա սկսեց ծիծաղել՝ զգալով իրեն ամոթահար, զզվելի: Տղան վախենում էր նայել ուսուցչուհու աչքերի մեջ, ուստի նայեց ժամացույցից վեր և փորձեց շարունակել ծիծաղը: Ապշելու էր, խնդրել մի տղայի մեկ ժամ ծիծաղել ոչ մի բանի վրա, աղերսել ծիծաղել՝ առանց նրան որևէ առիթ տալու: Բայց նա կանի այդ, գուցե ոչ մեկ ժամ, բայց մի կերպ կփորձի: Ինքը պետք է մի բան անի: Ամենածիծաղելին իր ձայնն էր, իր ծիծաղի կեղծությունը, և քիչ անց դա իսկապես սկսեց դառնալ ծիծաղելի, զավեշտական մի բան, դա նրան երջանկացնում էր, որովհետև անկեղծորեն ծիծաղեցնում էր: Այժմ նա իրապես ծիծաղում էր՝ ամբողջ կրծքով, ամբողջ եռանդով, ծիծաղում էր իր ծիծաղի կեղծության վրա: Իսկ ամբողջ ամոթը գնալով հեռանում էր, որովհետև այդ ծիծաղը կեղծ չէր. դա իրական էր և դատարկ դասարանը լեցուն էր իր ծիծաղով: Եվ ամեն ինչ թվում էր լավ, ամեն ինչ լուսաշող էր և երկու րոպեն արդեն անցել էր, և նա սկսեց մտածել իսկապես ծիծաղաշարժ բաների մասին, ամենուրեք, ամբողջ քաղաքում՝ ինչպես էին մարդիկ քայլում փողոցներում, ջանալով պատվարժան տեսք ունենալ, բայց ինքը գիտեր, իրեն չէին կարող հիմարացնել, գիտեր, թե որքանով են նրանք պատվարժան և ինչպես էին մեծ բիզնեսով զբաղվում և այդ ամենը փքուն ու կեղծ էր և ստիպում էր իրեն ծիծաղել: Նա հիշեց Փրեսբիտերյան եկեղեցու քարոզչին, նրա կեղծ ձևով աղոթելը. «Օ, Աստված, քո կամքն է…», և ոչ ոք չէր հավատում աղոթողներին և այդ պատվարժան մարդկանց՝ խոշոր ավտոմեքենաներ, կադիլակներ, պեկարդներ ունեցող, արագորեն երկրի մի ծայրից մյուսը ընթացող, կարծես ինչ-որ տեղ ունեին գնալու և նվագախմբի հրապարակային համերգները, ամբողջ այդ կեղծ իրականությունը ստիպում էր նրան իսկապես ծիծաղել: Եվ մեծ տղաները, որ տարփալից հետամտում էին մեծ աղջիկներին, և քաղաքում վեր ու վար անող տրամվայները՝ իրենց ոչ ավելի քան երկու ուղևորով, զվարճալի էին: Եվ այդ մեծ մեքենաները, որ տանում էին մի ծեր կնոջ և մի բեղավոր մարդու: Եվ նա ծիծաղեց մինչև շնչասպառ եղավ, դեմքը կարմրեց և հանկարծակի չքացել էր ամոթխածությունը և ծիծաղում էր նայելով Միսս Ուիսիգին. և հանկարծ ցնցվեց՝ Աստված իմ, արցունքներ կային նրա աչքերում: Ի սեր Աստծո ինքը նրա վրա չէր ծիծաղել: Ծիծաղել էր բոլոր այն հիմարությունների, բոլոր հիմար բաների վրա, որ մարդիկ անում էին օրեցօր, ամբողջ այդ կեղծության վրա: Զզվելի էր, ինքը միշտ ուզում էր ճիշտ բան անել, և միշտ հակառակն էր ստացվում: Ցանկանում էր իմանալ՝ ինչու՞, ի՞նչ էր պատահել նրան, ի՞նչ էր թաքնված նրա հոգու խորքում: Տղան ծիծաղել էր աղջկա համար, և ոչ իրեն հաճույք պատճառելու: Եվ ահա նա՝ դողդողալիս, աչքերը թաց, որոնցից արցունքներ էին հոսում, դեմքը տագնապահար: Իսկ տղան տակավին ծիծաղում էր՝ սրտում եղած զայրույթից, վշտից ու հուսախաբությունից: Նա ծիծաղում էր աշխարհի բոլոր սրտաշարժ բաների վրա, որոնց համար լալիս են բարի մարդիկ. փողոցի թափառական շները, հոգնած ձիերը՝ խարազանվելիս ու գետնին տապալվելիս, երկչոտ մարդիկ՝ մտերմաբար խորտակված փարթամ ու դաժան մարդկանց կողմից, ճարպոտ ու փքուն ներքնապես, և փոքրիկ թռչունները՝ մայթերին անշունչ ընկած, և ամենուրեք մարդկանց իրար չհասկանալը, մշտնջենական հակամարտությունը, դաժանությունը, մի բան, որ մարդուն դարձնում է չարսիրտ, մի նսեմ առաջադիմություն: Եվ զայրույթը փոխեց նրա ծիծաղը, և աչքերից սկսեցին արցունքներ հոսել: Երկուսով, մեն-մենակ դատարկ դասարանում, միասին իրենց միայնությամբ, եղբայր ու քույր, երկուսն էլ ծարավի էին կյանքի պարզության և առաքինության, երկուսն էլ ուզում էին բաժանել իրենց ճշմարտությունը մեկը մյուսի հետ, և դեռ ինչ-որ ձևով երկուսն էլ օտար էին, իրարից հեռացած ու միայնակ: Տղան լսեց ինչպես ուսուցչուհին խեղդեց հեծկլտոցը և այն ժամանակ ամեն ինչ շուռ եկավ: Տղան լալիս էր, բացարձակ ու անկեղծ լացով, երեխայի պես կարծես իսկապես ինչ-որ բան էր պատահել: Նա թաքցրեց իր դեմքը ձեռքերի մեջ, կրծքավանդակը վեր ու վար էր լինում ու նա մտածում էր, որ չի ուզում ապրել, եթե ամեն ինչ այդպես է, ինչպես կա, նա ուզում էր մեռնել: Տղան չգիտեր, որքան ժամանակ է լաց եղել և հանկարծ զգաց, որ այլևս ոչ լալիս է, ոչ ծիծաղում և սենյակում անչափ լուռ է: Ինչ ամոթալի բան: Վախենում է գլուխը բարձրացնել ու նայել ուսուցչուհուն: Զզվելի իրավիճակ:- Բե՛ն:Ձայնը խաղաղ էր, հանգիստ, հանդիսավոր: Ինչպես կարող էր ինքը երբևէ նայել ուսուցչուհուն:- Բե՛ն:Նա բարձրացրեց գլուխը: Ուսուցչուհու աչքերը չոր էին, իսկ դեմքն ավելի պայծառ ու գեղեցիկ էր թվում, քան երբևէ:- Խնդրեմ, սրբիր աչքերդ, թաշկինակ ունե՞ս:- Այո:Նա սրբեց թաց աչքերը, մաքրեց քիթը: Ի՜նչ սիրտ խառնելու բան է աշխարհը: Ի՜նչ անգույն է ամեն ինչ:- Քանի՞ տարեկան ես, Բե՛ն:- Տասը:- Ի՞նչ ես պատրաստվում անել: Ես նկատի ունեմ…- Չգիտեմ:- Ո՞վ է հայրդ:- Դերձակ է:- Այստեղ քեզ դու՞ր է գալիս:- Երևի, այո:- Եղբայներ, քույրեր ունե՞ս:- Երեք եղբայր, երկու քույր:- Երբևէ մտածե՞լ ես մեկնելու մասին, ուրիշ քաղաքներ:Հաճելի էր, երբ իր հետ խոսում էին ինչպես մեծի՝ հետաքրքրվելով իր գաղտնիքներով:- Այո:- Ու՞ր:- Չգիտեմ, երևի Նյու-Յորք, կամ գուցե մեր հին երկիրը:- Հին երկի՞րը:- Միլան՝ հայրիկիս ծննդավայրը:- Օհ:Նա ուզում էր հարցնել ուսուցչուհու մասին՝ որտեղ է եղել, ուր է գնում, նա ցանկանում էր մեծացած լինել, բայց վախենում էր: Ուսուցչուհին գնաց հանդերձարան, բերեց իր վերարկուն, գլխարկը, պայուսակը: Սկսեց վերարկուն հագնել:- Վաղն այստեղ չեմ լինելու: Միսս Շորբն արդեն լավ է, ես մեկնում եմ:Տղան տխրություն զգաց: Տղան ոչինչ չէր կարողանում մտածել, որ խոսեր: Աղջիկը կապեց վերարկուի գոտին, դրեց գլխարկը՝ ժպտալով: Ա՜յ քեզ բան, սա ի՞նչ աշխարհ է: Սկզբում ստիպեց ծիծաղել, հետո լացացրեց, հիմա էլ՝ սա: Եվ դա զգացնել տվեց իրեն թե որքան միայնակ է աղջիկը: Ու՞ր էր նա գնում, երբևէ նորից կտեսներ նրան:- Բեն, հիմա կարող ես գնալ:Այդ ժամանակ նա նայում էր վեր՝ ուսուցչուհուն և չէր ուզում գնալ: Ուզում էր նստել ու նայել նրան: Տղան վեր կացավ դանդաղորեն ու գնաց հանդերձարան՝ գլխարկի ետևից: Նա քայլեց դեպի դուռը, վատ զգալով իր միայնությունից և շուռ եկավ՝ վերջին անգամ նայելու նրան:- Մնաք բարով, Միսս Ուիսիգ:- Մնաս բարով, Բեն:Հետո տղան արագորեն վազում էր դպրոցը բոլորած հողամասով, իսկ մանկամարդ, փոխարինող ուսուցչուհին կանգնած բակում՝ աչքի պոչով հետևում էր նրան: Բենը չգիտեր՝ ինչ մտածեր, բայց գիտեր, որ շատ տխուր է և վախենում էր ետ նայել ու տեսնել, թե նայու՞մ է նա իրեն: Տղան մտածեց. “եթե շտապեմ, գուցե հասնեմ Դեն Սիդին և Դիկ Կորկորանին ու մյուս տղաներին և ժամանակին հասնեմ քաղաքից մեկնող ապրանքատար գնացքին: Լավ է, ոչ ոք ոչինչ չի իմանա: Ոչ ոք երբեք չի իմանա, թե ինչ է պատահել, ինչպես է ինքը ծիծաղել ու լաց եղել:Նա վազեց ամբողջ ճանապարհը մինչև Հարավային Խաղաղականի երկաթուղին: Բոլոր տղաները գնացել էին, գնացքն էլ էր մեկնել: Նա նստեց էվկալիպտի ծառի տակ՝ ամբողջ աշխարհը թվում էր տակնուվրա եղած:Ապա կրկին սկսեց լալ:
Տես նաև

Վիլյամ Սարոյան՝ Ծիծաղ։ Վերլուծություն

Կարդալիդ պատկերացրեցի, թե ինչ վատ դրության մեջ է եղել թե՛ տղան, թե՛ ուսուցչուհին։ Առաջին հայացքից թվում է՝ պատիժը ո՞ րն է, դե ծիծաղիր, բայց դա պատիժ էր, որ անհնարին էր կատարել։ Անհնարին է ծիծաղել հենց այնպես, ուղղակի։ Ուսուցչուհու համար էլ էր դժվար, նա իրեն զգացել էր արհամարհված։ Տղան ծիծաղեց այն բաների վրա, որը ծիծաղելի չէր, իսկ հետո սկսեց անընդմեջ բարձր ձայնով լաց լինել։ Ուսուցչուհին սթափվեց, տխրեցին երկուսն էլ և բաժանվեցին։ Ինձ թվում է տղան էլ, ուսուցչուհին էլ հասկացան, թե որտե՞ ղ են սխալվել։ Միգուցե՞ պետք չէր բարձր ծիծաղել նոր ուսուցչուհու մտնելու պահին, իսկ ուսուցչուհին պետք է դասարան մտնելուց առաջ դրսում թողնի իր հոգսերը և դասարան մտնի ժպիտով։ Պետք չէ երեխաներին պատժել և հիասթափեցնել։

Խառնվածքի տիպերը

Խառնվածքը  շատ թե քիչ կայուն տիպոլոգիական հատկանիշների ամբողջություն է, որը բնութագրում է անհատի հոգեկան գործընթացների և վարքի դինամիկ առանձնահատկությունները, դրանց ուժը, առաջացման, ընթացքի և դադարի արագությունը, ինչպես նաև ազդում են կենսագործունեության հուզական և էներգետիկ տոնուսի վրա։

Խառնվածքը հիմնականում պայմանավորված է մարդու բնածին, ժառանգական հատկություններով և համեմատաբար կայուն է, սակայն կարող է մարդու օնտոգենեզի ընթացքում կրել որոշակի փոփոխություններ՝ դաստիարակության և շրջակա միջավայրի ազդեցության շնորհիվ, գոյություն ունեն նաև խառնվածքի տարիքային փոփոխություններ։ Սակայն այդ փոփոխությունները կատարվում են շատ դանդաղ, միայն սահմանափակ սահմաններում և չեն վերաբերում նյարդային գործունեության ընդհանուր տիպին, այդ իսկ պատճառով դրանք հաճախ անտեսվում են, և խառնվածքի ձևավորման հարցում առաջնահերթությունը տրվում է ժառանգական գործոնին։ Խառնվածքը պայմանավորում է մարդու գործունեության ձևական առանձնահատկությունները և ուղղակիորեն չի ազդում դրա իմաստային պարունակության վրա։ Ինչպես նշում է Ստրելյաուն այն ցույց է տալիս, թե «ինչպես» է ընթանում այս կամ այն գործընթացը, և այդ ձևական հատկանիշները, որոնք պայմանավորված են խառնվածքով, չեն փոփոխվում և նույնական են ցանկացած տիպի գործունեության համար


Խառնվածքի կապը ընդունակությունների, բնավորության և հետաքրքրությունների հետ՝

Խառնվածքի հիմնական առանձնահատկությունը պայմանավորվածությունն է նյարդային համակարգի հատկություներով։ Վ. Մեռլինը իր ուսումնասիրություններով ապացուցեց, որ խառնվածքի հատկությունների պայմանավորվածությունը նյարդային համակարգի առանձնահատկություններից անմիջական է և միանշանակ, սակայն խառնվածքի հատկությունները առանձին վերցրած կախված են ոչ միայն նյարդային համակարգի մի որևէ հատկանիշից, այլ ողջ նյարդային գործունեության տիպից։

Մեռլինը խառնվածքին էր վերագրում հուզա-կամային ոլորտի առանձնահատկությունները, որոնք ազդում են հոգեկան գործունեության ողջ դինամիկայի վրա։ Սակայն ոչ բոլոր առանձնահատկություններն էր նա վերագրում խառնվածքին և նշում էր, որ ոչ միայն այդ առանձնահատկություններն են պայմանավորում խառնվածքը։ Դրանց թվին են պատկանում նաև ընդհանուր ընդունակությունները, և առհասարակ, խառնվածքի բոլոր հատկությունները իրենցից միաժամանակ ներկայացնում են նաև ընդունակություններ, քանի որ նրանցից է կախված որոշ չափով նաև գործունեության արդյունավետությունը։

Հոգեկան գործունեության դինամիկան պայամանավորում է ոչ միայն խառնվածքը, այլև դրդապատճառները, անձի վերաբերմունքը և բնավորության գծերը։ Սակայն դրանք, ի տարբերություն խառնվածքի, ապահովում են հոգեկան գործունեության դինամիկայի առանձնահատկությունները միայն որոշ իրավիճակներում, իսկ խառնվածքը՝ ամենատարբեր իրավիճակներում, որոնք ոչ մի բովանդակային կապ չունեն միմյանց հետ։

Իսկ բնավորության, դրդապատճառների ամենաէական տարբերությունը խառնվածքից այն է, որ դրանք կարող են և կարճատև լինել, հաճախ փոփոխվել։

Ներկայացնե՛լ ինչպիսի շարժառիթներ կարող էր ունենալ Մեսրոպ Մաշտոցը հայոց գրերի ստեղծումն իրականություն դարձնելու հարցում։ Ներկայացնե՛լ ինչպիսի շարժառիթներ կարող էր ունենալ Սահակ Պարթեւը հայոց գրերի ստեղծումն իրականություն դարձնելու հարցում։ Ներկայացնե՛լ ինչպիսի շարժառիթներ կարող էր ունենալ Վռանշապուհ արքան հայոց գրերի ստեղծումն իրականություն դարձնելու հարցում։

Հայաստանում ծանր իրավիճակ էր։Հայերը բաժանվել էին Բյուզանդիայի և Պարսկաստանի միջև։Բյուզանդական մասում վերացվել էր հայկական պետականությունը,իսկ Պարսկաստանում թեև գահակալում էին Արշակունիները,սակայն գտնվում էին օտար լծի տակ։Հոգեւոր վիճակը նույնպես շատ ծանր էր։Հայերը չունեին սեփական գիր և գրում էին արամերենով,հունարեն ով և պարսկերեն ով։Այս վիճակը ազդում էր հայ ժողովրդի հետագայի վրա։ԵՒ այդ ծանր ժամանակներում Մեսրոպ Մաշտոցը՝ ով Գողթան գավառում քարոզում էր քրիստոնեություն, տեսնելով հայ ժողովրդի հոգեւոր աղքատությունը, որոշեց, որ քրիստոնեությունը միայն քարոզելով չի արմատավորվի ժողովրդի մեջ։Նա հասկացավ, որ ժողովրդին պետք է սեփական գիրը։ Մեսրոպ Մաշտոցը իր այս մտադրությանն մասին պատմում է կաթողիկոս Սահակ Պարթևին,որն էլ իր հերթին այս ամենի մասին պատմում է թագավորին։Վռամշապուհի Սահակ Պարթեւ և Մեսրոպ Մաշտոցին հայտնում է այն մասին,որ Դանիել անունով մի տղայի մոտ տեսել է գրեր,որոնք կարող են օգտագործվել։Սակայն այդ գրերը շատ պարզունակ են լինում և նրանք հասկանում են , որ դա չի համապատասխանում հայոց լեզվի հնչյունային համակարգին։Գրեր ստեղծելու համար Մաշտոցը ուղարկվում է Ամիդ, ապա ՝ Եդեսիա։ Այնտեղ խորհրդակցում է շատ գիտնականների հետ։Խորհրդակցություններից հետ 405 թվականին Եդեսիայում Մաշտոցը ստեղծում է հայոց այբուբենը։ 406 իմ Մաշտոցը վերադառնում է և նրան մեծ շուքով դիմավորում են։ Բացվում են առաջին հայկական դպրոցները։ Նրանցից մեկն էլ բացվում է Արցախում ՝ Ամարասի հայտնի վանքում ։

1.Ներկայացնել Դվին մայրաքաղաքը

Միջնադարյան Հայաստանի մայրաքաղաք Դվինի ավերակները գտնվում են Արարատի մարզի Արտաշատ քաղաքի հարևանու­թյամբ: Քաղաքն ընդգրկել է մոտ 400 հա տարածք: Ամենածաղկուն շրջանում բնակ­չությունը կազմել է 100.000-150.000:

Հնավայրի կենտրոնական հատվածում բարձրանում է մի բլուր՝ Դուին, Դվին, Դաբիլ (արաբերեն) անվանումով, որի գագաթին հիմնարկվել է քաղաքի միջնաբերդը, հզոր պարիսպներով, 40-ից ավելի կիսաբոլոր աշտարակներով: Միջնաբերդը բոլոր կողմերից գոտևորել են քաղաքային ընդարձակ թաղամա­սերը: Քաղաքային թաղա­մասերը ևս պարսպված են եղել հզոր պարիսպներով, որոնց մասին տեղեկացնում է արաբ պատմիչ և աշխարհագիր Մուկադասին:

470-ական թվականներից սկսած քաղաքը համարվում էր և հայոց հոգևոր կենտ­րոնը՝ (կաթողիկոսությունը Վաղարշապատից Դվին տե­ղափոխ­վեց Գյուտ կաթողի­կոսի օրոք) ուր շուրջ 400 տարի նստել են Հայոց հայրա­պետները:

Աստիճանաբար Դվինը վերածվեց հասարակական-տնտեսական, առևտրական, մշակութային խոշոր կենտրոնի` իր ուրույն տեղն ապահովելով Մեր­ձավոր արևելյան քաղաքների շարքում: Այն իրավամբ եղել է դասական քաղաք իր բոլոր ատրիբուտներով, ժամանակի խոշոր քաղաքին բնորոշ ներքին կուռ կառուց­վածքով գործող հասարակական որոշակի ինստիտուտներով ու օրենքներով, տնտե­սական-վարչական բաժանումներով, կառուցողական սկզբունքներով, առևտրական ամենալայն կապերով, դրամական շրջանառությամբ, շուկայական ընդգրկուն հարա­բերություններով, կրթական-մանկավարժական հաստատություններով, ուր սովորել են ժամանակի շատ փայլուն մտածողներ՝ Հովհան Մայրագոմեցի, Վրթանես Քերթող, Ստեփանոս Սյունեցի, երաժիշտ Գրիգոր Գռզիկ և ուրիշներ:

Դվինի կաթողիկե Ս.Գրիգոր եկեղեցի – (IV դ. II կես-V դ. Սկզբներ): 610-ական թվականներին հիմնովին վերակառուցվելով` փոխարկվել է խաչաձև հատակագծով կառույցի: 894 թ. երկրաշարժից ավերվել է և այլևս չի վերականգնվել:

Միանավ բազիլիկ եկեղեցի – (հավանաբար V դ. Վերջեր): Հաս­տահեղյուս պատերով, թաղակապ ծածկով և ծածկը պահող երեք թաղակիր կա­

կա­մարներով շինություն է: Գտնվում է Ս. Գրիգոր եկեղեցու հյուսիսային կողմում: Ավեր­ակվել է երկրաշարժերից:

Արշակունյաց գահանիստ դահլիճ – Տեղադրված է միջնաբերդի բարձրադիր արևելյան հատվածում: Հիմ­նադրվել է Խոսրով Բ Արշակունի թագավորի կողմից IV դ. 30-ական թվականներին: Հետագայում պալատի մի հարկաբաժինը վերածվել է արքունի դիվանի, որի մասին վկայում է Սեբեոս պատմիչը (VII դ.):

դվին մայրաքաղաք

Դվինի տարածքում մարդիկ բնակվում էին հնագույն ժամանակներից: Այն հանդիսանում է Հայկական լեռնաշխարհի հնագույն բնակավայրերից մեկը: Դվին մայրաքաղաքը կառուցվել է այդ հին բնակավայրի տեղում Խոսրով Կոտակ թագավորի օրոք (330-338) 335 թվականին: Այն դարձավ Արշակունյաց Հայաստանի նոր մայրաքաղաքը: Կարճ ժամանակահատվածում Դվին մայրաքաղաքի բնակչությունը հասավ 100 հազարի: Քաղաքը ուներ երկու շերտ պաշտպանական պարիսպներ, խրամ, աշտարակներ: Քաղաքը գտնվում էր բլրի վրա, որի գագաթին գտնվում էր միջնաբերդը` հարակից շինություններով: Կարճ ժամանակահատվածում Դվինը վերածվում տարածաշրջանի խոշոր առեւտրական կենտրոնի, որտեղ խաչասերվում էին բազմաթիվ առեւտրական ճանապարհներ: Արշակունյաց Հայաստանի անկումից հետո Դվինը շարունակում է մնալ Հայաստանի խոշորագույն քաղաքներից մեկը: Քաղաքը հանդիսանում էր Սասանյան եւ Բյուզանդական կառավարիչների նստավայր: 7-րդ դարում Ռուբեն իշխանը այն դարձեց իր իշխանության նստավայր:

Արշակունի արքաներ ՝Խոսրով 3րդ Կոտակ,Տիրան,Արշակ Բ

Խոսրով 3-րդ Կոտակ
Տրդատ III-ին հաջորդեց Խոսրով III Կոտակը: Նա թագակալեց 330-338 թթ.- ներին: Նրա մականունը Կոտակ էր, իր կարճահասակության պատճառով: Խոսրով III-ն շարունակեց հզորացնել Հայաստանը ամրապնդելով քաղաքավարությունը: Խոսրով III-ն հայտնի է նաև իր շինարարական գործունեությամբ: Խոսրով III-ն Դվին կոչվող բլրի վրա կառուցել է Դվին անունով նոր քաղաք: Խոսրով III-ն Դվինի շուրջ տնկել է երկու արհեստական անտառներ: Անտառները կոչվեցին Խոսրովակերտ: Անտառները ձգվում էին մինչև Երասխի ափերը: Խոսրով III-ն մահացել է 338 թ-ին և իրեն թաղել են Արշակունի արքաների արքունական դամբարանում: Խոսրովին III-ին հաջորդում է իր որդի Տիրանը: Լինելով թագավոր 338-350 թվականը: Տիրանը դաշնակցում է Հռոմի հետ, Հայաստանի անկախությունը պահելու համար: Սակայն այդ պահյքարում Տիրանին չի հաջողվում հասնել հաջողության: Եվ երբ Հռոմը զբաղած է լինում թշնամիների դեմ պատերազմներով, Շապուհի II-րդը օգտվում է առիթից, ձերբակալում Տիրանին և կուրացնում: Տիրանի կուրացումից հետո, գահ է բարձրանում Տիրանի որդին՝ Արշակ II-ն

ՏԻՐԱՆ

Խոսրով Կոտակին հաջորդեց նրա որդի Տիրանը (339-350): Նրա օրոք պատերազմ բռնկվեց Հռոմի և Պարսկաստանի միջև:

Տիրանն ամեն կերպ աշխատեց խուսանավել երկու պետությունների միջև՝ բարեկամություն պահպանելով կայսրության և նորմալ հարաբերություններ՝ Սասանյան արքունիքի հետ: Տիրանը շարունակեց հոր սկսած թագավորական իշխանությունն ուժեղացնելու քաղաքականությունը: Նրա հրամանով գրեթե ամբողջությամբ բնաջինջ արվեցին Ռշտունիները, Արծրունիները և այլ նախարարական ընտանիքներ: Առաջին երկու Ընտանիքներից փրկված մեկական տղաները հետագայում Մամիկոնյանների օգնությամբ վերստացան իրենց տիրույթները: Ըմբոստ նախարարների դեմ Տիրան թագավորի սկսած պայքարում կարևոր դեր ունեցավ հայր-մարդպետը: Նա ձգտում էր, պատժելով անհնազանդ նախարարներին, ուժեղացնել թագավորական իշխանությունը:Քրիստոնեական եկեղեցու ուժեղացումը և ավատատիրական հաստատության վերածվելը խիստ անհանգստացրեց Տիրանին: Թագավորին և նրա շրջապատին դուր չէին գալիս եկեղեցու թե’ հզորանալը և թե’ արքունիքին հակադրվելու փորձերը: Հավասարակշռություն ստեղծելու նպատակով թագավորը չխոչընդոտեց հեթանոսության աշխուժացումը՝ առաջ բերելով կաթողիկոս Հուսիկի բուռն դժգոհությունը: Բանն այնտեղ հասավ, որ եկեղեցին Տիրանին համարեց ուրացող, իսկ Հուսիկը նրան արգելեց եկեղեցի մտնել: Թագավորը, որ բնավ էլ հեթանոս չէր դարձել և նպատակ ուներ հեթանոսության աշխուժացման միջոցով եկեղեցու դիրքերը թուլացնել, այդ ըմբոստությունից կատաղած կարգադրեց Հուսիկին բրածեծ անել: Շատ չանցած Հուսիկը մահացավ: Կաթողիկոսության պաշտոնը խլվեց Լուսավորչի տոհմից, և նոր ձեռնադրված կաթողիկոսներն անմռունչ ենթարկվում էին արքային: Տիրանի կյանքի վերջին տարիներին կրկին պատերազմ բռնկվեց Հռոմի և Պարսկաստանի միջև: Հակառակ իր կամքին, Հայոց թագավորն ստիպված եղավ դաշնակցել Հռոմի հետ: Վերջինս այդ կռիվներում պարտվեց, իսկ պարսկական զորքերը, դրանից օգտվելով, ներխուժեցին Հայաստան: Տիրանը գերի ընկավ և Շապուհ Բ-ի հրամանով կուրացվեց: Սակայն Շապուհ Բ-ն՝ պատերազմում անհաջողություն կրելով, ստիպված եղավ գերությունից ազատել Տիրանին: Գահ բարձրացավ Տիրանի որդի Արշակ Բ-ն:

Արշակ 2-րդ

Արշակ Բ-ն (350-368) գահ բարձրացավ Շապուհ Բ-ի։

Արշակ 2-րդ

Արշակ Բ-ն (350-368) գահ բարձրացավ Շապուհ Բ-ի համաձայնությամբ: Ուստի նա, քանի դեռ չէր ամրապնդել իր իշխանությունը, աշխատում էր չգրգռել Սասանյան արքունիքին:

Սակայն շուտով Արշակ Բ-ն կարողացավ իր դիրքերն ամրապնդել՝ արքունիք վերադարձնելով Մամիկոնյաններին և կարգավորելով հարաբերությունները մյուսների հետ: Հռոմեական կայսրությունն աշխատում էր Մեծ Հայքում վերականգնել իր խարխլված դիրքերը, սակայն ուժեղացած Արշակ Բ-ն ձգտում էր հավասարակշռված քաղաքականություն վարել իր երկու հզոր հարևանների նկատմամբ: Դա առաջ էր բերում Հռոմեական արքունիքի դժգոհությունը: Կամենալով եկեղեցին ծառայեցնել իր ներքին քաղաքականությանը՝ Արշակ Բ-ն կաթողիկոսական աթոռ բարձրացրեց Հուսիկի թոռ Ներսես Մեծին: Վերջինս մինչ այդ զինվորական էր և արքունիքում զբաղեցնում էր սենեկապետի պաշտոնը: Արշակի գահակալության առաջին շրջանում Ներսեսը թագավորի մերձավոր գործակիցն էր ու խորհրդատուն: 353թ. կաթողիկոս ձեռնադրված Ներսեսն Աշտիշատ գյուղում հրավիրում է հայկական եկեղեցական առաջին ժողովը: Այն ընդունեց եկեղեցական մի շարք կանոններ և կենցաղային խնդիրները կարգավորելու զանազան օրենքներ: Հատկապես խիստ կանոններ ընդունվեցին հեթանոսական սովորույթների դեմ: Արգելվեցին մերձավոր ազգականների ամուսնությունը, թաղումների ժամանակ անպարկեշտ լացն ու կոծը, հասցվող մարմնական վնասները, բազմակնությունը և հեթանոսական այլ հոռի սովորույթներ: Ժողովը Ներսեսի առաջարկով որոշում ընդունեց հիվանդանոցներ, աղքատանոցներ և օտարների համար հյուրանոցներ բացելու մասին: Եկեղեցու սպասավորներ պատրաստելու համար վճռվեց ասորերեն և հունարեն ուսուցմամբ դպրոցներ բացել: Հռոմի հետ հարաբերությունները կարգավորելու համար Ներսեսի գլխավորությամբ պատվիրակություն ուղարկվեց Կոստանդնուպոլիս, սակայն կաթողիկոսը ձերբակալվեց: Կայսրը Հայոց թագավորի դիրքերը թուլացնելու համար Հայաստան ուղարկեց Արշակի՝ պատանդության մեջ գտնվող եղբորորդիներ Գնելին և Տիրիթին՝ նպատակ ունենալով Արշակի հակահռոմեական քաղաքականության դեպքում նրանցից որևէ մեկին Հայոց գահ բարձրացնել: Հասկանալով այդ՝ Արշակն սկզբում սպանում է Գնելին, իսկ այնուհետև՝ Տիրիթին: Ազատվելով իր վտանգավոր մրցակիցներից՝ թագավորն ամուսնանում է Գնելի այրի Փառանձեմի հետ՝ փորձելով սիրաշահել նրա հորը՝ հզոր նախարար Անդովկ Սյունուն: Շատ չանցած ծնվում է թագաժառանգ Պապը:

Վահանանց և Վարդանանց պատերազմը

Ինչպիսի՞ իրավիճակ էր Արևելյան Հայաստանում 5-րդ դարի առաջին կեսին։
428 թվականին անկում է ապրում հայ Արշակունիների թագավորությունը, որը Հայաստանի պարսկամետ կուսակցության հաղթանակներից էր։ Պարսկամետ կուսակցությունը վարում էր Հայաստանի՝ Պարսկաստանին ձուլման քաղաքականություն։ Պարսկական արքունիքն այդ քաղաքականությանը նպաստող քայլեր էր իրականացնում։ Պարսից արքունիքն աջակցում էր մի նոր աղանդավորական շարժման՝ մանիքեականության, որը քրիստոնեական և զրադաշտականության կրոնների միախառնումն էր։ Այդ քայլով պարսից արքունիքը փորձում էր խարխլել քրիստոնեության հիմքերը Հայաստանում և մտցնել պարսկական կրոնին համահունչ տարրեր, քանի որ մանիքեականությունը, ինչպես զրադաշտականությունը, պաշտում էր կրակը։ Այս աղանդին ավելի շատ հարում էր հայոց պարսկասեր կուսակցությունը։ Հայ առաքելական եկեղեցին ստիպված էր 444 թվականին Շահապիվանում եկեղեցական ժողով հրավիրել և պատիժներ սահմանել մանիքեականության աղանդին հարելու համար։ 

Նկարագրե՛լ Վարդանանց պատերազմի ընթացքը։

50 թ. Տեղի է ունենում ճակտամարտը: Հայերը անցնելով Կուր գետի ձախ ափը ազատում են բուն աղվանքը: Ապստամբ Հայերի դեմ Հազկերտը զորք է ուղարկում: Վարդան զորավարի 66-հազարանոց հայոց զորքը 451 թ. Մայիսի 26 Ավարայրի դաշտում տղմուտ գետի ափին կռվի է բռնվում Պարսկական զորքի հետ Երկու կողմերն մեծ զոհեր են տալիս զոհվում է նաև Վարդան Մամիկոնյանըիր նախարարների հետ:

Որո՞նք են Վարդանանց պատերազմի պատճառները և հետեւանքները:

Հասկերտը պահանջում է հայերին հրաժարվել քրիստոնեությունից: Սակայն հայերը հրաժարվում են և Հասկերտը տեղեկանալով մերժման մասին, սպառնալիքներ է ուղղարկում: Այդ ժամանակ Վարդան Մամիկոնյանը խորհրդակցություն է հրավիրում: Բոլորը տեղեկանում են, որ նախարարների ուրացումը կեղծ է եղել և այդ խորհրդակցությանը նախարարները ու հոգևորականները երդվում են հավատարիմ լինել հայրենիքի և քրիստոնեական սուրբ գործին: Աղվանից լուր է ստացվում, որ պարսից բանակը ներխուժել է և բռնություններ է գործում: Վարդան Մամիկոնյանը զորք է հավաքում 451թ.Մայիսի 26-ին: Լուսաբացին սկսվում է Ավարայրի ճակատամարտը: Ավարայրի դաշտում Վարդանը զոհվում է և նրա հետ զոհվում են 1036զինվոր\:

Վարդանանց պատերազմը կրոնակա՞ն պատերազմ է։ Հիմնավորիր ինչու՞։.
կարծում եմ այո, որովհետև հիմնականում պայքարը գնում էր հայերի կրոնափոխ անելու մեջ, և ցանկանում էին Քրիստոնեությունից բացի նաև մցնել մանիքեականությունը։

Որո՞նք են Վահանանց պատերազմի պատճառները և հետևանքները:

481 թ.-ին Շիրակում կայանում է հավաք, որտեղ հայ նախարարները որոշում են ապստամբել: Նրանց վճիռն էր` «Լավ ենք համարում մի անգամ մեռնել, քան թե ամեն օր եկեղեցու և քրիստոնեության արհամարհանքը և քակտումը տեսնել »: Խուսափելով հայ ապստամբների հետապնդումից՝ պարսից մարզպանը փախչում է Ատրպատական: Սկսվում է Վահանանց պատերազմը:

Քրիստոնեությունը և հեթանոսությունը Հայաստանում

Հեթանոսությունը կրոնափիլիսոփայական ուղղվածություն է:Հեթանոս տերմինով հիմնականում կոչում էին նրանց, ովքեր բազմաստվածության կրողներ էին։

Հեթանոսությունը տարածված է եղել Հայքում  մինչև Քրիստոնեության ընդունումը 301 թվականին։Տևել է ավելի քան 6 դար Ք․ա 3- Ք․հ 3րդ դար։ Առաջին կազմակերպված նախա-հեթանոսական ​​կրոնը գոյություն է ունեցել Վանի Թագավորությունում։ Չնայած այն փաստին, որ դիցարանը բազմաստվածային էր և երկրպագվում էին տարբեր աստվածներ, կենտրոնական աստված Խալդին պաշտամունքի կենտրոնական աստվածությունն էր, ով իշխանություն ուներ ամբողջ տիեզերքի և յուրաքանչյուր էակի վրա համապատասխանաբար։ Խալդիականության այս գաղափարը հետագայում փոխանվեց Հեթանոսություն։ Մ.թ.ա. առաջին դարում ձևավորվեց Հեթանոսության ամբողջական աստվածաբանական և փիլիսոփայական բնույթը, և դիցարանն ստացավ իր վերջնական տեսքը։

Քրիստոնեության ընդունումը հայ ժողովրդի կողմից

 287 թվականին Տրդատ 3 թագավորը ժամանում է Հայաստան, իր հոր գահը հետ վերցնելու նպատակով: Երիզ տեղանքում նա հեթանոս Անահիտ աստվածուհու տաճարում զոհաբերություն է անում: Նրա շրջապատից Գրիգորը, որն արդեն քրիստոնեություն էր ընդունել, հրաժարվում է զոհ մատուցել հեթանոս աստվածուհուն:րդատը միաժամանակ տեղեկացվում է, որ Գրիգորը, իր հորը, Խոսրով թագավորին սպանողի որդին է: Գրիգորին բանտարկում են Արտաշատի զնդանում։

Հայաստանում քրիստոնեության ընդունման հետ կապված է սբ. Հռիփսիմեի և նրա կույսերի մահը:Տրդատ թագավորը, գերված կույս Հռիփսիմեի գեղեցկությամբ, ցանկանում է նրան կնության առնել, բայց հանդիպելով դիմադրության նրա կողմից և մերժվելով, հրամայում է տաժանակիր մահվան դատապարտել Հռիփսիմեին և նրա ընկերուհիներին: Սակայն նրանցից մեկին,Նունեին, հաջողվում է փախչել Վրաստան և քրիստոնեություն քարոզել այնտեղ:Հռիփսիմեականների մահապատիժը մեծ ազդեցություն է թողնում թագավորի վրա և նա ծանր հիվանդանում է: Տրդատի քույրը բազմիցս տեսնում է երազում, որ իր եղբորը բուժում է Գրիգորը, որը գտնվում էր մահապարտների բանտազնդանում: Թագավորին բժշկելու համար նա ազատ է արձակվում և հողին է հանձնում Հռիփսիմեականների սուրբ մասունքները: 66 օրյա քրիստոնեության քարոզից հետո նա լրիվ բուժում է Տրդատին: Ապաքինվելուց հետո թագավորը կնքվում է Գրիգոր Լուսավորչի կողմից և հայտարարում է քրիստոնեությունը Հայաստանի պետական կրոն: