Փոխադրություն

Սարի ծաղիկը բացվել էր կանաչ խոտերի, լեռների մաքրամաքուր օդում, և շատ գեղեցիկ էր այդ ծաղիկը հենց այդ միջավայրում։ Նա շատ քնքուշ թարթում էր աչքերը և հեզությամբ պաշտպանվում զեփյուռից։

Մեկն ասաց.

_Ի՜նչ սիրուն են քո գույները, և որքա՜ն նուրբ…

Սարի ծաղիկը լսեց, բայց համեստորեն լռեց. ձայն չհանեց։

Մեկ ուրիշն ավելացրեց։

_Այդպես է, բայց ափսոս, որ հետ չունի։

Սարի ծաղիկը չհամբերեց և հպարտորեն պատասխանեց.

_Ես իմ տեղում եմ. բարձր և կանաչ սարերում և փառքդ նույնիսկ վարդի հետ էլ չեմ փոխի։

Մարդիկ ասելու ոչինչ չունեին և ծաղիկը պոկեցին արմատով և տարան՝ իրենց պարտեզում տնկելու։

Պարտեզում ծաղիկը իրեն չգտավ և օրերից մի օր թոշնեց և մահացավ ատլաս վարդերի և թրաշուշանների կողքին, թե՛ վարդի բույրից, թե՛ ատլաս Թրաշուշանների ներկայությունից։

Կլինի ծաղիկ, կենդանի, թե մարդ, ամեն մեկն իր տեղում պետք է լինի, որպեսզի գտնի իրեն և ամեն մեկն իր տեղում և միջավայրում է արքա կամ թագուհի։

Անձնանունների բառարան

Նաիրա լավագույն անունի իմաստները. Լուրջ, Անկայուն, Ստեղծագործական, Ուշադիր, Ժամանակակից։

Տիգրան – հին պարս. Tigran անունն է: Տարածվել է ի պատիվ աշխարհակալ Տիգրան Բ արքայի: Նշանակու է որպես <<վագր>> կամ <<նետաձիգ>>:

Ֆրունզ (Ֆրունզիկ) – նշանակում է <տերև>:

Արամ-նշանակում է <<վսեմություն>>, <<բարձրություն>>

Հայոց լեզու

հրապարակի վրա:
Վաղը կարող է մեր երկրում էլ հնչել պատերազմի փողը, անթիվ զոհերի առջև, աներևակայելի աղետների հանդեպ պիտի կանգնենք մենք, մի՞ թե հայ մտավորականությունը չպիտի գտնի իր մեջ բավականաչափ վեհանձնություն, որպեսզի միահամուռ, համերաշխ գործունեությամբ աշխատի մեր դժբախտ ժողովրդի փրկության համար։
Ես այցելեցի այստեղ հիվանդանոցներում պատերազմից վերադարձած վիրավոր հայ զինվորներին:
Նրանց մեջ երկմտություն ու կասկած չկա: Այդ հեռավոր հայ գյուղերից ու քաղաքներից եկած հասարակ հայ մարդիկ շատ պարզ ու խորը գիտակցում են իրենց վսեմ պարտականությունը:
Բավական է տեսնել նրանց, որպեսզի հավատաս, որ մեր ժողովուրդը անպատիվ չի դուրս գա այս արյունոտ արհավիրքների միջից:
Բավական է տեսնել այդ պարզ մարդկանց լուրջ, խոհուն դեմքերը, մի քիչ խոսել նրանց հետ` խորապես զգալու, հավատալու համար, որ կենդանի է մեր ժողովրդի հոգին, պայծառ է նրա հավատը:
Եվ մի՞ թե մենք՝ հայ մտավորականներս, անարժան կերպով մեր անձնական ու կուսակցական հաշիվների համար պիտի զոհաբերենք մեր ժողովրդի պատիվը, կյանքը, ամբողջ ապագան:
Անթիվ են հայ մտավորականության մեղքերը հայ ժողովրդի առաջ, անհամար են նրա սխալները, սակայն չմոռանանք, որ այսօրվա սխալը անուղղելի կլինի, այսօրվա մեղքը մահացու:
Եվ այդ գիտակցելով, ելնենք այս պատմական րոպեին, կազմակերպված ուժերով կանգնենք որպես մի մարդ, մի կամք, մի հոգի:
Չմոռանանք, որ ճակատագրական է րոպեն, որ մեր գործը սուրբ է:

Նախագիծ 4

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Մի Բրենդի պատմություն․․․ Նուտելլա «Nutella»

Iammedia01.08.2020

Ո՞վ է հորինել երեխաների եւ մեծահասակների սիրած քաղցրավենիքը, որը հայտնի է, որպես շոկոլադի եւ ընկույզ համեղ մածուկ եւ կոչվում է “Նուտելլա“: Այդ գյուտարարի անունը Պիետրո Ֆերերո է: Նրա ազգանունը իզուր չէ, որ ծանոթ թվաց, նա մարդը հիմնադրել է սննդամթերքի արտադրության խոշորագույն ընկերություններից մեկը, հիմնականում հրուշակեղենի ուղղվածություն ունեցող Ֆերերոն։ Այս ընկերությունը հայտնի է այնպիսի ապրանքատեսակներով, ինչպիսիք են՝ “Ռաֆֆաելլո”, “Մոն Շերի” և “Ֆերերո Ռոշեն” կոնֆետները, “Տիկ-Տակ” անանուխի Դրաժեն, “Կինդեր-Սյուրպրիզ” խաղալիքով Շոկոլադե ձուն, ինչպես նաև “Կինդեր” արտադրանքի ողջ տեսականին (Կինդեր շոկոլադ, Կինդեր Հեփի Հիպպո, Կինդեր Բուենո, Կինդեր անարխիա այժմ Թագավորությունում, Կինդեր քանթրի, Կինդեր մաքսի Քինգ և այլն)։

Ինքնին՝ Նուտելլայի ընկույզով անուշահոտ շոկոլադե կրեմը, հետաքրքիր պատմություն ունի: Ինչպես հաճախ է լինում բազմաթիվ վիթխարի գյուտերի դեպքում, քաղցր մածուկ ստեղծելու գաղափարը առաջացել է պատահականության շնորհիվ։

1946 թվականին Պիետրո Ֆերերոն, որը ծագումով Իտալիայի Կյունեո նահանգից էր, ծնողներից ժառանգություն ստացավ Իտալիայի հյուսիսային Ալբա քաղաքում գտնվող փոքրիկ հացաբուլկեղենի խանութը։ Սննդամթերքի հետ փորձեր կատարելու անհագ երեւակայության եւ սիրո շնորհիվ Պիետրոն իր խանութը վերածեց հրուշակեղենի խանութի փոքրիկ արհեստանոցի: Դրանում նա անցկացնում էր իր ողջ ազատ ժամանակը՝ տարբեր բաղադրիչներ վրա փորձեր կատարելով, որպեսզի իր հաճախորդներին առաջարկեր թարմ և տարբերվող հրուշակեղենի արտադրանք. Այդ հարցում նրան օգնում էին կինը՝ Պիեռան եւ եղբայրը՝ Ջովաննին։

Երկրորդ աշխարհամարտից հետո կակաոյի ներկրումը դեպի Իտալիա՝ սահմանափակ էր, եւ որպեսզի Պիետրո Ֆերերոն չկրճատեր շոկոլադի հիմքով հրուշակեղենի արտադրությունը, սկսեց օգտագործել այն, ինչով հարուստ էր իր հողը: Նույն 1946թ-ին նա հորինեց փափուկ շոկոլադե սալիկը՝ իսկական դելիկատես, որը պատրաստված էր տապակած մանրացված անտառային ընկույզներից եւ կակաոյի յուղից: Նոր դելիկատեսը ստացավ “Ջանդույա” (“Gianduja”, “Giandujot”) անվանումը։ Այն կոչվեց կառնավալային կերպարներից մեկի անունով, ով մասնակցեց շոկոլադե սալիկի առաջին գովազդին։

Առաջին “Ջանդույայի սալիկները” թողարկվեցին փոքր բրիկետների տեսքով, որոնք փաթաթված էին գեղեցիկ պիտակով բարակ փայլաթիթեղի մեջ, որի վրա կարմրավուն պիեմոնտացի գյուղացի կինը գրկում էր իր երկու ուրախ երեխաների: Դա իսկապես ինքնատիպ էր և միևնույն ժամանակ էկոնոմ հյուրասիրություն՝ քանի որ շոկոլադե սալիկները կարող էին իրենց թույլ տալ անգամ Ալբա գավառական քաղաքի ոչ հարուստ բնակիչները։ Բացի այդ նոր հայտնագործությունը շատ համեղ էր, սննդարար ու հագեցնող։ Որպես կանոն, իտալացի մայրերը բարակ շերտով կտրում էին ջանդույան եւ իրենց երեխաների համար քաղցր սենդվիչներ պատրաստում, որոնք էլ գաղտնի կերպով դեն էին նետում հացը և շոկոլադը ուտում մաքուր ձեւով:

Նախագիծ 3

Խառնվածքը (լատ. temperamentum – չափսերի համապատասխան հարաբերություն) շատ թե քիչ կայուն տիպոլոգիական հատկանիշների ամբողջություն է, որը բնութագրում է անհատի հոգեկան գործընթացների և վարքի դինամիկ առանձնահատկությունները, դրանց ուժը, առաջացման, ընթացքի և դադարի արագությունը, ինչպես նաև ազդում են կենսագործունեության հուզական և էներգետիկ տոնուսի վրա։Խառնվածքի չորս տիպերը, դրանց տոկոսային հարաբերակցությունը

Խառնվածքը հիմնականում պայմանավորված է մարդու բնածին, ժառանգական հատկություններով և համեմատաբար կայուն է, սակայն կարող է մարդու օնտոգենեզի ընթացքում կրել որոշակի փոփոխություններ՝ դաստիարակության և շրջակա միջավայրի ազդեցության շնորհիվ, գոյություն ունեն նաև խառնվածքի տարիքային փոփոխություններ։ Սակայն այդ փոփոխությունները կատարվում են շատ դանդաղ, միայն սահմանափակ սահմաններում և չեն վերաբերում նյարդային գործունեության ընդհանուր տիպին, այդ իսկ պատճառով դրանք հաճախ անտեսվում են, և խառնվածքի ձևավորման հարցում առաջնահերթությունը տրվում է ժառանգական գործոնին։ Խառնվածքը պայմանավորում է մարդու գործունեության ձևական առանձնահատկությունները և ուղղակիորեն չի ազդում դրա իմաստային պարունակության վրա։ Ինչպես նշում է Ստրելյաուն այն ցույց է տալիս, թե «ինչպես» է ընթանում այս կամ այն գործընթացը, և այդ ձևական հատկանիշները, որոնք պայմանավորված են խառնվածքով, չեն փոփոխվում և նույնական են ցանկացած տիպի գործունեության համար[1]։

Նախագիծ 2

Այդ ըմպելիքը սկզբում մեծ հաջողություն չուներ. միջին հաշվարկով օրական գնում էր 9 մարդ։ Առաջին տարում վաճառվել է ընդամենը 50 դոլարի Կոկա-կոլա։

Հետաքրքիր է, որ Կոկա-կոլայի արտադրության վրա ծախսվել էր 70 դոլար, իսկ գովազդի վրա՝ 7996 դոլար, այսինքն առաջին տարին եղել էր վնասով։ Սակայն հետզհետե վաճառքից ստացված եկամուտն ավելացավ։

1888 թվականին Փոմբերտոնը խմիչքի արտադրության իրավունքը վաճառեց։ Իսկ 1892 թվականին բիզնեսմեն Ասա Գրիգգս Քենդլերը հիմնադրեց «The Coca-Cola Company» կազմակերպությունը, որը սկսեց զբաղվել Կոկա-կոլայի արտադրությամբ։

Սակայն 1890 թվականի ավարտին մարդկության կարծիքը կոկաինի մասին փոխվեց, իսկ 1903 թվականին «New York Tribune» թերթում հայտնվեց հոդված, որում ասվում էր թե հենց Կոկա-Կոլան է պատճառը, որ այն խմած սևամորթերը հարձակվում են սպիտակների վրա։ Դրանից հետո Կոկա-Կոլայում սկսեցին ավելացնել ոչ թե կոկաինի թարմ տերևներ, այլ «մզվածք», որից հանված էր ողջ կոկաինը։ Այդ ժամանակից ի վեր Կոկա-Կոլայի հեղինակությունը աճում էր երկրաչափական պրոգրեսիայով։

1886 թվականին ատլանտացի (Ջորջիա նահանգ) բժիշկ և դեղագործ Ջոն Փոմբերտոնը հարավ-ամերիկյան կոկա բույսի տերևների մզվածքից և տոնուսային հատկություններ ունեցող աֆրիկյան կոլա ընկույզից պատրաստեց խառնուրդ, որն ուներ դուրեկան համ։ Նա կարծում էր, որ այդ օշարակը կարող էր օգնել հոգնածությունից, ստրեսից և ատամնացավից տառապող մարդկանց։

Սկզբում օշարակը Ատլանտա քաղաքի «Ջեկոբա» խոշոր դեղատանը վաճառվում էր մեկ բաժինը հինգ ցենտով։

Սակայն Կոկա-Կոլա ըմպելիքն առաջացել է անփութության արդյունքում։ Օշարակը խառնելիս վաճառողը, պատահաբար շփոթելով ծորակները, սովորական ջրի փոխարեն լցրել է գազայինը։ Ստացված խառնուրդն էլ հենց դարձել է Կոկա-Կոլա։ Այս խմիչքի անվանումը հնարել է Փոմբերտոնի հաշվապահը։

Նախագիծ

Լուսանկարչությունլուսանկարչական լուսազգայուն նյութերի կամ ֆոտոմատրիցայի օգնությամբ, օպտիկական ճառագայթման գրանցման ճանապարհով, պատկերի ստեղծման և պահպանման տեխնոլոգիա։ Պրոֆեսիոնալ կինեմատոգրաֆիայում այս տերմինը նշանակում է ֆիլմի պատկերավորության լուծում՝ ստեղծված կինոօպերատորի կողմից։ Լուսանկարներ են անվանվում նաև լուսանկարչական պատկերների վերջնական դրոշմը՝ պատրաստված քիմիական եղանակով, լուսանկարչական թղթի կամ սովորական թղթի վրա՝ թվային տպիչի միջոցով։

Լուսանկարչության տեխնոլոգիայի հիման վրա ստեղծվել է օպերատորական արվեստը, որը կերպարվեստի տեսակներց մեկն է։ Առաջին կայուն լուսանկարչական պատկերը ստեղծվել է 1822 թվականին՝ ֆրանսիացի Ժոզեֆ Նյեպսի կողմից, բայց այն չի պահպանվել[1][2]։ Ըստ Միջազգային IX գիտական կոնգրեսի որոշման, տեխնոլոգիայի հայտնագործման տարեթիվ է համարվում 1839 թվականի հունվարի 7-ը, երբ Ֆրանսուա Արագոն Ֆրանսիական գիտությունների ակադեմիայի նիստի ժամանակ կազմեց հաշվետվություն դագերոտիպիայի վերաբերյալ[3][4][5][6]։

Լուսանկարահանում իրականացնող մարդը կոչվում է լուսանկարիչ։ Հիմնականում նա իրականացնում է նաև պատկերի ստեղծման մնացած փուլերը, սակայն երբեմն աշխատանքի տեխնիկական մասն իրականացնում է լուսանկարչական խմբագրի կողմից։

լուսանկարչության պատմություն։

Լուսանկարչության հայտնագործումը հնարավոր դարձավ շնորհիվ մի քանի բացահայտումների միավորման։ Հին Չինաստանի փիլիսոփա Մո Ցզին դեռևս մ.թ.ա. 5-րդ դարում նկարագրել է օբսկուրի խցիկի ազդեցությունը[8]։ Ավելի ուշ, 4-րդ և 5-րդ դարերում, հույն մաթեմատիկոսներԱրիստոտելն ու Էվկլիդեսը, միմյանցից անկախ, նկարագրել են նմանօրինակ սարքավորում։ Նկարիչները սկսել են օգտագործել այդ հարմարանքը դեռևս միջնադարում՝ հեռանկարային նկարներ ստեղծելիս, իսկ Վերածննդի ժամանակաշրջանի նկարիչների մոտ օբկուրի խցիկը լայնորեն հայտնի էր «մութ սենյակ» անվամբ։ 1694 թվականին Վիլհելմ Հոմբերգը նկարագրեց լուսաքիմիական ռեակցիաներ, երբ նյութը, լույսի ազդեցությամբ, փոխում է գույնը։ Նա նաև ուշադրություն դարձրեց արծաթի նիտրատի լուսազգայունության վրա՝ բացահայտված երեք հարյուրամյակ առաջ[9]։ Առաջին մարդը, որն ապացուցեց, որ լույսն, այլ ոչ թե ջերմությունն են արծաթագույն աղը դարձնում մուգ, գերմանացի ֆիզիկոս Յուհան Շուլզն էր։ 1725 թվականին, փորձելով պատրաստել լուսատու նյութ, նա պատահաբար կավիճը խառնեց ազոտական թթվի հետ, որը պարունակում էր քիչ քանակությամբ լուծված արծաթ։ Շուլզն ուշադրություն դրաձրեց նարն, որ երբ արևային լույսն ընկնում էր սպիտակ խառնուրդի վրա, այն մուգ երանգ էր ստանում, այն ժամանակ, երբ խառնուրդը՝ պաշտպանված արևի ճառագայթներից, ընդհանրապես չէր փոխվում։ Այդ փորձը առաջ քաշեց դիտարկումների, քիմիայում բացահայտումների և հայտնագործությունների մի շարք, որոնք հանգեցրեցին լուսանկարչության հայտնագործմանը։

Առաջադրանք

Величайший хирург 

Притча в изложении Ошо 

Яслышал об одном докторе, который стал величайшим хирургом своей страны. Его сделали президентом Национального общества хирургов, и в этот день было устроено великое празднество в его честь. Но он был печален. Друг спросил его: 

— Почему ты выглядишь таким печальным? Ты должен быть очень счастлив — ты стал величайшим хирургом, и теперь никто с тобой не сравнится. Самая большая честь для хирурга — это стать президентом Национального общества. Почему же ты так печален? 

Хирург ответил: 

— Я никогда не хотел стать хирургом. Я преуспел в том, чего никогда не хотел, а теперь от этого не убежишь. Если бы я потерпел неудачу, тогда был бы шанс, но теперь я прикован к этому. 

Его друг сказал: 

— Ты, должно быть, шутишь. О чём ты говоришь? Твоя семья счастлива, твоя жена счастлива, твои дети счастливы, каждый счастлив и каждый оказывает тебе величайшее уважение. 

Хирург сказал: 

— Но я не уважаю сам себя, а это — основное. Я хотел стать танцором, но мои родители не позволили мне этого, и я должен был им подчиниться. Я был слабовольным. И я несчастен оттого, что стал великим хирургом. Я несчастлив потому, что я самый паршивый танцор в мире. Я не могу танцевать — в этом-то и беда.

Մեծագույն վիրաբույժ

Օշոյի պատմած առակը

Լսեցի մի բժշկի մասին, ով դարձավ իր երկրի ամենամեծ վիրաբույժը։ Նրան դարձրին վիրաբույժների ազգային միության նախագահ, և այդ օրը նրա պատվին մեծ խնջույք կատարվեց։ Բայց նա տխուր էր։ Մի ընկեր նրան հարցրեց.

-Ինչու՞ ես այդքան տխուր։ Դու պետք է շատ երջանիկ լինես, դու դարձել եք ամենամեծ վիրաբույժը, և այժմ ոչ ոք չի կարող համեմատվել քեզ հետ: Վիրաբույժի համար ամենամեծ պատիվը Ազգային միության նախագահ դառնալն է: Ինչու ես այդքան տխուր:

Վիրաբույժը պատասխանեց.

«Ես երբեք չեմ ցանկացել վիրաբույժ լինել։ Ինձ հաջողվեց այն, ինչ երբեք չեմ ցանկացել, և հիմա դրանից չես կարող փախչել։ Եթե ​​ես ձախողվեի, ապա հնարավորություն կլիներ, բայց հիմա ես շղթայված եմ դրան:

Նրա ընկերն ասաց.

  • Երևի կատակ ես անում։ Ինչի մասին ես խոսում? Քո ընտանիքը երջանիկ է, քո կինը՝ երջանիկ, ձեր երեխաները՝ երջանիկ, բոլորը երջանիկ են և բոլորը քեզ մեծագույն հարգանք են ցուցաբերում։

Վիրաբույժն ասաց.

«Բայց ես ինձ չեմ հարգում, և դա է գլխավորը։ Ես ուզում էի պարող դառնալ, բայց ծնողներս չթողեցին, և ես ստիպված էի ենթարկվել նրանց։ թույլ էի։ Եվ ես դժգոհ եմ, որ մեծ վիրաբույժ եմ դարձել։ Ես դժգոհ եմ, որովհետև ես աշխարհի ամենախայտառակ պարողն եմ: Ես չեմ կարող պարել, դա է դժվարությունը։

Անրի Բրեսոն

Անրի Բրեսոն երկակի ազգանունը գրանցել է Անրիի հայրը 1901 թվականին, միացնելով Ուազա դեպարտամենտի գյուղացիական Կարտիե ազգանունը բամբակե թել արտադրող Բրեսոնների ազգանվան հետ։ Հարաբերությունները սկսեցին, երբ Բրեսոնների ընտանիքը վստահեց իր երեխաների խնամքը Կարտիեներին։ Հետագայում Կարտիեների երկու որդիները աշխատանքի անցան Բրեսոնի մոտ, իսկ ավելի ուշ ամուսնացան նրա աղջիկների հետ, դարձան գործի համասեփականատեր։ Բամբակե թելերի «Կարտիե Բրեսոն» ապրանքանիշը հայտնի էր 20-րդ դար սկզբին։ 1908 թվականի օգոստոսի 22-ին Մարթա և Անդրե Կարտիե Բրեսոնների ընտանիքում ծնվում է առաջնեկը, որին անվանում են Անրի։

Գեղարվեստական կրթությունԽմբագրել

Անրին գեղանկարչությունով հետաքրքրվել է երիտասարդ տարիներից։ 1913 թվականի դեկտեմբերին տղան ծանոթանում է քեռու՝ նկարիչ Լուիի հետ, որը նրան մտցնում է արվեստի աշխարհ։ Անրին նրա մոտ սկսեց սովորել գեղանկար և գրաֆիկա։ Քեռու մահից հետո տղան ուսումը շարունակեց Անդրե Լոտի արվեստանոցում։

Կետադրել

Լռելյայն անցնելով խավարչտին փողոցներով՝ այդ դեռատի կինը՝ Որմիզդուխտը, հապշտապ մտավ իր օդևանը և պառկեց մահճակալին. հոգնած էր և՛ հոգով, և՛ մարմնով։

Հասնելով առաջին զորագնդին, որի հրամանատարները զգաստ կանգնած էին՝ նա, առանց ձիու ընթացքը դանդաղեցնելու, ողջունեց զորքին և, զորավոր բազուկը բարձրացնելով, բացականչեց՝ ապրեն իմ քաջերը։

Հինավուրց ընկուզենու բնին կպած հնձանուն՝ թախտի վրա, նստել էր Երեմիան՝ ծանր խոհերով տարված։