1.Ապրանքի/ծառայության նկարագրությունը։

Լուսանկարչական ծառայություն (ծնունդ, կնունք, հարսանիք, Ֆոտոշութ), պրինտ, ռամկայով լուսանկարներ ցանկության դեպքում։

Հարսանիք 200 հոգի-60000դրամ(17:00_24:00)

Ծնունդ 50հոգի-30000դրամ(11:00-17:00)(17:00-23:00)

Կնունք եկեղեցում-15000դրամ-(17:00-23:00)-80000դրամ։

Ֆոտոշութ-10նկար-5000դրամ։

2.Ապրանքի/ծառայության մրցունակության գնահատում։

Մայքլ Փորթերի մրցակցային հինգ ուժերը

• մատակարարների իշխանություն

Տեսնելով շատ տպելու սարքեր և ֆոտոապարատներ ես գնելու եմ այս տպելու սարքը,որը նշել եմ ներքևում և Canon80D ֆոտոապարատը քանի որ այն մատչելի է և մտնում է պրոֆեսիոնալ ֆոտոապարատների ցանկի մեջ և իր հետ ունի 4օբյեկտիվ որոնք օգնում են ավելի ստացված ֆոտոների հարցում։

•գնորդի իշխանությունը

Գնորդը շահագրգռվում է մատչելիից քանի որ հենց իր վրա գումարը շատ չի լինում և լինում է լավ արդյունք

• փոխարինող ապրանքների հայտնվելու վտանգ։

Փոխարինող ապրանք է օրինակ հեռախոսով լուսանկարելը, բայց որքան էլ հեռախոսով նկարեն հաստատ չի ստացվի այն առդնունքը, որը կստացվի ֆոտոապարատով։ Լուսանկարիչները օգտագործում են հատուկ լույսեր, որոնք չեն կարող նույն կերպ օգտագործեն այն մարդիկ ովքեր չեն ուսումնասիրել լուսանկարչությունը։ Լուսանկարիչը ընտրում է ճիշտ ռակուրս ճիշտ տեղ և հետո, եթե կարիք կա մշակում է նկարը,որը չի կարող անել ամեն մարդ։ Լուսանկարիչը ցանկության դեպքում կարող է տպել այդ նկարը և հենց այդ ժամանակ տա, իսկ հեռախոսով նկարածը պետք է տպի հետը ուրիշ տեղ և դա ժամանակ է ծախսում։

• նոր մրցակիցների հայտնվելու վտանգ

Նոր մրցակիցները հնարավոր է լինեն ավելի նոր տեխնոլոգիաներով, որը ավելի շատ կգոհեցնի մարդկանց և շատ հնարավոր է, որ նորը լինի ավելի մատչելի դրա համար ես աշխատում եմ մատչելի, բայց ես իմ գումարի մեծ մասը կստանամ պրինտ անելով( հարսանիքներին ծնունդներին և այլ միջոցառումներին)։

• շուկայում գործող ընկերությունների միջև առկա թշնամական մրցակցություն

3.Գտնվելու վայրը 

Ինստագրամում ունեմ էջ որում ունեմ իմ լուսանկարներից և այդ նկարները տեսնելով և ծանոթանալով իմ աշխատանքներին ունենում եմ պատվերներ և Պատվերները կարող են լինել,թե՝ Հայաստանում, թե՝ Հայաստանից դուրս։

4.Ծրագրի աշխարհագրական ընդգրկումն ու հաճախորդները /շուկայի հատվածը։

Հաճախորդները լինում են միջին խավի և բարձր խավի մարդի, միջին քանի, որ ես աշխատում եմ մատչելի և իմ գումարի մեծ մասը գալիս է առիթներին լուսանկարներ տպելուց։ Առիթի տերը վճարում է քիչ գումար իսկ առիթի մասնակիցները իրենց ցանկացած նկարների տպելու համար, ստացվում է, որ բոլորի համար լինում է մատչելի։

տպելու սարքն արժե 417000դրամ։ Սև լուսանկարները տպում է 1

սարքի անունն է EPSON L1800

5.Պահանջարկի ընդհանուր մեծությունը։

Պահանջարկը մեր դարում շատ է, ինչքան էլ դուրս գան բարձր որակի լուսանկարներ անող հեռախոսներ սովորական մարդը չի կարող անել այնպիսի լուսանկարներ, որը կանի լուսանկարիչը որ ստեղծել է կրթություն և ունի այդ աշխատանքի փորձը և լուսանկարիչը մշակում է նկարները ստանում լավագույն արդյունքը և նոր փոխանցում հաճախորդին։

6.Շուկայում կազմակերպության մասնակցության բաժնեմասը։

7.Վաճառքի գինը։

Հարսանիք 200 հոգի-600000դրամ(17:00_24:00)

Ծնունդ 50հոգի-30000դրամ(11:00-17:00)(17:00-23:00)

Կնունք եկեղեցում-15000դրամ-(17:00-23:00)-80000դրամ։

Ֆոտոշութ-10նկար-15000դրամ։

ֆոտոշութ-10 լուսանկար և մեկ վիդեո (ռիլ) 1րոպե-25000դրամ

8.Վաճառքների ծավալների կանխատեսում

Սկզբնական շրջանում կաշխատեմ նաև հարազատ մարդկանց առիթները նկարել անվճար, որպեսզի այդ առիթում գտնվող մարդիկ ճանաչեն ինձ որպես լուսանկարիչ և ցանկության դեպքում ասեն, որ ես նկարեմ։

Ամռանը աշխատում եմ հանգստյան գոտում որպես լուսանկարիչ և բոլոր տաղավարների վրա կպցնում եմ իմ հեռախոսահամարը ինստագրամյան էջը, ցանկության դեպքում կանչում են, որ հանգստյան գոտում իրենց լուսանկարեմ հանգստյան գոտու ասած գնով և ցանկացած մարդու նկարելիս ես արդեն կունենամ (վիզիտկա) և դա կտամ նրանց։

Ապրիլյան նախագիծ

Ուսումնասիրելով համացանցը հայտնաբերել որեւէ գիտական գյուտ, որը թույլ է տվել ապահովել բնության պահպանությունը կամ մաքրել շրջակա միջավայրը։

Գյուտը անհրաժեշտ է ներկայացնել մի էջանոց հոդվածի տեսքով և հնարավորության դեպքում ներկայացնել տեսանյութ կամ լուսանկարներ։

Tesla նախկինում (Tesla motors)

ավտոարտադրող ընկերությունը զբաղվում է էլեկտրական ավտոմեքենաների (էլեկտրոմոբիլներ) արտադրությամբ։

Այս արտադրության մեքենաները աշխատում են մարտկոցներով և չեն աղտոտում մեր օդը մյուս մեքենաների նման,որոնք աշխատում են բենզինով կամ գազով։Եվ ոչ միայն օդի մաքրությանն է օգնում սա այլ նաեւ այն ավելի մատչելի տարբերակ է։

Նրանք, ովքեր ծուլանում կամ ալարում են սպասել 30 ր մինչ մեքենայի մարտկոցը կվերալիցքավորվի, կարող են օգտվել մարտկոցի արագ փոփոխության ծառայությունից, ընդամենը 15 րոպեի ընթացքում։

Ընկերությունը անվնակոչվել է ի հիշատակ էլեկտրական հոսանքի առաջին հետազոտողներից մեկի` Նիկոլա Տեսլայի։ Ոչ մի այլընտրանքային շարժիչ և այլընտրանքային վառելիք։ Ընկերության հաշվարկների համաձայն էլեկտրական մեքենաները թողարկվում են 50%-ից ավելի քիչ CO2–ով, նույնիսկ եթե էլեկտրականության մեծ մասը մշակվում է ածխային էլեկտոցաներում։

Աղբի տեսակավորման վերաբերյալ նախագիծ։

Նախագիծ՝ Իմ համայնքի աղբահանության ուսումնասիրությունը։

Նպատակը՝տեղյակ լինել իմ բնակավայրի աղբի հետ կապված աշխատանքների մասին։

Ընթացք՝

1.Քարտեզագրել իմ համայնքի աղբի տեսակավորման ամանների տեղերը։

2.Տեղեկանալ մեր շենքի համայնատիրությունը արդյո՞ք կատարում է աղբի տեսակավորման ուղղությամբ աշխատանքներ։

3.մտքեր առաջարկել սեփական բակի մաքրության համար(մարդու հոգեբանությունը փոխվի).

1.Մեր համայնքում չկան աղբի տեսակավորման տարրաներ։

Բայց մեզ մոտ տարածքը շատ մաքուր է և ոչ ոք ոչինչ չի գցում գետնին,դա նրանից է,որովհետև մոտ 2ամիսը մեկ անգամ ամեն շենք կազմակերպում է շաբաթօրյակ և մաքրում են շենքի տարածքը,իսկ եթե սկսենք թափել ապա մեր գործն է դժվարանալու։

2.Այդ ուղղությամբ աշխատանքներ չեն տարվում։Բայց այս նախագծից հետո ես կփորձեմ խոսել համայնքապետի հետ, որպեսզի այդ ուղղությամբ աշխատանքներ տարվեն։

3.Մեզ մոտ չկա մաքրության խնդիր,բայց կառաջարկեի խաղի նման տարբերակ որ բոլորին էլ հետաքրքիր լինի և բոլորն էլ աղբը գցեն աղբարկղի մեջ։Լինի միանման աղբի համար նախատեսված 2 աղբի տեղ և վերևում գրված լինի որևէ հարց։Հարցին պատասխանեն նշելով՝ կամ գցեն առաջինում կամ երկրորդում։

Ինչպե՞ս կողմնորոշվել տեղանքում։Ազիմուտ։

Ազիմուտ է կոչվում արեւ և հարավային ուղղության միջեւ կազմած անկյունը։Ազիմուտը նշանակում են A տառով։

A=(t-1)•15-180 որտեղ t-ն ժամանակն է տեղական ժամով։

A=(15-1)•15-180։եղավ 0աստիճան հարավի ու արդի մեջ տարածքը։Ցերեկվանն ա։

Գիշերը գտնում ենք մեծ արջի համաստեղությունը հետևի հատվածը վերցնում ենք ու 5անգամ երկար հաշվում ենք։Որտեղ որ հասնանք ուրեմն ըտեղ Բևեռային աստն ա,ու աստղը միշտ գտնվում ա հյուսիսում։

Միշտ ժամից նայելուց հաշվում ենք ցերեկվա ժամով՝ 11,12,13,14։

Էլեկտրական հոսանք։Հոսանքի ուժ։

Էլեկտրական հոսանքը դա լիցքավորված մասնիկների ուղղորդված շարժումն է։Էլեկտրական հոսանքը առաջանում է էլեկտրական դաշտի ազդեցության շնորհիվ։Հոսանքի ուժը ցույց է տալիս միավոր ժամանակում հաղորդալարեր անցած լիցքերի քանակը։՝ I=q/t q=լիցք,t=ժամանակ։

ՆախագիծՀՀ բուժիչ խոտաբույսերը։ Ազգաին խոհանոցում օգտագործվող խոտաբույսերը

Նպատակը՝ համացանցի միջոցով և ընտանիքի անդամների հետ զրուցելու ընթացքում ուսումնասիրել մեր հայրենիքի տարածքում աճող խոտաբույսերը և բուժիչ հատկություններ ունեցող այլ խոտաբույսերը

1.Համացանցից գտնել ՀՀ տարածքում աճող 10խոտաբույս։

2.Լուսանկարով տեղադրել այն բլոգի մեջ և նշել անվանումը,բուժիչ հատկությունները և խոհանոցում օգտագործվելու փաստը։

3.Զրուցել ընտանիքի անդամների հետ և պարզել,թե ի՞նչ խոտ է օգտագործվում մեր շրջանին բնորոշ խոհանոցում։

4.Գրել այդ ուտեստի բաղադրատոմսը և նշել այդ կանաչիի բարբառային անվանումը։

1.Ավելուկ՝

Հայկական տարանունները` թրթնջուկ, շեփ, թռթշիկ, վուլուկ, վիլուկ: Մատիտեղազգիների ընտանիքին պատկանող բազմամյա խոտաբույս է` 60-150 սմ բարձրությամբ, խիստ ճյուղավորված ցողունով և հզոր արմատային համակարգով:Այս բուժիչ բույսը դրական ազդեցություն է ունենում օրգանիզմի վրա, ուստի մեծ կիրառություն ունի ժողովրդական բժշկության մեջ: Ավելուկը պարունակում է C, B1, K վիտամիններ, կարոտին, եթերայուղեր, օրգանական թթուներ և հանքային նյութեր:Մեծ քանակության դեպքում ավելուկը գործում է որպես լուծողական, իսկ փոքր չափաբաժնով հակառակ ազդեցությունն է ունենում: Ցածր թթվայնությամբ գաստրիտի դեպքում այն խթանում է ստամոքսահյութի առաջացումը, լավացնում մարսողությունը: Ավելուկի հյութը փոքր չափաբաժիններով կարող է կիրառվել որպես լեղամուղ:Ժողովրդական բժշկության մեջ ավելուկի արմատներից և տերևներից պատրաստված թուրմը կիրառվում է որպես արյունը վերականգնող, հակաբորբոքային միջոց:

2.Ալոեն՝

Ալոէն դեռևս հնագույն ժամանակներից օգտագործում են բժշկության մեջ: ՀինԵգիպտոսում այս բույսն անվանում էին հզոր դեղաբույս:Բժշկության մեջ օգտագործվում է ալոէի արտադրած լատեքսըև գելը: Գելը դոնդողանման է, որը գտնվում է բույսի ներսում,բույսը կտրելիս այն իսկույն հոսում է:Շատ բժիշկներ ալոէն համարում են կարևոր բույս, որըբուժում է տարբեր մաշկային հիվանդություններ:Թվարկենք դեպքեր, որոնց ժամանակ ալոէն օգտագործվում է.Օգտագործում են այրվածքների բուժման համար, ընդ որում երկրորդ կարգի այրվածքներըալոէի օգնությամբ բուժվում են ընդամենը 16 օրվա ընթացքում: Ալոէն իջեցնում էհիպերլիպիդեմիայով հիվանդ մարդկանց խոլեստերինի քանակը մոտավորապես 15%-ով:Այս բույսը նաև օգտակար ազդեցություն ունիթարախաբշտիկների, խոցերի համար:Ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ իրանտիբիոտիկ հատկության շնորհիվ բուժում է մաշկիբշտիկները, ցաները և ունի մաշկը փափկացնողհատկություն: Նրանում պարունակող գելը փափկացնում էմազերը:Ալոէի նյութով հնարավոր է հեռացնել ձեռքի պիգմենտները, այն նաև մտնում է միշարք դեղերի բաղադրության մեջ:

3.Ողկուզակ՝

Դեղաբույս է, պարունակում է եթերային յուղեր, ասկորբինաթթու և այլն։ Թունավոր է, բույսին դիպչելիս առաջանում է այրվածք։ Բուժական նպատակով օգտագործում են ամբողջ բույսը՝ առանց ստորին փայտացած մասերի։ Արմատի եփուկն օգտագործում են որպես սպազմալիտիկ, ջերմիջեցնող, ճիչվամուղ միջոց, նաև լուծի, փքվածության, մալարիայի բուժման համար։ Սերմերի եփուկն օգտագործում են օծանելիքի արտադրության մեջ։

4.Եզան լեզու՝

բազմամյա խոտաբույս է, տարածված մոլախոտ է: Աճում է ամենուրեք: Թարմ տերևների հյութն ունի մանրէասպան, արյունահոսությունը դադարեցնող և խորխաբեր հատկություններ, օգտագործվում է հաստ աղիքի քրոնիկական բորբոքումների, խոցային հիվանդության, ստամոքսաբորբերի ժամանակ: Հայկական ժողովրդական բժշկության մեջ թարմ տերևները եռացող ջրում լվանալուց հետո կապում են վերքերին, և այն մաքրում է թարախը:

5.Մասրենի՝

Վայրի և մշակովի բույս է: Աճում է ամենուրեք՝ անտառների բացատներում, գետահովիտներում, լեռնալանջերին: Պտուղները հարուստ են վիտամիններով: Պտուղների եփուկն օգտագործվում է որպես վիտամինային և մարսողությունը լավացնող, իսկ պատրաստուկները՝ լյարդի, լեղապարկի և միզաքարային հիվանդությունների ժամանակ՝ որպես հակաբորբոքային, ինչպես նաև արյունաստեղծ համակարգը խթանող միջոց:

6.Չիչխան՝

Չիչխանը համարվում է բնական հակաբիոտիկ։Լավ է ազդում նյարդային համակարգի վրա,ունի ճառագայթահարումից ազատելու ունակություն։Պաշտպանում է ծերացումից և երիտասարդացնում է մաշկը։Մեծ տարածում ունի չիչխանի յուղը կամ ձեթը,որը օգնում է պայքարել ստամոքսային մի շարք հիվանդությունների դեմ։

Բնագիտական նախագիծ

Մասնակիցներ` Էլեն Ավետյան,Տիգրան Գասպարյան

Օրը` Հունվարի 20

Նախագծի նպատակ`ինչպես պատրաստել մոմ տան պայմաններում:

Պատրաստում ենք մոմ տնային պայմաններում։

Գիտեմ,որ շատերն են սիրում անուշաբույր և գեղեցիկ մոմեր,դրանք ավելի են գեղեցկացնում տունը և տալիս են լավ տրամադրություն։Այժմ կտեղեկանանք թե ինչպես են պատրաստում մոմ տանը։

Օգտագործվող պարագաններ

.Պարաֆին

.Ֆիտիլ

.Անուշաբույր յուղ

.Ֆորմա

Պատրաստման համար մեզ անհրաժեշտ է

1.Մեզ անհրաժեշտ է հալացնել պարաֆինը կրակի վրա։

2.Ընտրում ենք ցանկացած անուշաբույր յուղ և ավելացնում մեր հալացրած պարաֆինին։

3.Ընտրում ենք մեր մոմի ֆորման։Օրինակ այսպես `

Պարաֆինին խառնած անուշաբույր յուղով լուծույթը լցնում ենք ֆորմայի մեջ,ինչպես նաև ֆորմայի մեջտեղի հատվածում տեղադրում ենք ֆիտիլը։Սպասում ենք որպեսզի լուծույթը սառի,դառնա պինդ զանգված և կարող ենք ֆորմայից հանել։

Էկոլոգիապես մաքուր,բնական կոսմետիկ միջոցներ

ՀանՁնարարություն՝ զրուցել ընտանիքի անդամների հետ՝ բացահայտել,թե ի՞նչ բնական դիմակներ են տանը օգտագործում։

Հիմակ 1 սև կետերի համար՝ 1ճաշի գդալ թթվասեր,1 թեյի գդալ սոդա, 1 թեյի գդալ աղ և լցնել փոքրիկ ամանի մեջ,խառնել մինջև աղը և սոդան ձուլվեն և անջատել։

Դիմակ կնճիռների համար։

1հատ խնձոր քերել,1 հատ ձվի դեղնուց հարել իրար հետ և հարելուց հետո նախորոք պատրաստած սրբիչի վրա դնել գլուխը,խառնուրդը դնել դեմքի վրա և պահել 40րոպե և հետո լվացվել։

Տանը բացահայտել որևէ դիմակի բաղադրատոմս և փորձել այն պատրաստել։հասկանալ, թե ի՞նչ նպատակով է այն օգտագործվում

Էկոհամակարգը

էկո համակարգ,ինչ է էկո համակարգը,ինչ դեր է այն խաղում երկրագունդ մոլորակի վրա

Երևան քաղաքի աղբահանության խնդիրը իմ աչքերով

Էկոհամակարգը կամ էկոլոգիական համակարգը`կենսաբանական համակարգ, որը կազմված է կենդանի օրգանիզմների համայնքից` բիոցենոզից, նրանց բնակության միջավայրից՝ կենսատոպից, կապի համակարգից՝ որը էներգիայի և նյութի փոխանակություն է իրականանում նրանց միջև։ Էկոլոգիայի հիմնական հասկացություններից է։ Էկոհամակարգի օրինակ է հանդիսանում ջրավազանը նրանում բնակվող բույսերի, ձկների, անողնաշարավորների, միկրոօրգանիզմների հետ, որոնք կազմում են համակարգի կենդանի բաղադրամասը՝ կենսացենոզ։ Որպես էկոհամակարգ ջրավազանի համար բնութագրական են որոշակի բաղադրության նստվածքները, քիմիական բաղադրությունը և ֆիզիկական պարամետրերը, ինչպես նաև բիոլոգիական արտադրողականության որոշակի ցուցանիշները և տվյալ ջրամբարի յուրահատուկ պայմանները։ Էկոլոգիական համակարգի մեկ այլ օրինակ է Ռուսաստանի միջին հատվածներում սաղարթախիտ անտառը։ Այս անտառների համար բնութագրական է բնահողը և կայուն բուսական համայնքը և, որպես հետևանք, խիստ որոշված միկրոկլիմայի ցուցանիշները և միջավայրի այս պայմաններին համապատասխանող կենդանի օրգանիզմների կոմպլեքսը։ Մեծ նշանակություն ունի համայնքի տրոֆիկական համակարգը և բիոզանգված ստեղծողների՝ նրա սպառողների և բիոզանգվածը քայքայողների, հարարաբերակցությունը, ինչպես նաև արտադրողականության, էներգիայի և նյութափոխանակության ցուցանիշները, որը թույլ է տալիս որոշել էկոհամակարգի տեսակն ու սահմանները։