ՆախագիծՀՀ բուժիչ խոտաբույսերը։ Ազգաին խոհանոցում օգտագործվող խոտաբույսերը

Նպատակը՝ համացանցի միջոցով և ընտանիքի անդամների հետ զրուցելու ընթացքում ուսումնասիրել մեր հայրենիքի տարածքում աճող խոտաբույսերը և բուժիչ հատկություններ ունեցող այլ խոտաբույսերը

1.Համացանցից գտնել ՀՀ տարածքում աճող 10խոտաբույս։

2.Լուսանկարով տեղադրել այն բլոգի մեջ և նշել անվանումը,բուժիչ հատկությունները և խոհանոցում օգտագործվելու փաստը։

3.Զրուցել ընտանիքի անդամների հետ և պարզել,թե ի՞նչ խոտ է օգտագործվում մեր շրջանին բնորոշ խոհանոցում։

4.Գրել այդ ուտեստի բաղադրատոմսը և նշել այդ կանաչիի բարբառային անվանումը։

1.Ավելուկ՝

Հայկական տարանունները` թրթնջուկ, շեփ, թռթշիկ, վուլուկ, վիլուկ: Մատիտեղազգիների ընտանիքին պատկանող բազմամյա խոտաբույս է` 60-150 սմ բարձրությամբ, խիստ ճյուղավորված ցողունով և հզոր արմատային համակարգով:Այս բուժիչ բույսը դրական ազդեցություն է ունենում օրգանիզմի վրա, ուստի մեծ կիրառություն ունի ժողովրդական բժշկության մեջ: Ավելուկը պարունակում է C, B1, K վիտամիններ, կարոտին, եթերայուղեր, օրգանական թթուներ և հանքային նյութեր:Մեծ քանակության դեպքում ավելուկը գործում է որպես լուծողական, իսկ փոքր չափաբաժնով հակառակ ազդեցությունն է ունենում: Ցածր թթվայնությամբ գաստրիտի դեպքում այն խթանում է ստամոքսահյութի առաջացումը, լավացնում մարսողությունը: Ավելուկի հյութը փոքր չափաբաժիններով կարող է կիրառվել որպես լեղամուղ:Ժողովրդական բժշկության մեջ ավելուկի արմատներից և տերևներից պատրաստված թուրմը կիրառվում է որպես արյունը վերականգնող, հակաբորբոքային միջոց:

2.Ալոեն՝

Ալոէն դեռևս հնագույն ժամանակներից օգտագործում են բժշկության մեջ: ՀինԵգիպտոսում այս բույսն անվանում էին հզոր դեղաբույս:Բժշկության մեջ օգտագործվում է ալոէի արտադրած լատեքսըև գելը: Գելը դոնդողանման է, որը գտնվում է բույսի ներսում,բույսը կտրելիս այն իսկույն հոսում է:Շատ բժիշկներ ալոէն համարում են կարևոր բույս, որըբուժում է տարբեր մաշկային հիվանդություններ:Թվարկենք դեպքեր, որոնց ժամանակ ալոէն օգտագործվում է.Օգտագործում են այրվածքների բուժման համար, ընդ որում երկրորդ կարգի այրվածքներըալոէի օգնությամբ բուժվում են ընդամենը 16 օրվա ընթացքում: Ալոէն իջեցնում էհիպերլիպիդեմիայով հիվանդ մարդկանց խոլեստերինի քանակը մոտավորապես 15%-ով:Այս բույսը նաև օգտակար ազդեցություն ունիթարախաբշտիկների, խոցերի համար:Ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ իրանտիբիոտիկ հատկության շնորհիվ բուժում է մաշկիբշտիկները, ցաները և ունի մաշկը փափկացնողհատկություն: Նրանում պարունակող գելը փափկացնում էմազերը:Ալոէի նյութով հնարավոր է հեռացնել ձեռքի պիգմենտները, այն նաև մտնում է միշարք դեղերի բաղադրության մեջ:

3.Ողկուզակ՝

Դեղաբույս է, պարունակում է եթերային յուղեր, ասկորբինաթթու և այլն։ Թունավոր է, բույսին դիպչելիս առաջանում է այրվածք։ Բուժական նպատակով օգտագործում են ամբողջ բույսը՝ առանց ստորին փայտացած մասերի։ Արմատի եփուկն օգտագործում են որպես սպազմալիտիկ, ջերմիջեցնող, ճիչվամուղ միջոց, նաև լուծի, փքվածության, մալարիայի բուժման համար։ Սերմերի եփուկն օգտագործում են օծանելիքի արտադրության մեջ։

4.Եզան լեզու՝

բազմամյա խոտաբույս է, տարածված մոլախոտ է: Աճում է ամենուրեք: Թարմ տերևների հյութն ունի մանրէասպան, արյունահոսությունը դադարեցնող և խորխաբեր հատկություններ, օգտագործվում է հաստ աղիքի քրոնիկական բորբոքումների, խոցային հիվանդության, ստամոքսաբորբերի ժամանակ: Հայկական ժողովրդական բժշկության մեջ թարմ տերևները եռացող ջրում լվանալուց հետո կապում են վերքերին, և այն մաքրում է թարախը:

5.Մասրենի՝

Վայրի և մշակովի բույս է: Աճում է ամենուրեք՝ անտառների բացատներում, գետահովիտներում, լեռնալանջերին: Պտուղները հարուստ են վիտամիններով: Պտուղների եփուկն օգտագործվում է որպես վիտամինային և մարսողությունը լավացնող, իսկ պատրաստուկները՝ լյարդի, լեղապարկի և միզաքարային հիվանդությունների ժամանակ՝ որպես հակաբորբոքային, ինչպես նաև արյունաստեղծ համակարգը խթանող միջոց:

6.Չիչխան՝

Չիչխանը համարվում է բնական հակաբիոտիկ։Լավ է ազդում նյարդային համակարգի վրա,ունի ճառագայթահարումից ազատելու ունակություն։Պաշտպանում է ծերացումից և երիտասարդացնում է մաշկը։Մեծ տարածում ունի չիչխանի յուղը կամ ձեթը,որը օգնում է պայքարել ստամոքսային մի շարք հիվանդությունների դեմ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *