Հունվարյան հաշվետվություն

Այս ամիս մեզ մոտ ստուգատեսյան ամիս էր, որը տարբերվում էր մնացած ամիսներից։Այս ամիսը մենք տրամադրեցինք՝ նոր բան սովորելուն, նոր վայրեր ուսումնասիրելուն և մի լավ լիցքաթափվեցինք ամենօրյա դասերից։Դասերն անցկացվում էին թեթև՝ միևնույն ժամանակ բովանդակալից, ունենում էինք սեմինարներ մեր իսկ ընտրած ուղղություններով։Փետրվար ամիսը կսկսենք նոր լիցքերով և հաճույքով կանցնենք մեր բնականոն դասերին։

Այս ամսվա ճամփորդություններն էլ ավելի հետաքրքիր էին և ադրենալինով լի։

Ճամփորդության հղումը։

Ունեցանք նաև բնագիտական ստուգատես, որը շատ հետաքրքիր էր և կարևոր, քանի որ սովորում էինք այնպիսի բաներ որոնք մեզ պետք էին գալու կյանքի ընթացքում։Ես և Էլենը որոշեցինք անել մի նախագիծ, որի ժամանակ պատրաստեցինք անուշաբույր մոմ։

Ստուգատեսի հղումը։

Մասնակցեցինք նաև սեմինարների, որը մեզ թույլ տվեց տեղեկացված լինել համացանցային վաճառքով,ինչպես նաև ունեցանք մասնագիտական կողմնորոշման թեմայով սեմինար։

Սեմինարի հղումը։

Ունեցանք նաև ազգագրական ստուգատեսներ,օրինակ Պատվելի Թամարի հետ կարդում էինք Մշո բարբառով գրված առակներ և հեքիաթներ և վերլուծում։Վերջում բոլորս հայտնում էինք մեր տպավորությունները Մշո բարբառի մասին,նաեւ Մշո բարբառով կարդալիս այն փոխադրում էին արխարհաբար՝ հղումը։

Ազգագրական ստուգատեսի մի մաս էր նաեւ հունվարի 28ի օրը՝ բանակի տոնը։Ափսոս ես հիվանդ էի և չկարողացա ներկա գտնվել,բայց վիդեոներով և լուսանկարներով փորձել եմ զգալ այն ինչ իրենք են զգացել այդ ժամանակ։Տղաները պարում էին Յարխուշտա և այլ պարար։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *