Փախադրել

Մեր թթենիները հինգ ամիս բերք կուտային։ Մայիսի առաջին շաբաթները կճերմկնային, հունիսին կանուշնային։ Հուլիսին, օգոստոսին անանկ կըլլային, որ մեղր կդառնային, մատերնիս իրար կփակցնեին: Օգոստոսին վերջավորությանը, սեպտեմբերին՝ չամիչ կըլլային։ Ճյուղերը կմնային, կամ, գետին կթափեին։ Չամիչներեն ալ անուշ։ Մինչև Վարագա խաչերը՝ թե իրենք իրենցմե կիյնային, թե նորեն կբուսնեին։Մեր թթենիները հինգ ամիս բերք էին տալիս: Մայիսի առաջին շաբաթները ճերմակում էին, հունիսին ՝ անուշանում էին: Հուլիսին, օգոստոսին այնպիսին էին լինում, որ մեղր էին դառնում, մատներս իրար էին կպչում: Օգոստոսի վերջերին, սեպտեմբերին ՝ չամիչ էր դառնում: Ճյուղերին էին մնում, կամ, գետնին էին թափվում: Չամիչներն էլ ՝ անուշ: Մինչև սեպտեմբեր ՝ կամ՛ իրենք իրենց կընկնեին, կամ՛ նոր կբուսնեին:.Բայց մենք կխնամեինք մեր թթենիները։ Մայիսեն առաջ կհարդարեինք ծառերուն տակը։ Խիճ մը, խոտ մը պիտի չմնար։ Ծեփիչով կծեփեինք։ Լողով կլողեինք։ Ագուգաներով կծածկեինք առուներու ցանցը: Այսինքն՝ գետեզերքի մողիներու, ուռիներու, եղեգներու ճյուղերով կգոցեինք։ Հողով կծեփեինք։ Փապուղի կընեինք, որպեսզի թութերը առուները չիյնան ու գետը չերթան։ Կաղբեինք արմատերը, ամեն յոթը օրը կոռոգեինք, ջուրով կողողեինք։Բայց մենք խնամում էինք մեր թթենիները: Մայիսից առաջ հարդարում էինք ծառերի տակ: Խիճ խոտ պետք է չմնար: Ծեփիչով ծեփում էինք: Լողով լողում էինք: Ագուգաներով ծածկում էինք առուների ցանցը: Այսինքն ՝ գետեզերքի մողիների, ուռիների, եղեգների ճյուղերով էինք փակում: Հողով ծեփում էին: Թունել էինք փակում, որպեսզի թթերը առուները չընկնեին: Գոմաղբ էինք լցնում արմատներին, շաբաթը մեկ ոռոգում էինք, ջրով ՝ ողողում: