Արևորդի փառատոն։

Այսօր կիրակի է,և մենք գնացինք դպրոց դիտելու <<Արևորդի>>փառատոնից 1ֆիլմ։Մեզ հետ դիտում էին՝ ընկեր Մարիամը և ընկեր Սուդանը,ժամը 11ին սկսեցինք դիտել ֆիլմը։Ֆիլմը մոլորակի կործանման մասին էր և այն համեմատվում էր հալչող սառույցի հետ։ֆիլմը դիտելուց հետո ամեն մեկը խոսեց ֆիլմի իրեն դուր եկած մասի մասին և այն,թե ինչ է հասկացել այդ ֆիլմից։Վստահ եմ այս ֆիլմը դիտած ցանկացած մարդ որքան կարողանա չի նպաստի կործանմանը և,եթե բոլորը տեսնեն այս ֆիլմը վստահ եմ այդ կործանման օրը չի գա կամ կգա 3-4 անգամ ուշ։Ինձ ֆիլմը շատ դուր եկավ և երբ լինի հնարավորություն տեսնել նման ֆիլմ և նույնիսկ լինի հնարավորություն տեսնել այս ֆիլմը ևս մեկ անգամ,անկասկած կդիտեմ։