Նոյեմբեր ամսվա ամփոփում։

1.Համառոտ գրել վիրուսների մասին։

Վիրուսը ոչ բջջային կառուցվածք ունեցող հարուցիչ է,որը բազմանում է միայն կենդանի բջիջների ներսում։ Վիրուսները վարակում են կյանքի բոլոր բջջային ձևերը՝կենդանիներից մինչև բույսեր։

Վիրուսները հանդիպում են ամենուր, որտեղ կա կյանք և, ամենայն հավանականությամբ, գոյություն են ունեցել և էվոլուցվել՝ առաջին կենդանի բջիջների հետ միաժամանակ:

Բոլոր վիրուսներն ունեն գենետիկական նյութ՝ ԴՆԹ կամ ՌՆԹ։ Սրանք երկար մոլեկուլներ են, որոնք կրում են գենետիկական տեղեկատվությունը։

Բոլոր վիրուսներն ունեն սպիտակուցե կապսիդ, որը պաշտպանում է գեները։

Որոշ վիրուսներ ունեն նաև լիպիդային պատյան, որը շրջապատում է կապսիդը բջջից դուրս գտնվելու ժամանակ։

2.Ընտրել որևէ վիրուսային հիվանդություն,նկարագրել ախտանշանները ,վարագման աղբյուրները և բուժման մեթոդները։

Կորոնավիրուս-ախտանշաններն են հազ,կոկորդացավ,շուտ հոգնածություն։

Վարագման աղբյուրներ-վարակված մարդուց կարող են վարակվել մյուսները օդակաթիլային ճանապարհով։

Բուժման մեթոդները-ընդունել վիտամիններ,լինել բժիշկների հսկողության տակ,և 14օր չշբվել արտաքին աշխարհի հետ։

3.Ի՞նչ է իրենից ներկայացնում նախակորիզավորներ,ներկայացնել դրանց կառուցվածքը։

Նախակորիզավոր կամ Պրոկարիոտ է կոչվում կորիզ չունեցող բջիջները։ Այն ունի հետևյալ հատկանիշներ։

Նախակորիզավորներ

Նախակորիզավորների խմբին են պատկանում բակտերիաները և կապտականաչ ջրիմուռները։

Նախակորիզավորների բջիջն արտաքինից ծածկված է բջջապատով։ Անմիջապես բջջապատի տակ պլազմային թաղանթն է, որին հաջորդում է ցիտոպլազման։Նախակորիզավորները չունեն ձևավորված կորիզ և մի շարք օրգանոիդներ՝ միտոքոնդրիումներ, էնդոպլազմային ցանց, վակուոլներ, լիզոսոմներ պլաստիդներ, գոլջի ապարատ։ Կորիզին փոխարինում է նրա համարժեք նյութը՝նուկլեոիդը։ Այն ժառանգական տեղեկատվություն է պարունակում տվյալ բջջի մասին։ Նախակորիզավորների ցիտոպլազմայում են ռիբոսոմները, իսկ կապտականաչ ջրիմուռներում ու որոշ բակտերիաներում՝ ֆոտոսինթեզ կատարող գունանյութը։ Բակտերային բջիջները լինում են գնդաձև (կոկեր), ձողիկաձև (բացիլներ), պարուրաձև և այլն։

4.Գրել ֆոտոսինթեզի և քեմոսինթեզի մասին։

Ֆոտոսինթետիկ գունանյութերի (բույսերի մոտ` քլորոֆիլ, բակտերիաների մոտ՝ բակտերիոքլորոֆիլ և բակտերիոռոդօպսին) մասնակցությամբ։ Բույսերի ժամանակակից ֆիզիոլոգիայում ֆոտոսինթեզի տակ հասկանում են նրանց ֆոտոավտոտրոֆ գործառույթը՝ ֆոտոնի կլանման, էներգիայի փոխակերպման և օգտագործման գործառույթների համախմբությունը տարբեր էնդերգոնիկական ռեակցիաներում, այդ թվում ածխաթթու գազի փոխակերպումը օրգանական նյութերի։

Այս փոխանակությունն (այլ կերպ այն կոչվում է նաև ասիմիլյացիա) արտացոլում է բջջում տեղի ունեցող օրգանական նյութերի կենսասինթեզի գործընթացները։ Բջիջների շրջակա միջավայրից վերցնելով իրենց կենսագործունեության համար անհրաժեշտ հարաբերականորեն պարզ մոլեկուլներ՝ և դրանցից սինթեզում են տվյալ բջջին բնորոշ յուրատահուկ ավելի բարդ միացություններ։ Այսպես, տարբեր ամինաթթուներից սինթեզվում են բազմաթիվ սպիտակուցներ, մոնոսախարիդներից կազմում են պոլիսախարիդներ, ազոտային հիմքերն անցնում են նուկլեոտիդների մեջ, դրանցից սինթեզվում են նուկլեինաթթուներ և այլն։ Բջջում ընթացող նյութերի սինթեզը կոչվում է կենսասինթեզ։ Սինթեզված միացություններն օգտագործվում են բջիջների, դրանց տարբեր օրգանոիդների կառուցման, բջիջների կենսագործունեության, ինչպես նաև օգտագործված կամ քայքայված մոլեկուլները փոխարինելու համար։

5.Պատմել բջիջի հիմնական օրգանոիդների մասին։

1) Կորիզակ (2) Բջջակորիզ (3) Ռիբոսոմ (4) Ներառուկ (5) Հատիկավոր էնդոպլազմային ցանց (6) Գոլջիի ապարատ (7) Բջջակմախք (8) Հարթ էնդոպլազմային ցանց (9) Միտոքոնդրիումներ (10 ) Վակուոլներ (11) Ցիտոպլազմա (12) Լիզոսոմ (13) Ցետրիոլ

6.Գրել սպիտակուցների սինթեզի մասին։

Սպիտակուցների կենսասինթեզ, կենդանի օրգանիզմների բջիջներում ամինաթթուներից սպիտակուցների առաջացման պրոցես։ Ինքնասուն (ավտոտրոֆ) օրգանիզմները անօրգանական նյութերից սինթեզում են ամինաթթուներ և ապա սպիտակուցներ, իսկ տարասունները (հետերոտրոֆ) սպիտակուցները սինթեզում են հիմնականում սննդի հետ ընդունած ամինաթթուներից։ Բջիջների հատկությունները և հատկանիշները հիմնականում որոշվում են սպիտակուցային կազմով։ Բջիջների բաժանման ժամանակ առաջացած դուստր բջիջների նմանությունը մայրականին հիմնականում պայմանավորված է սպիտակուցների նույնությամբ։ Հատկանիշների ժառանգումը սերընդեսերունդ նույնպես նշանակում է հաջորդ սերնդում նույնանման սպիտակուցների կենսասինթեզի ապահովում։ Սպիտակուցների հատկությունները պայմանավորված են նրանցում ամինաթթուների հաջորդականությամբ, ուստի հատկանիշների ժառանգումը նախ և առաջ նշանակում է սերնդում ամինաթթվային միևնույն հաջորդականությամբ սպիտակուցների սինթեզի ապահովում։

Ինչ տեսք ունեն հազվագյուտ հայկական մետաղադրամները:

ՀՀ Կենտրոնակ բանկը հայտնել է, որ քննարկվում է հիբրիդային թղթադրամներ շրջանառության մեջ մտցնելու մասին, որոնք պաշտպանության մի քանի աստիճան կունենան: Դրանք շրջանառության մեջ կդրվեն աստիճանաբար, հին նմուշի թղթադրամների մաշվելուն և շրջանառությունից դուրս գալուն զուգահեռ:Նոր 1000-դրամանոցը նվիրված է լինելու Պարույր Սևակին: 2000-դրամանոցը՝ շախմատիստ Տիգրան Պետրոսյանին: 5000-դրամանոցը՝ Վիլյամ Սարոյանին: 10000-դրամանոցը՝ Կոմիտասին: 20000-դրամանոցը՝ Հովհաննես Այվազովսկուն, 50000-դրամանոցը՝ Գրիգոր Լուսավորչին:100000-դրամանոցներ այլևս չեն թողարկվի:ՀՀ թղթադրամների դիզայնի փոփոխության կապակցությամբ PAN-ը որոշել է ներկայացնել հայկական մետաղադրամների մի քանի նմուշ:Ամենաառաջին հայկական դրամներն են համարվում Ծոփքի (հունարեն՝ Sophene) հայ թագավորների հատած դրամները, որոնք ընդունված է թվագրել մ.թ.ա. 3-րդ դարի երկրորդ կեսով, որոնց եզակի նմուշներ են հասել մեր օրեր: Ծոփքի տիրակալների թագովորության շրջանում հատված մեղատադարմներն կատարված են հելլենական ոճով:Մետաղադրամների դիմերեսին, որպես կանոն, պատկերվում էր տիրակալի պատկերը՝ թագավորի կիսադեմը, հատկանշական սրածայր սաղավարտով: Դարձերեսի պատկերները կարող էին լինել տարբեր՝ թագավորին խորհրդանշող հեծյալի, արծվի, դիցաբանական բնույթի պատկերներով և խորհրդանշաններով: Առկա մակագրությունները՝ արքայի անունն ու տիտղոսը կատարված են հունարեն գրերով:

Ծոփքի թագավորության շրջանի մետաղադրամներ Արտաշեսյանների արքայատոհմի առաջին թագավորների մետաղադրամները մեզ չեն հասել. հավանաբար, նրանք մետաղադրամներ չեն հատվել: Կարծիք կա, որ մեզ հասած արքայատոհմի վաղ շրջանի մետաղադրամները վերագրվում են Տիգրան Առաջինին (մ.թ.ա. 123-96 թթ.): Հայտնի են միայն այդ թագավորի օրոք հատված պղնձե մետաղադրամները: Արտաշեսյանների արքայատոհմից մեզ հասած մետաղադրամների հիմնական մասը Տիգրան Երկրորդի (մ.թ.ա. 95-56 թթ.)՝ պատմությունից հայտնի Տիգրան Մեծ անունով, արքայի դրամներն են: Տիգրան Մեծի օրոք Հայաստանը հասավ հզորության ու բարգավաճման գագաթնակետին:

Տիգրան Մեծի դարաշրջանի մետաղադրամներ:

Մետաղադրամների դիմերեսին պատկերված է թագակիր արքայից արքա Տիգրան Մեծի դիմապատկերը դեպի աջ: Պատկերված ատամնավոր թագը բնորոշ է միայն Արտաշեսյանների տոհմի թագավորներին. այն չի հանդիպում այլ պետությունների թագավորների մետաղադրամներին: Ատամնավոր թագի վրա պատկերված են Արտաշեսյանների տոհմի խորհրդանշանները՝ ութ ճառագայթով աստղը (արև), որի երկու կողմում արծիվներ են: Արծիվները պատկերված են շրջված դիրքով, սակայն նայում են միմյանց: Դարձերեսին առկա են դիցաբանական կամ խորհրդանշական պատկերներ, ինչպես նաև արքայի անունն ու տիտղոսը հունարեն գրերով: Մեզ են հասել Արտաշատի պղնձե դրամները, որոնք հատվել են մ.թ 1-2 դարերում:

Արտաշատի պղնձադրամներըԱրտաշատի քաղաքային դրամների վրա պատկերված էին դիցաբանական պատկերներ՝ քաղաքի պահապան դիցուհի Տիխեն բրգաձև թագով, Նիկե աստվածուհին, արմավենու ճյուղ և այլն: Մակագրությունները մետաղադրամների վրա հունարեն էին՝ նշված էր մայրաքաղաք Արտաշատի անվանումը: Սասանյանների կառավարման շրջանի մետաղադրամները՝ դրախմաները, մեծ տրամագծով, բարակ արծաթե թիթեղներ են: Սասանյան դրախմայի դիմերեսին գահակալի պատկերն է, իսկ դարձերեսին՝ կրակի պահապան երկու զինվորների պատկերները: Մետաղադրամներին առկա մակագրությունները կատարված են պահլեվերեն: