Համաշխարհային տնտեսություն։

  • Ներկայացնել Համաշխարհային տնտեսության ճյուղային կառուցվածքը։
  • Առանձնացնել Համաշխարհային տնտեսության ավանգարդային եռյակի ճյուղերը։
  • Բնութագրել տնտեսության տեղաբաշխման վրա ազդող գործոնները։
  • Ներկայացնել տնտեսության տնտեսաաշխարհագրական դիրք, հումքատար, էներգատար, աշխատատար արտադրությունները։
  • Ի՞նչ ազդեցություն ունի երկրի աշխարհագրական դիրքը երկրի տնտեսության զարգացման վրա. բերել օրինակներ:
  • Ի՞նչ ազդեցություն ունեն երկրի բնական պայմաններն ու ռեսուրսները երկրի տնտեսության զարգացման վրա. բերել օրինակներ:
  • Ի՞նչ ազդեցություն ունի հարևան երկրների ազդեցությունը երկրի տնտեսության զարգացման վրա. բերել օրինակներ:
  • Պատրաստել տեսանյութ կամ պրեզենտացիա։

1.Համաշխարհային տնտեսությունը կազմված է ազգային տնտեսություններից, հետևաբար նրա գլխավոր ոլորտները և դրանցում ներառված ճյուղերը համընկնում են ազգային տնտեսության ճյուղային կառուցվածքին: Այսպիսով, համաշխարհային տնտեսության երկու հիմնական ոլորտներն են նյութական արտադրության ոլորտը և ոչ արտադրական ոլորտը կամ սպասարկման ոլորտը:

2.Համաշխարհային տնտեսության ավանգարդային եռյակի ճյուղերն են՝ քիմիական արդյունաբերությունը,էլեկտրաէներգետիկան և մեքենաշինությունը։

3.Տարածքային գործոն,  Բնառեսուրսային գործոն, Տրանսպորտայինգործոն, Տնտեսաաշխարհագրական դիրքի (ՏԱԴ-ի) գործոն,Էկոլոգիական գործոն, Գիտատարության գործոն,  Աշխատանքաին ռեսուրսների գործոն.   Տարածքային համակենտրոնացման գործոն։

Տնտեսության վրա ազդող գործոններից են ` տնտեսաաշխարհագրական դիրքի գործոնը, տարածքային գործոնը, բնառեսուրսային գործոնը, տրանսպորտային գործոնը, էկոլոգիական գործոնը։

Տնտեսաաշխարհագրական դիրքի գործոն

ՏԱԴ- ի գործոնի ազդեցությունը կապված է տվյալ տարածքի տնտեսաաշխարհագրական դիրքի հետ, թե որքանո՞վ է այն բարենպաստ կամ անբարենպաստ։

Տարածքային գործոն

Տարածքը համարվում է ոչ միայն բնական ռեսուրս, այլ նաև բնական պայման: Նրա թե՛ մեծությունը, թե՛ մակերևույթի բնույթը մեծ ազդեցություն են թողնում տնտեսության զարգացման վրա:

Բնառեսուրսային գործոն

Այս դեպքում շատ կարևոր է, թե ինչպիսի բնական պայմաններով և ռեսուրսներով է ապահովված տվյալ տարածքը: Եթե առկա են պղնձի, ոսկու հանքավայրեր, ապա հնարավոր է զարգացնել գունավոր մետաղաձուլությունը, իսկ նավթի, բնական գազի դեպքում ՝ վառելիքաէներգետիկ համալիրը:

Տրանսպորտային գործոն

Այս դեպքում կարևորվում են հաղրոդակցության գլխավոր ուղիների առկայությունը և տրանսպորտային ծախսերը, որոնք գնալով կրճատվում են ժամանակակից տրանսպորտի շնորհիվ:

Էկոլոգիական գործոն

Այս գործոնը համեմատաբար նոր է և կապված է նրա հետ, թե տնտեսության տվյալ ճյուղն ինչպիսի՞ ազդեցություն է թողնում շրջակա միջավայրի վրա:

4.Տնտեսաաշխարհագրական դիրքը (հապավումը՝  ՏԱԴ) ձեռնարկությունների, բնակավայրերի, արեալների, շրջանների, առանձին պետությունների և դրանց խմբերի և այլ օբյեկտների նկատմամբ հարաբերությունների ամբողջությունն է, որոնք դրանց համար ունեն տնտեսական նշանակութուն:ՏԱԴ-ը փոխվում է ժամանակի ընթացքում՝ կախված տվյալ օբյեկտի տնտեսական զարգացման մակարդակից և աշխատանքի աշխարհագրական բաժանման համակարգում նրա տեղի փոփոխությունից:

Էներգատար արտադրություն — արտադրանքի մեկ միավորի հաշվով շատ էներգիա ծախսող արտադրությունն է: Այսպիսին են ալյումինի, ցինկի, նիկելի արտադրությունները, քիմիական արդյունաբերության շատ ճյուղեր (ազոտական պարարտանյութերի, սինթետիկ խեժերի և մանրաթելերի և այլն արտադրությունները): Այդ պատճառով էլ էներգատար ճյուղերը տեղաբաշխված են էժան էներգիայի աղբյուրների՝ ջրային էլեկտրակայանների մոտ: 

Աշխատատար արտադրություն — աշխատուժի վարձատրման ուղղությամբ կատարվող ծախսերի մեծ բաժնով արտադրությունն է (ծախսատար արտադրություն): Այսպիսին են թեթև արդյունաբերությունը, քիմիական, մանրաթելերի, ռետինատեխնիկական իրերի արտադրությունը, սարքաշինությունը, զարգացող երկրներում՝ գյուղատնտեսությունը:

5. Աշխարհագրական դիրքը մեծ ազդեցություն ունի գյուղատնտեսության վրա: Գյուղատնտեսության մեջ մտնում է որսորդությունը, իսկ եթե երկրի դիրքը այնպիսին է, որ չկան անտառներ, կարող ենք վստահ ասել, որ այնտեղ չի կարող զարգանալ գյուղատնտեսության այդ ոլորտը: Այդպես է օրինակ`Եգիպտոսում: Եթե երկիրը չունի ծով, օվկիանոս կամ լիճ այդ դեպքում նա չի կարող զարգացնել ձկնորսությունը:Երկրի աշխարագրական դիրքից է կախված, թե տնտեսության որ ճյուղը ինչ ազդեցություն կունենա։ Օրինակ՝ եթե երկրի տարածքում ծով կա դրանով կզարգանա երկրի ՝ տուրիզմը, ծովամթերք ուտելու հնարավորություն կլինի և ամենակարևորը հնարավոր կլինի նավերի օգնությամբ տեղափոխել մեծ քանակությամբ ռեսուրսներ։6.Բնական պայմանների և ռեսուրսների առատ օգտագործումը օգնում է երկրին զարգացնել տվյալ ռեսուրսի արտադրության, մշակման և օգտագործման տնտեսությունը: Ամենալավ օրինակը նավթն է: Այսինքն՝ այն երկրները, որտեղ գտնվում են նավթի հանքեր, սարքում են գործարաններ, որոնք հանում են նավթը, մշակում են նավթը և օգտագործում են իրենց տնտեսության մեջ, ինչպես նաև վաճառում են այլ երկրներին: Իրանք այդպիսով զարգացնում են իրենց երկրի տնտեսությունը:7. Եթե հարևան երկրները թույլ չտան այլն երկրներից ապրանք, կամ ուտելիք բերել, դա կարող է մեծ ազդեցություն ունենալ երկրի տնտեսության վրա, քանի որ այդ երկրի ժողովուրդը զրկվում է այդ ապրանքից, կամ այդ ուտելիքից: