Նախագիծ

Լուսանկարչությունլուսանկարչական լուսազգայուն նյութերի կամ ֆոտոմատրիցայի օգնությամբ, օպտիկական ճառագայթման գրանցման ճանապարհով, պատկերի ստեղծման և պահպանման տեխնոլոգիա։ Պրոֆեսիոնալ կինեմատոգրաֆիայում այս տերմինը նշանակում է ֆիլմի պատկերավորության լուծում՝ ստեղծված կինոօպերատորի կողմից։ Լուսանկարներ են անվանվում նաև լուսանկարչական պատկերների վերջնական դրոշմը՝ պատրաստված քիմիական եղանակով, լուսանկարչական թղթի կամ սովորական թղթի վրա՝ թվային տպիչի միջոցով։

Լուսանկարչության տեխնոլոգիայի հիման վրա ստեղծվել է օպերատորական արվեստը, որը կերպարվեստի տեսակներց մեկն է։ Առաջին կայուն լուսանկարչական պատկերը ստեղծվել է 1822 թվականին՝ ֆրանսիացի Ժոզեֆ Նյեպսի կողմից, բայց այն չի պահպանվել[1][2]։ Ըստ Միջազգային IX գիտական կոնգրեսի որոշման, տեխնոլոգիայի հայտնագործման տարեթիվ է համարվում 1839 թվականի հունվարի 7-ը, երբ Ֆրանսուա Արագոն Ֆրանսիական գիտությունների ակադեմիայի նիստի ժամանակ կազմեց հաշվետվություն դագերոտիպիայի վերաբերյալ[3][4][5][6]։

Լուսանկարահանում իրականացնող մարդը կոչվում է լուսանկարիչ։ Հիմնականում նա իրականացնում է նաև պատկերի ստեղծման մնացած փուլերը, սակայն երբեմն աշխատանքի տեխնիկական մասն իրականացնում է լուսանկարչական խմբագրի կողմից։

լուսանկարչության պատմություն։

Լուսանկարչության հայտնագործումը հնարավոր դարձավ շնորհիվ մի քանի բացահայտումների միավորման։ Հին Չինաստանի փիլիսոփա Մո Ցզին դեռևս մ.թ.ա. 5-րդ դարում նկարագրել է օբսկուրի խցիկի ազդեցությունը[8]։ Ավելի ուշ, 4-րդ և 5-րդ դարերում, հույն մաթեմատիկոսներԱրիստոտելն ու Էվկլիդեսը, միմյանցից անկախ, նկարագրել են նմանօրինակ սարքավորում։ Նկարիչները սկսել են օգտագործել այդ հարմարանքը դեռևս միջնադարում՝ հեռանկարային նկարներ ստեղծելիս, իսկ Վերածննդի ժամանակաշրջանի նկարիչների մոտ օբկուրի խցիկը լայնորեն հայտնի էր «մութ սենյակ» անվամբ։ 1694 թվականին Վիլհելմ Հոմբերգը նկարագրեց լուսաքիմիական ռեակցիաներ, երբ նյութը, լույսի ազդեցությամբ, փոխում է գույնը։ Նա նաև ուշադրություն դարձրեց արծաթի նիտրատի լուսազգայունության վրա՝ բացահայտված երեք հարյուրամյակ առաջ[9]։ Առաջին մարդը, որն ապացուցեց, որ լույսն, այլ ոչ թե ջերմությունն են արծաթագույն աղը դարձնում մուգ, գերմանացի ֆիզիկոս Յուհան Շուլզն էր։ 1725 թվականին, փորձելով պատրաստել լուսատու նյութ, նա պատահաբար կավիճը խառնեց ազոտական թթվի հետ, որը պարունակում էր քիչ քանակությամբ լուծված արծաթ։ Շուլզն ուշադրություն դրաձրեց նարն, որ երբ արևային լույսն ընկնում էր սպիտակ խառնուրդի վրա, այն մուգ երանգ էր ստանում, այն ժամանակ, երբ խառնուրդը՝ պաշտպանված արևի ճառագայթներից, ընդհանրապես չէր փոխվում։ Այդ փորձը առաջ քաշեց դիտարկումների, քիմիայում բացահայտումների և հայտնագործությունների մի շարք, որոնք հանգեցրեցին լուսանկարչության հայտնագործմանը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *