Ռուս-թուրքական 1877-78թթ. պատերազմ

Ռուս-թուրքական հաջորդ պատերազմը սկսվեց 1878թ. . ապրիլի 12-ին: Պարսից լծից Արևելյան Հայաստանի ազատագրումից շուրջ հինգ տասնամյակ անց ռազմաքաղաքական բարենպաստ իրավիճակ էր ստեղծվել մեր հայրենիքի նաև արևմտյան հատվածը թուրքական բռնակալությունից ազատագրելու և Արևելյան ու Արևմտյան Հայաստանը վերամիավորելու համար։ Նվիրական նպատակը համախմբել էր բոլորին:

Երևանի նահանգի սահմանամերձ գավառների հայ ազգաբնակչությունը նյութական և բարոյական մեծ աջակցություն էր ցուցաբերում ռուսական զորքերին, ապահովում կացարաններով, տրամադրում վառելիք, պարեն, ձիեր, սայլեր և այլ անհրաժեշտ պարագաներ։ Զգալի էր նաև հայերի գործուն աջակցությունը ռուսական զորքերին բուն ռազմական գործողությունների ընթացքում: Այդ նպատակով, նախքան պատերազմը, նաև անմիջապես պատերազմի ընթացքում կազմավորվեցին հայկական կամավորական ոկատներ կամ, ինչպես այն ժամանակ կոչում էին «ժողով ժամանակավոր զորաց» (միլիցիա): Հազարավոր հայ ռազմիկներ այդ ջոկատների կազմում մասնակցեցին ռուսական զորքնրի հարձակողական մարտերին, սահմանի պաշտպանությանը քրդերի և բաշիբոզուկների ներխուժումներից ամենուրեք աչքի ընկնելով քաջությամբ և անձնվիրությամբ:

Իսկ բուն ռուսական բանակում հայ զինվորների թվաքանակը հասնում էր մի քանի տասնյակ հազարի, այդ թվում՝ ավելի քան 500 բարձրաստիճան սպաներ, որոնց թվում այնպիսի նշանավոր զորավարներ, ինչպիսիք էին Մ.Լոռիս Մելիքովը, Ս.Տեր-Ղուկասովը, Լազարևը, Ալխազովը, Շելկովնիկովը և ուրիշներ: Պատերազմի ընթացքում հազարավոր հայ ռազմիկներ հերոսաբար ընկան ծանր մարտերում, շատերն իրենց սխրագործությունների համար արժանացան շքանշանների և մեդալների։

Պատերազմական գործողությունների սկիզբը

Ռազմական գործողությունները սկսվեցին ռուսական զորքերի վստահ հաղթարշավով: Անցնելով սահմանը և արագ առաջանալով նրանք գրավեցին ջանալով` Արդահանը և ապա պաշարեցին Կարսի բերդը։ Փայլուն հաջողությունների հասավ գեներալ Տեր Ղուկասովի Երևանյան 13 հազարանոց զորախումբը, որն իր կազմում ուներ նաև հայերից կազմված աշխարհազորային հեծյալ խմբեր:

1877թ. ապրիլի 15-ին Տեր-Ղուկասովի զորախումբն արշավեց Բայազետի վրա։ Լսելով հարձակման մասին Բայազետի գավառի կառավարիչ Ալի Քեմալ փաշան, չնայած իր տրամադրության տակ եղած զորքերը թվաքանակով չէին զիջում Երևանյան զորաջոկատին, այդուհանդերձ, հապշտապ նահանջեց։ Տեր-Ղուկասովի զորաջոկատն անարգել մտավ Բայազետ, Այնտեղ թողնելով շուրջ 1500 զինվորներից կազմված կայազոր գեներալն իր հիմնական ուժերով շարունակեց առաջխաղացումը և շուտով գրավեց Դիադինը, ապա Ղարաքիլի սան (ներկայիս Վանաձոր) ու Վաղարշակերտը (Ալաշկերտ)։ Հունիսի սկզբին Տեր-Ղուկասովը Դրամդաղի, ապա Դադարի ճակատամարտերում ջախջախեց հակառակորդի՝ թվաքանակով մի քանի անգամ գերազանցող գորքերը: Տեր Ղուկասովի ջոկատի հաղթական առաջխաղացմանը մեծապես նպաստում էր հայ ազգաբնակչությունը, որն ամենուրեք ցնծությամբ էր ընդունում զորավարի զորքերին, պատսպարում է նրանց, օգնում պարենամթերքում, ստույգ տեղեկություններ հաղորդում թուրքերի տեղաբաշխման և թվաքանակի մասին։

Զևինի մոտ ռուսական զորքերի անհաջող գործողությունների հետևանքով հունիսի 15-ին Տեր-Ղուկասովը գլխավոր հրամանատարությունից նահանջելու կարգադրություն ստացավ: Նա հարկադրված էր նահանջել՝ շրջապատման օղակում չհայտնվելու համար։ Թուրքական բազմահազարանոց բանակի, քրդական ավազակային ջոկատների միջով նահանջը նույնպես սխրանք էր։ Տեր-Ղուկասովի առջև ծառացած խնդիրն ավելի էր բարդանում այն պատճառով, որ Ալաշկերտի հովտի տասնյակ հազարավոր հայեր, տեղեկանալով նա հանջի մասին, ցանկություն հայտնեցին անցնել սահմանը թուրք ջարդարարների հաշվեհարդարից խուսափելու համար: Գրեթե անհնարին էր թվում մի փոքր զորաջոկատով հազարավոր անզեն մարդկանց, այդ թվում կանանց, երեխաների, ծերերի, ապահով դուրս բերել թշնամու շրջապատումից: Սակայն զորավարը չէր կարող բախտի քմահաճույքին թողնել իր հայրենակիցներին Նահանջի համար Տեր-Ղուկասովի ընտրած մարտավարությունը, որն ի վեր ջո լիովին արդարացրեց իրեն, ըստ էության հանգում էր հետևյալին, նախ՝ նա հեծելազորի միջոցով առավելագույնս տարածում էր իր երկու թևերը և ընդգրկում լայնարձակ տարածություն հակառակորդին արգելելով մոտենալ իր զորաջոկատի կենտրոնին, իսկ երբ կենտրոնը թևերի պաշտպանության ներքո_նահանջում էր և նոր դիրքեր գրավում, թևերը հմտորեն սեղմվում էին ու հետ քաշվում և ապա վերստին տարածվում էին՝ կենտրոնին հնարա վորություն տալով դարձյալ անարգել ու անկորուստ նահանջելու:

Շուրջ 10 օր ու գիշեր ձգվեց Երևանյան ջոկատի ոդիսականը։ Տեր-Ղուկասովի զորաջոկատը (այդ թվում` 600 հիվանդ ու վիրավոր) հազարավոր հայ ընտանիքների հետ, առանց կորստի անցնելով ավելի քան 200 կմ, հատեց ռուսական սահմանը:

Աղբյուր՝

ՄԵԾ ՀԱՂԹԱՆԱԿՆԵՐԸ, ՀԱՏՈՐ Դ էջ՝ 94

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *