Ռենե Մագրիտ

Մագրիտը ծնվել է 1898 թվականի նոյեմբերի 21-ին բելգիական Լեսին քաղաքում։ Մանկությունն ու պատանեկությունն անցկացրել է արդյունաբերական Շառլեռուա քաղաքում։

1912 թվականին մայրը խեղդվել է Սամբրա գետում, ինչը, ըստ էության, մեծ ներգործություն է ունեցել դեռահասի և ապագա նկարչի վրա, թեև պետք չէ նաև գերագնահատել այդ իրադարձության ազդեցությունը նկարչի ստեղծագործությունների վրա։ եղել են նաև այլ ողբերգական դեպքեր որոնք ազդել են իր ապագա նկարների վրա։

Մագրիտը սովորել է Բրյուսելի գեղարվեստի թագավորական ակադեմիայում, որը կիսատ է թողել 1918թվականին։ Այդ ժամանակ ծանոթացել է Ժորժետա Բերգերի հետ ում հետ ամուսնացել է և ապրել մինչև մահ։

Ռենե Մագրիտը (ձախից առաջինը, կանգնած) և Ժորժետա Բերգերը (ձախից առաջինը, նստած) բելգիական նկարիչների խմբում 1922

Ռենե Մագրիտը մահացել է 1967 թվականի օգոստոսի 15-ին ենթաստամոքսային գեղձի քաղցկեղից՝ կիսատ թողնելով իր «Լույսի կայսրություն» նկարի նոր տարբերակը։

Մագրիտը թաղված է Սխարբեկյան գերեզմանատանը։

2009 թվականի հունիսի 2-ին Բրյուսելում բացվել է Մագրիտի թանգարանը։