Ճամփորդություն դեպի Արագածոտնի մարզ

ես ինքս բնակվելով Արագածոտնի մարզում չեմ եղել շատ ու շատ տեղերում և չէի պատկերացնի որ ինքս իմ մարզը կբացահայտեմ քոլեջի շնորհիվ։Մենք երեկ այցելեցինք Արագածոտնում մի քանի տեղեր՝

  • Ագարակ՝ վաղբրոնզեդարյան բնակատեղի
  • Կոշ՝ Ականատեսի խաչքար
  • Արուճի քարավանատուն, Կաթողիկե եկեղեցի
  • Թալինի քարավանատուն
  • Դաշտադեմի ամրոց
  • Գյուղ Կարմրաշեն,

Առաջինը մտանք քարանձավ այն վախենալու չէր,բայց երբ դուրս եկա քարանձավից ավելի վախենալու էր տեղանքում կային վազող կովեր և միակ դեպքն էր որ կնախընտրեի մնալ քարանձավում քան դրսում։

Ականատեսի խաչքար-այդտեղ չկար մեր հետաքրքիր բաներ որոնց մասին կարող եմ խոսել,միայն տպավորվել է այն,որ խաչքարը 7մետր էր և վրան գրված էր 10 տեղանոց բան,որը մենք իհարկե չկարողացանք կարդալ։

Արուճի քարավանատուն-այդեղ եղել էի մեկ անգամ էլ նույնպես քոլեջի գլխավորությամբ և իմացանք,որ այն ժամանակ էլ ինչպես հիմա մարդիկ քարավանատները(հոթել,մոթել)կառուցում էին այնտեղ որտեղ որ լինում է շատ շարժ։

կաթողիկե եկեղեցի-այն իմ տեսած միակ եկեղեցին էր,որը չուներ գմբեթ։Այսինքն ուներ բայց փլվել էր,նրա կողքը կային գերեզմանները և ես վերջապես իմացա որ սխալ չէ երբ քայլում ես եկեղեցու կողքը գտնվող գերեզմանների վրայով։Մենք սկսեցինք գտնել բույսեր որոնց անունը ծանոթ էր բոլորիս, բայց բոլորս չէ, որ ճանաչում էինք նրա տեսքը։Այն նրանով էր մեզ համար ուրախալի,որ կողքը կար խանութ,իսկ մենք շատ քաղցած էինք։

Թալինի քարավանատուն-այն առանձնապես չէր տարբերվում մյուս քարավանատնից,բայց ինչքան հիշում եմ այդտեղ էր գտնվել ամենաերկար պահպանված Կոշիկը։

Դաշտադեմի ամրոց-Այն ճանապարհորդության ընթացքում ինձ համար ամենահետաքրքիրն էր չնայած,որ էլի էի եղել այդ վայրում։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *