Լանդշաֆտագիտություն

Ինչ է ուսումնասիրում լանդշաֆտագիտությունը:

Լանդշաֆտագիտությունը ֆիզիկական աշխարհագրության մի բաժին է, որն ուսումնասիրել է աշխարհագրական լանդշաֆտը,նրա ուսումնասիրման օբյեկտն է բնական տարածքային համալիրը իր բոլոր բաղադրչներով:

Լանդշաֆտ՝ բառը գերմաներեն է, որ նշանակում է տեղամաս, բնապատկեր երկրի վրա՝ մեր շրջապատում:

Որոնք են լանդշաֆտագիտության խնդիրները:

 Լանդշաֆտագիտության խնդիրն է երկիրը դիտել որպես մի բարդ, բազմաթիվ գործոններով հյուսված համակարգ, այն ճանաչել բազմակողմանիորեն, որպեսզի ոչ մի բաց տեղ չմնա, հնարավոր լինի լանդշաֆտը օպտիմացնել և այն դարձնել առավելագույնս արդյունավետ:

Ինչ է լանդշաֆտը;

լանդշաֆտը բնապատմական մի այնպիսի տարածքային համալիր է, որտեղ երկրաբանական կառուցվածքը, ռելիեֆը, կլիման, ջրերը,հողաբուսական ծածկը, կենդանական աշխարհը և մարդու գործունեությունը փոխկապակցված մի ինքնատիպ միասնություն են ներկայացնում,որով և տարբերվում է հարնան լանդշաֆտներից:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *