Ապրիլ ամսվա ամփոփում

  1. Ներկայացնել մարդու տնտեսական գործունեության հետևանքով առաջացած բնապահպանական հիմնախնդիրները։ Աշխատանքի հղում
  2. Գաղափար կենսոլորտի մասին, կենսոլորտի բաղադրիչները և կենդանի նյութը։Աշխատանքի հղում
  3. Մուտացիաներ, դասակարգում, քրոմոսոմային և գենային մուտացիաներ։ Աշխատանքի հղում
  4. Ուռուցքներ և ուռուցքածին բջիջներ։Աշխատանքի հղում
  5. Բույսերի եւ կենդանիների սելեկցիա, դերը մարդու կյանքում և բնության մեջ։ Աշխատանքի հղում
  1. Մարդու ունեցած ազդեցությունը շատ մեծ է բնության վրա։ Հատկապես մարդկաց կողմից արտանետված աղբը։ Պլաստիկը, որի հետագա այպիսի քանակի օգտագործումը կարող է շատ շուտով ջրային կենդանիների կյանքի վերջը դառնալ, շարունակում ոչնչացնել ջրային կենդանիներին՝ կրիաներին, կետերին, դելֆիններին եւ այլն։ Գործարանների կողմից արտանետված թունավոր նյութերը, գազերը օզոնային շերտի քայքայման եւ վերացման պատճառ են հանդիսանում։
    Բացի այդ ծաջահատումը իրականացվում է շատ մեծ քանակով և դրա պատճառով մաքուր թթվածնի պակաս է նկատվում։

2. Երկիր մոլորակը բաժանված է համապատասխան բաժինների։ Դրանք են՝ Մթնոլորտ, Կենսլորորտ, Ջրոլորտ, Քարոլորտ։ Նրանց անվանումներից արդեն իսկ պարզ է դառնում, թե ինչ են իրենց մեջ ներառում այս բաժինները։
Մթնոլորտը իր մեջ ներառում է Երկրի ամբողջ օդային սահմանը, նաեւ օզոնային շերտը, որը մեզ պաշտպանում է արեւի վնասակար ուլտրամանուշակագույն ճառագայթներից։
Ջրոլորտը իր մեջ ներառում է Երկրագնդի բոլոր ջրային ավազանները։
Քարոլորտը՝ ամբողջ ցամաքը, լեռներ, հարթավայրեր, անապատներ եւ այլն։
Կենսոլորդը Երկրագնդի այն հատվածը, որի մասին եւ մենք այյսօր խոսելու ենք, կարծում եմ, որ Երկրի ամենահետաքրքիր բաժինն է, քանի որ իր մեջ ներառում է բոլոր կենդանի օրգանիզմներին՝ կաթնասուններ, սողուններ, թռչուններ, ձկներ,

բակտերիաներ եւ իհարկե մարդուն։ Կենսոլորը ունի իր սահմանները։ Այն մթնոլորտում հասնում է մինչեւ 15-20 կմ բարձր., մթնոլորտում նրա վերին սահմանը մինչեւ այս ցուցանիշն է, քանի որ դրանից վերեւ օդում թթվածնի պաշարները շատ քիչ են կենդանի օրգանիզմների համար։ Կենսոլորտը տարածվում է ամբողջ ջրոլորտում եւ քարոլորտի մինչեւ 5-7 կմ։

3.

Մուտացիան ժառամգությամբ փոխանցվող ԴՆԹ-ի փոփոխություն է, որը տեղի է ունենում արտաքին կամ ներքին փոփոխությունների ազդեցության տակ:

Առաջին հերթին, մուտացիաները բաժանվում են սոմատիկ – տեղի են ունենում մարմնի բջիջներում, և գեներացնող – հայտնվում են միայն գամետներում:
Սոմատիկ մուտացիաները դա այն մուտացիաներն են,որոնք ոչ միշտ են փոխանցվում սեռական բազմացման ժամանակ, նաև փոխանցվում է վեգետատիվ:
Գեներատիվ մուտացիան, դա այն մուտացիան է ,որը փոխանցվում է գեներով՝ ԴՆԹ-ով:
Գենային մուտացիաներն բաժանվում են ամորֆ, հիպոմորֆ, հիպերմոֆ, անտիմորֆ և նեոմորֆ տարատեսակների։
Ամորֆ մուտացիաներն ֆունկցիոնալ առումով ոչ ակտիվ մուտանտ գենի առաջացման արդյունք է։ Նման գեների գործունեության շնորհիվ սինթեզվում է ոչ ակտիվ միջանկյալ նյութեր, որի հետևանքով այն հատկանիշը, որը պետք է երևան գար այդ գենի նորմալ վիճակի ժամանակ, ամորֆ մուտացիայի պատճառով բոլորովին չի զարգանում։
Այսպիսի մուտացիաների արդյունք են ալբինիզմը (մազածածկույթում բացակայում է մելանին պիգմենտը, խոշոր եղջերավորների և շների մազածածկի ու ատամների բացակայությունը և այլն)։

Հիպոմորֆ մուտացիաների դեպքում, գենի անբավարար գործունեության հետևանքով, թուլանում է հատկանիշի զարգացումը (գաճաճություն, մազերի գունավորման թուլացում, օրգանների թերզարգացածություն և այլն)։
Հիպերմորֆ մուտացիաներն իրենց բնույթով հիպոմորֆ մուտացիաների հակապատկերն են և ուղեկցվում է գենի գործունեության ակտիվացմամբ, որն էլ իր արտահայտությունն է գտնում հատկանիշի դրսևորման մեջ։ Հիպերմորֆ մուտացիայի օրինակ է գիգնատիզմը (երկու և ավելի մետր հասակ ունեցող մարդիկ)։

Ուռուցքները, նորագոյացություններ են, բլաստոմաներ, որը շարունակվում է նույնիսկ ուռուցքածին պատճառի ազդեցության ընդհատումից հետո։ Ուռուցքը տիպիկ պաթոլոգիական պրոցես է։ Դա չկանոնավորվող անսահման հյուսվածքային աճ է։ Ուռուցքները կազմված են որակապես փոփոխված, տարբերակումը կորցրած բջիջներից, որոնց հատկությունները փոխանցվում են իրենց սերունդներին։

5. Սելեկցիա գիտություն է, որը զբաղվում է տարբեր օրգանիզմների, բնության մեջ գոյություն ունեցող տեսակների բարելավմամբ և կենդանիների նոր ցեղատեսակների, բույսերի նոր սորտերի և բակտերիաների նոր շտամների ստեղծմամբ։
Սելեկցիան մշակում է բույսերի և կենդանիների ժառանգական հատկանիշների վրա ներգործելու եղանակներ՝ մարդու համար այն անհրաժեշտ ուղղությամբ փոփոխելու նպատակով։
Սելեկցիայում կիրառվող հիմնական մեթոդներն են. ընտրությունը, խաչասերումը, մուտագենեզը և այլն։ Բուծվել են արժեքավոր բարձր մթերատու տավարի ցեղեր։ Թռչնաբուծությունում ստացվել են գծեր, որոնք օգտագործվում են մսատու և ձվատու վաղահաս հիբրիդների ստեղծման համար։ Բույսերի սելեկցիայի հիմնական մեթոդներն են ընտրությունը, հիբրիդացումը և հետերոզիսը։ Ընտրությունը լինում է զանգվածային և անհատական։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *