Հայաստանը Ռուս-Թուրքական հարաբերություններում

Հայ-ռուսական հարաբերությունները
Հայաստանի անկախության հռչակումից հետո բավականին բարդ հարաբերություններ ստեղծվեցին Ռուսաստանի հետ։ Բանն այն է, որ 1917թ. Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո Ռուսաստանում փաստորեն առաջացել էին երկու հակադիր ուժեր, որոնք քաղաքացիական կռիվներ էին մղում իրար դեմ։ Դրանցից մեկը Խորհրդային Ռուսաստանն էր (ՌԽՖՍՀ)։ Նա պայքարում էր խորհրդային կարգերը ամբողջ Ռուսաստանում հաստատելու համար։ Այլ կերպ Խորհրդային Ռուսաստանին կոչում էին «կարմիրներ»։ Մյուս կողմը հին կարգերի պահպանման կողմնակից ուժերն էին, որոնք չէին ընդունում բոլշևիկյան կարգերը։ Սրանց էլ կոչում էին «սպիտակներ»։ Ռուսաստանի հարավային և արևելյան շրջաններում ստեղծվեցին մի շարք ոչ խորհրդային պետական կազմավորումներ՝ Կուբանի, Թերեքի, Դոնի, Ղրիմի. Սիբիրի և այլն։ Սրանց ղեկավարում էին նախկին ցարական գեներալներ։
Հարկ է նշել, որ նորանկախ Հայաստանի կառավարությունը ի սկզբանե չկարողացավ նորմալ հարաբերություններ հաստատել Խորհրդային Ռուսաստանի հետ, թեև այդ ուղղությամբ որոշ փորձեր արվեցին։ Դրա հիմնական պատճառն այն էր, որ Հայաստանի իշխանությունները չէին ընդունում խորհրդային վարչաձևը։ Իր հերթին խորհրդային կառավարությունն էլ ցանկություն չուներ ճանաչելու Հայաստանի անկախությունը։
Դրան հակառակ բավականին սերտ հարաբերություններ հաստատվեցին Ռուսաստանի հարավի և Սիբիրի ոչ խորհրդային պետական կազմավորումների հետ։ Հայաստանն այնտեղ դիվանագիտական ներկայացուցչություններ բացեց։ Հայաստանը նյութական որոշակի օգնություն ստացավ ոչ խորհրդային պետական կազմավորումների ու հատկապես գեներալ Ա. Դենիկինի գլխավորած Հյուսիսային Կովկասի կառավարությունից։ Լավ կապեր էին հաստատվել նաև Ուկրաինայի, Սիբիրում՝ ծովակալ Կոլչակի կառավարության հետ և այլն։ Հայ-ռուսական հարաբերությունների այս վիճակը շարունակվեց մինչև 1920թ. սկզբները։

1920թվականի քարտեզը

Հայ-Ռուսական բանակցությունները Մոսկվայում և դրանց ձախողումը։
1920թ․ Ադրբեջանը խորհրդայնացվեց։
Հայաստանը որոշեց բանակցել կարմիր բանակի հետ բարեկամական պայմանագիր կնքերու և Հայաստանը անկախ ճանաչելու համար։
1920թ․Մոսկվա մեկնեց ՀՀի պատվիրականությունը Լևոն Շանթի գլխավորությամբ։
Հայ-ռուսական բանակցությունները արդյունք չտվեցին ամեն մի կողմը հակառակ կողմին այնպիսի պայմաններ ներկայացրեց, որոնք իրենց համար ձեռնատու չէին։

Մոսկվայի պայմանագիր

1921 թվականն ամբողջացնում է ռուս-թուրքական հարաբերությունների ողջ համապատկերը, որն ինչպես Առաջին համաշխարհային պատերազմի, այնպես էլ 1918-1920 թթ. աշխարհաքաղաքական իրադարձությունների հետևանք էր։ Ռուսաստանում և Թուրքիայում տեղի ունեցած հեղափոխությունները թեև գաղափարական առումով զգալի տարբերություններ ունեին, սակայն երկու երկրների աշխարհաքաղաքական շահերը համընկնում էին, ինչն էլ արտացոլվում էր 1920-1921 թթ. ռազմաքաղաքական իրադարձություններում։
1921 թ. մարտին Խորհրդային Ռուսաստանը և Քեմալական Թուրքիան Մոսկվայում բարեկամության պայմանագիր ստորագրեցին, որով, փաստացիորեն, հստակեցնում էին սահմանները Կովկասում։ Հիշեցնենք, որ Մոսկվայի պայմանագիրը հաստատում էր Թուրքիայի հետ արդեն եղած սահմանը, որը ձևավորվել էր 1920թ. սեպտեմբեր-նոյեմբերի թուրք-հայկական պատերազմում հայերի պարտության հետևանքով։ Այդ պայմանագրով Հայաստանը կորցնում էր շուրջ 20 հազար կմ2 տարածք։ Թե՛ Թուրքիան, և թե՛ Խորհրդային Ռուսաստանը հասկանում էին, որ Անդրկովկասի հանրապետությունների հետ նույնպես անհրաժեշտ է համաձայնություն կնքել, հակառակ դեպքում պայմանագիրն ինչ-որ պահի կարող էր կորցնել իրավական ուժը։ Եվ պատահական չէր, որ Մոսկվայի պայմանագրի 15-րդ հոդվածը Խորհրդային Ռուսաստանին պարտավորեցնում էր այս ուղղությամբ որոշակի քայլեր ձեռնարկել։

Պայմագրի կետերի վերաբերյալ վիդեո