Անրի Բրեսոն

Անրի Բրեսոն երկակի ազգանունը գրանցել է Անրիի հայրը 1901 թվականին, միացնելով Ուազա դեպարտամենտի գյուղացիական Կարտիե ազգանունը բամբակե թել արտադրող Բրեսոնների ազգանվան հետ։ Հարաբերությունները սկսեցին, երբ Բրեսոնների ընտանիքը վստահեց իր երեխաների խնամքը Կարտիեներին։ Հետագայում Կարտիեների երկու որդիները աշխատանքի անցան Բրեսոնի մոտ, իսկ ավելի ուշ ամուսնացան նրա աղջիկների հետ, դարձան գործի համասեփականատեր։ Բամբակե թելերի «Կարտիե Բրեսոն» ապրանքանիշը հայտնի էր 20-րդ դար սկզբին։ 1908 թվականի օգոստոսի 22-ին Մարթա և Անդրե Կարտիե Բրեսոնների ընտանիքում ծնվում է առաջնեկը, որին անվանում են Անրի։

Գեղարվեստական կրթությունԽմբագրել

Անրին գեղանկարչությունով հետաքրքրվել է երիտասարդ տարիներից։ 1913 թվականի դեկտեմբերին տղան ծանոթանում է քեռու՝ նկարիչ Լուիի հետ, որը նրան մտցնում է արվեստի աշխարհ։ Անրին նրա մոտ սկսեց սովորել գեղանկար և գրաֆիկա։ Քեռու մահից հետո տղան ուսումը շարունակեց Անդրե Լոտի արվեստանոցում։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *