Առաջադրանք

Կետադրե՛լ տրված տեքստը։

Նա ձգվեց մի ճաշացանկ հանեց մուտքի դռան մոտ գտնվող կանգնակից ու տվեց ինձ։ Հաստատ չեմ կարող ասել՝ լույսից էր, թե այդքան երկար մեքենա վարելու հետևանքով առաջացած իմ հոգնածությունից, բայց կարող եմ երդվել, որ ճաշացանկի շապիկի տառերը տարրալուծվեցին ու կրկին հայտնվեցին, երբ նայեցի դրանց։

<<Ես պետք է որ, իսկապես, հոգնած լինեմ>>,-  մտածեցի՝  ճաշացանկը դնելով սեղանին։

Քեյսին գրպանից հանեց պատվերները նշելու մի փոքրիկ նոթատետր։

Ձեզ համար խմելու ինչ-որ բան չբերեմ մինչ աչքի կանցկացնեք ճաշացանկը  ասաց նա։

Ես մեկ բաժակ կիտրոնով ջուր պատվիրեցի, և նա գնաց բերելու։

2.Կազմե՛լ նոր բարդ բառեր ՝ տրված բառերի առաջին բաղադրիչը դարձնելով վերջին բաղադրիչ։

Ճաշացանկ-

Հուսահատ-

Կիսալուսին-

Սպիտակաթույր-

Հաշվապահ-

Անձնակազմ-

3․Փոխել տրված նախադասության դերբայական դարձվածի շարադրությունը և կետադրել։

Ես մի որոշ ժամանակ լուռ նստեցի՝ չիմանալով ինչ պատասխանել։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *