ՀՀ Կենտրոնակ բանկը հայտնել է, որ քննարկվում է հիբրիդային թղթադրամներ շրջանառության մեջ մտցնելու մասին, որոնք պաշտպանության մի քանի աստիճան կունենան: Դրանք շրջանառության մեջ կդրվեն աստիճանաբար, հին նմուշի թղթադրամների մաշվելուն և շրջանառությունից դուրս գալուն զուգահեռ:Նոր 1000-դրամանոցը նվիրված է լինելու Պարույր Սևակին: 2000-դրամանոցը՝ շախմատիստ Տիգրան Պետրոսյանին: 5000-դրամանոցը՝ Վիլյամ Սարոյանին: 10000-դրամանոցը՝ Կոմիտասին: 20000-դրամանոցը՝ Հովհաննես Այվազովսկուն, 50000-դրամանոցը՝ Գրիգոր Լուսավորչին:100000-դրամանոցներ այլևս չեն թողարկվի:ՀՀ թղթադրամների դիզայնի փոփոխության կապակցությամբ PAN-ը որոշել է ներկայացնել հայկական մետաղադրամների մի քանի նմուշ:Ամենաառաջին հայկական դրամներն են համարվում Ծոփքի (հունարեն՝ Sophene) հայ թագավորների հատած դրամները, որոնք ընդունված է թվագրել մ.թ.ա. 3-րդ դարի երկրորդ կեսով, որոնց եզակի նմուշներ են հասել մեր օրեր: Ծոփքի տիրակալների թագովորության շրջանում հատված մեղատադարմներն կատարված են հելլենական ոճով:Մետաղադրամների դիմերեսին, որպես կանոն, պատկերվում էր տիրակալի պատկերը՝ թագավորի կիսադեմը, հատկանշական սրածայր սաղավարտով: Դարձերեսի պատկերները կարող էին լինել տարբեր՝ թագավորին խորհրդանշող հեծյալի, արծվի, դիցաբանական բնույթի պատկերներով և խորհրդանշաններով: Առկա մակագրությունները՝ արքայի անունն ու տիտղոսը կատարված են հունարեն գրերով:
Ծոփքի թագավորության շրջանի մետաղադրամներ Արտաշեսյանների արքայատոհմի առաջին թագավորների մետաղադրամները մեզ չեն հասել. հավանաբար, նրանք մետաղադրամներ չեն հատվել: Կարծիք կա, որ մեզ հասած արքայատոհմի վաղ շրջանի մետաղադրամները վերագրվում են Տիգրան Առաջինին (մ.թ.ա. 123-96 թթ.): Հայտնի են միայն այդ թագավորի օրոք հատված պղնձե մետաղադրամները: Արտաշեսյանների արքայատոհմից մեզ հասած մետաղադրամների հիմնական մասը Տիգրան Երկրորդի (մ.թ.ա. 95-56 թթ.)՝ պատմությունից հայտնի Տիգրան Մեծ անունով, արքայի դրամներն են: Տիգրան Մեծի օրոք Հայաստանը հասավ հզորության ու բարգավաճման գագաթնակետին:
Տիգրան Մեծի դարաշրջանի մետաղադրամներ:
Մետաղադրամների դիմերեսին պատկերված է թագակիր արքայից արքա Տիգրան Մեծի դիմապատկերը դեպի աջ: Պատկերված ատամնավոր թագը բնորոշ է միայն Արտաշեսյանների տոհմի թագավորներին. այն չի հանդիպում այլ պետությունների թագավորների մետաղադրամներին: Ատամնավոր թագի վրա պատկերված են Արտաշեսյանների տոհմի խորհրդանշանները՝ ութ ճառագայթով աստղը (արև), որի երկու կողմում արծիվներ են: Արծիվները պատկերված են շրջված դիրքով, սակայն նայում են միմյանց: Դարձերեսին առկա են դիցաբանական կամ խորհրդանշական պատկերներ, ինչպես նաև արքայի անունն ու տիտղոսը հունարեն գրերով: Մեզ են հասել Արտաշատի պղնձե դրամները, որոնք հատվել են մ.թ 1-2 դարերում:
Արտաշատի պղնձադրամներըԱրտաշատի քաղաքային դրամների վրա պատկերված էին դիցաբանական պատկերներ՝ քաղաքի պահապան դիցուհի Տիխեն բրգաձև թագով, Նիկե աստվածուհին, արմավենու ճյուղ և այլն: Մակագրությունները մետաղադրամների վրա հունարեն էին՝ նշված էր մայրաքաղաք Արտաշատի անվանումը: Սասանյանների կառավարման շրջանի մետաղադրամները՝ դրախմաները, մեծ տրամագծով, բարակ արծաթե թիթեղներ են: Սասանյան դրախմայի դիմերեսին գահակալի պատկերն է, իսկ դարձերեսին՝ կրակի պահապան երկու զինվորների պատկերները: Մետաղադրամներին առկա մակագրությունները կատարված են պահլեվերեն: